Ընտանիքների սոցիալական գնահատման համակարգով տրամադրվող պետական նպաստների տեսակներն ու չափերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+12.09 oC

Ընտանիքների սոցիալական գնահատման համակարգով տրամադրվող պետական նպաստների տեսակներն ու չափերը

19:46 25.01.2019

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի համաձայն` տրամադրվում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ կամ եռամսյակային հրատապ օգնություն այն աղքատ ընտանիքին, որը դիմել և հաշվառվել է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում և բավարարում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված`մինչև 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է 30.00-ից:

Սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ չունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է 30.00 միավորից:

Սոցիալական նպաստի չափը` 18000 դրամ է:

Ընտանեկան նպաստի չափը որոշվում է՝ ընտանեկան նպաստի բազային մասին ավելացնելով ընտանիքի կազմում գտնվող և ընտանիքի բնակության վայրում փաստացի բնակվող 18 տարին չլրացած յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը: Ընտանիքի 18 տարին չլրացած անդամի համար տրվող հավելման չափը տարբերակվում է՝ ելնելով տվյալ ընտանիքի անապահովության աստիճանից, բնակավայրից, ընտանիքի 18 տարին չլրացած անդամների թվից:

Ընտանեկան նպաuտի բազային մաuը սահմանվել է 18000 դրամ:

Մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելման չափերը տարբերակվում են հետևյալ կերպ`

1) 30.01-35.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,

բ. չորu և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այuուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

գ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,

դ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.

Օրինակ`

Եթե uահմանամերձ բնակավայրերում բնակվող, անապահովության 34.05 միավոր ունեցող ընտանիքում ապրում են ծնողներ և երկու երեխա (մինչև 18 տարեկան), ապա այդ ընտանիքի ընտանեկան նպաստի չափը կազմում է`

18000 + 6000 + 6000 = 30000 դրամ:

2) 35.01-39.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,

բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,

գ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

դ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.

Օրինակ`

Եթե անապահովության 38.05 միավոր ունեցող ընտանիքում ապրում են ծնողներ և չորս երեխա (մինչև 18 տարեկան), ապա այդ ընտանիքի ընտանեկան նպաստի չափը կազմում է`

18000 + 7000 + 7000 + 7000 + 7000 = 46000 դրամ:

3) 39.01 և ավելի անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,

գ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,

դ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ:

Օրինակ`

Եթե բարձր լեռնային բնակավայրերում բնակվող, անապահովության 41.08 միավոր ունեցող ընտանիքում ապրում են ծնողներ և յոթ երեխա (մինչև 18 տարեկան), ապա այդ ընտանիքի ընտանեկան նպաստի չափը կազմում է`

18000 + 8000 + 8000 +8000 +8000 + 8000 + 8000 + 8000 = 74000 դրամ:

Եռամսյակային հրատապ օգնություն

Եռամսյակային հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որը հաշվառված է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում և անապահովության միավորը բարձր է «0» միավորից, սակայն չունի ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք:

Եռամսյակային հրատապ օգնությունը նշանակվում է ընտանիքի` անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու դեպքում:

Եռամսյակային հրատապ օգնության համար դիմած քաղաքացիների դիմումները քննարկվում են տարածքային մակարդակներում կնքված սոցիալական համագործակցության համաձայնագրերի համաձայն ձևավորված համակարգող խորհուրդներում:

Եռամսյակային հրատապ օգնությունը նշանակվում է երեք ամիս ժամկետով` հաշվի առնելով համակարգող խորհուրդների առաջարկությունը:

Եռամսյակային հրատապ oգնության ամսական չափը` 18000 դրամ է:

Միանվագ հրատապ օգնություն

Ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքներին կարող է վճարվել նաև միանվագ դրամական օգնություն, եթե այդ ընտանիքի անդամներից մեկն ունեցել է երեխա, կամ երեխաներից մեկը տվյալ ուսումնական տարվա ընթացքում ընդունվել է հանրակրթական դպրոցի առաջին դասարան, կամ ընտանիքի անդամներից մեկը (կենսաթոշակառու, ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեցող անձ չհամարվող) մահացել է:

Ընտանեկան նպաստ ստացող ընտանիքին տրվող միանվագ հրատապ oգնության չափերն են`

ա. երեխայի ծննդյան դեպքում` 50000 դրամ,

բ. երեխայի` առաջին դաuարան ընդունվելու դեպքում` 25000 դրամ,

գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50000 դրամ:

Քաղաքացիներն ընտանեկան կամ սոցիալական նպաստ կամ հրատապ օգնություն ստանալու խնդրով կարող են դիմել իրենց փաստացի բնակության վայրն սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ-ը Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

20:58 10.04.2025

ՊԵԿ-ը Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական աշխատանքները ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման և աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Իրավախախտումների կանխարգելումը և դրանց նկատմամբ հանրային վերահսկողությունը կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու, ինչպես նաև օրինական դաշտում գործող բիզնեսի կայուն զարգացման համար։ Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում՝ նպաստելով վստահելի բիզնեսի իր վարկանիշի պահպանմանը։ Պետական եկամուտների կոմիտեն […] ...

Լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին

20:44 10.04.2025

Լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին

ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների համար նախատեսվող լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառման մանրամասները ներկայացնում է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը: Այս մասին հայտնել են Կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ԵԱ-ի թիմային հաշվարկում 5-րդն է

20:31 10.04.2025

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ԵԱ-ի թիմային հաշվարկում 5-րդն է

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալներով Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում գրավել է 5-րդ տեղը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը առաջնությանը մասնակցել է 7 ըմբիշով։ Եվրոպայի փոխչեմպիոն են դարձել Արման Անդրեասյանը (70 կգ) և Արսեն Հարությունյանը (61 կգ), բրոնզե մեդալ է նվաճել Վազգեն Թևանյանը (65 կգ): ...

Կոստանյանը թուրք պաշտոնակցի հետ քննարկել է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցեր

20:22 10.04.2025

Կոստանյանը թուրք պաշտոնակցի հետ քննարկել է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցեր

ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակից Բերիս Էքինջիի հետ: «Կարևոր քննարկում Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Էքինջիի հետ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խթանման և հնարավոր համագործակցության նոր ոլորտների սահմանման վերաբերյալ: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ»,- գրել է Կոստանյանը: Important discussion with Deputy […] ...

Երևանում «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող, սակայն չգործող ճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Chevrolet»-ն

20:13 10.04.2025

Երևանում «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող, սակայն չգործող ճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Chevrolet»-ն

Ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։45-ի սահմաններում «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող, սակայն դեռևս չշահագործվող ճանապարհին, ժողովրդին հայտնի «4-րդ գյուղից» դեպի Հարավարևմտյան թաղամաս տանող ճանապարհի սկզբնամասում, ճակատ ճակատի բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Նարեկ Կ․-ի վարած «BMW» մակնիշի և 25-ամյա Արտաշես Մ․-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ […] ...

SHANTNEWS

20:00 10.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP