15:10 25.01.2019
Ուկրաինայի նախագահի թեկնածուներից մեկը՝ բնապահպանության նախկին նախարար Իգոր Շևչենկոն պարծեցել է Դավոսում թույլ տված իր արարքով: Facebook-ում նա պատմել է, որ ցանկացել է Դավոսում անվճար բաժանվող գլխարկները որպես հուշանվեր բերել ընկերների համար:
«Այդպիսի գլխարկներ տալիս էին անվճար, բայց յուրաքանչյուրին մեկ հատ: Ես չէի լինի Շևչենկոն, եթե ինչ-որ հնար չգտնեի: Արթնացա վաղ առավոտյան՝ ժամը 6-ին, գնացի գլխարկների բաժանման վայր, որտեղ պարզվեց, որ արդեն ահագին մարդ կա: Երկար հերթում մնալուց հետո 4 գլխարկ վերցրեցի, ավելին խիղճս թույլ չտվեց, հետո երբ հեռացա մի քանի մետր, հասկացա, որ սա քիչ էր և նորից վերադարձա»,- պատմել է Շևչոնկոն:
Անվտանգության աշխատակիցը Շևչոնկոյին թույլ չի տվել երկրորդ անգամ գլխարկներ վերցնել, ավելին՝ նա փորձել է նույնիսկ ձերբակալել Ուկրաինայի նախագահի թեկնածուին: Հետո Շևչենկոն պատմել է, որ ինքը չէր լինի ուկրաինացի, եթե չհակադարձեր ոստիկանին և խնդիրը չլուծեր իր օգտին: Շևչենկոյի խոսքերով՝ նա երկար բանակցությունների արդյունքում համոզել է ոստիկանին և վերցրել ևս մեկ գլխարկ՝ նրան ասելով, որ այսպիսի ինքնազոհաբերության է գնում միայն հանուն ընկերների:
Ավելի ուշ Շևչենկոն 5 գլխարկով լուսանկար է հրապարակել և մակագրել՝ «Դավոսյան ավար»:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները նշանակված են մարտի 31-ին:
22:17 15.04.2025
Արդյո՞ք փակուղի է խաղաղության գործընթացում. Արման Մելիքյանի հարցազրույցըՕրեր առաջ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացված էին Անթալիայի դիվանագիտական ֆորումում: Հայ – ադրբեջանական խաղաղության պայմանագրին անդրադառնալիս Ադրբեջանը դարձյալ Հայասատնի Սահմանադրության հարցն առաջ քաշեց: Դեռ ավելին՝ խաղաղություն պահպանելու փոխարեն Ադրբեջանը սահմանին լարվածություն է առաջացնում: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքական գործիչ, դիվանագետ Արման Մելիքյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
22:11 15.04.2025
Ամփոփվել են «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի արդյունքներըԱպրիլի 15-ին տեղի է ունեցել Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Այս մասին հայտնել են ՆԳ նախարարությունից: Արփինե Սարգսյանը սերտ գործընկերության և շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միության, ինչպես նաև Լիտվայի և Լատվիայի գործընկերներին՝ ընդգծելով ծրագրի իրականացման […] ...
21:51 15.04.2025
Երևանում բախվել է 4 տրանսպորտային միջոց, վրացական համարանիշերով «Porsche»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղումԱպրիլի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախվել են 4 տրանսպորտային միջոց, ինչից հետո ավտոմեքենաներից «Porsche»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում: ...
21:45 15.04.2025
Կոնֆլիկտ «Ռեալի» 2 ֆուտբոլիստների միջև«Ռեալի» մարզման ժամանակ կոնֆլիկտ է տեղի ունեցել Անտոնիո Ռյուդիգերի և Ջուդ Բելինգհեմի միջև, հայտնում է El Chiringuito-ն: Մենապայքարի ժամանակ Ռյուդիգերը կոպիտ սահանկում է կատարել, ինչը դուր չի եկել Ջուդին: Նրանց միջև կոնֆլիկտ է սկսվել, սակայն թիմակիցները կարողացել են բաժանել ֆուտբոլիստներին, որպեսզի ծեծկռտուք չլինի: Երբ կրքերը հանդարտվել են Ռյուդիգերն ու Բելինգհեմը միմյանց ձեռք են սեղմել: ...
21:34 15.04.2025
Թալին համայքի մի շարք բնակավայրերի գազաֆիկացման ցանցի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են. ՏԿԵ նախարարըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրով կառուցվող Թալին համայքի Կարմրաշեն, Ոսկեթաս, Զովասար, Գառնահովիտ բնակավայրերի գազաֆիկացման ցանցի կառուցման աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում: ...