19:28 26.01.2019
«Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամները Տավուշի մարզում, մասնավորապես Պարզ լճից դեպի Գոշ գյուղ տանող հատվածում նոր ծառահատումների հետքեր են գտել: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության Facebook-յան էջից:
«Տեսել ենք մի քանի համեմատաբար թարմ վառած ծառեր, 3 հատ կոտրած-կտրած ծառ, բազմաթիվ թեփերի հետքեր և թեփերով պարկեր, որոնք օգտագործվում են հիմնականում թեփը տարածքից հանելու ու հետքերը վերացնելու համար։ Թեփը չեն հանում որպես վառելիք, քանի որ ներքևի գյուղերին կից մասերում թեփերի դեզեր կան գոյացած, որոնք ոչ ոք տուն չի տանում։ Այս դեպքում թեփը միայն ու միայն հետքերի թաքցնելու համար է:
Կարճ ասած, անտառում ինչ-որ խումբ աշխատում է բավականին խելացի ու հնարավորինս թաքցնում է հետքերը»,- գրված է գրառման մեջ:
https://www.facebook.com/ecohouseandcamp/posts/2546273595415197?__xts__[0]=68.ARB4ju0NFRhBSeH3c7NBrjW8bNOhBMv7U-gYjHiFuR9Ylj1upmSBrVWrNoGPVi85VWH_WLSlYNyB4HrVMGxeFNk75loNun_LtrjRPHZjqFbTbYqx2krx2laFaoks2FphC6A5OS0K-Ffn2tglON0yCABw5JWk9I1sUKGstwxmMcxMkqOKJ6MSzxetqJl26w5kAHKnnEIlCgzOVsLqbWipyIqRnRgg7GlRnIrYu8_tw2gGg5oiG3LSrI9oJkVWxVTACFJpQPZiojLX0fH6Gd_J6KhHl5W2aLcS-7S5FEQiBgdQRsnlduFwukDqNrxKGr2-LGf1VkY2I2bd7YlN4AXmiaoFiAOS&__tn__=-R
00:00 02.11.2024
Եթե դուք տառապում եք անքնությունից՝ պարզ տեխնիկա, որը կօգնի ձեզ արագ և խորը քնելՀաճախ, չնայած հոգնածությանը, արագ քնել չի ստացվում: Քնի պակասը կարող է բազմաթիվ հիվանդությունների զարգացման գործոն դառնալ, այդ թվում՝ գիրության, արյան բարձր ճնշման և սրտի հիվանդության: Այս մասին գրում է The Independent-ը։ Հրատարակությունը առաջարկում է հեշտ, բայց արդյունավետ մեթոդ, որը կօգնի արագ քնել։ Նշվում է, որ այս հնարքն օգտագործվում է բրիտանական բանակում․ թուլացրեք մարմնի և դեմքի […] ...
23:55 01.11.2024
Հաջորդ COP-ը տեղի կունենա 2026 թվականին ՀայաստանումԿոլումբիայի շրջակա միջավայրի և կայուն զարգացման նախարար, COP16-ի նախագահ Սուսանա Մուհամադն իր շնորհավորական ուղերձն ու բարեմաղթանքներն է հղել Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը և պատվիրակության ղեկավար Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանին` քվեարկության արդյունքում հաղթանակ տանելու և Կողմերի հաջորդ համաժողովը Հայաստանում հյուրընկալելու առթիվ։ Ի պատասխան Արա Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել տիկին Մուհամադին ջերմ ընդունելության և կամային ու […] ...
23:52 01.11.2024
Եթովպիան կարողացել է Բրիտանիայից հետ ստանալ գողացված գանձըԵթովպիային հաջողվել է 156 տարի անց վերադարձնել ազգային պատմություն և մշակութային արժեք հանդիսացող կայսր Թեվոդրոս II-ի վահանը, որը գողացել էին բրիտանական գաղութային զորքերը 19-րդ դարում: 1867-1868 թվականների անգլո-եթովպական պատերազմի ժամանակ զավթիչները գողացել են վահանը Մեքդելե ամրոցի գրավումից հետո, հաղորդում է EBC ռադիոն։ Ինքը՝ կայսրը, չցանկանալով հանձնվել, ինքնասպան է եղել։ Եթովպիայի ժառանգության պաշտպանության գրասենյակը ավելի քան […] ...
23:44 01.11.2024
Հրդեհ Գյումրի քաղաքումՆոյեմբերի 1-ին, ժամը 19:47-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Լոմոնոսովի փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում (մոտ 20 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:11-ին, […] ...
23:36 01.11.2024
Թուրքիան ԵՄ-ին մեղադրում է անհիմն գնահատականներ տալու մեջԹուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է Եվրամիության կողմից Թուրքիայի մասին հրապարակված զեկույցին, հայտնում է ermenihaber.am-ը։ «Մենք հերքում ենք Թուրքիայի մասին 2024-ի զեկույցում ԵՄ-ի անհիմն գնահատականները հատկապես քաղաքական չափանիշների և ներքաղաքական զարգացումների վերաբերյալ»,-ասվում է հայտարարության մեջ։ Թուրքական կողմը ԵՄ-ին մեղադրել է նաև երկկողմ հարաբերություններում քաղաքական խնդիրներ առաջ քաշելու մեջ և ընդգծել, որ անկալում է, թե ԵՄ-ն կվերացնի այդ […] ...
23:28 01.11.2024
Լեհաստանը սկսել է ամրություններ կառուցել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանինԼեհաստանը «Արևելյան վահան» ծրագրի շրջանակներում սկսել է պաշտպանական ամրությունների գծի կառուցումը Ռուսաստանի հետ սահմանին: Այս մասին հայտարարել է վարչապետ Դոնալդ Տուսկը։ «Արևելյան վահանը» (Tarcza Wschód) պաշտպանության նախարարության և Լեհաստանի բանակի գլխավոր շտաբի կողմից պատրաստված ծրագիր է, որը ներառում է տարբեր տեսակի ամրությունների, տեղանքային խոչընդոտների և ռազմական ենթակառուցվածքների կառուցում Ռուսաստանի և Բելառուսի հետ Լեհաստանի սահմաններին՝ 800 […] ...