Նունե Սարգսյանը երկու հաջողակ հաշմանդամների պատմություն է պատմել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Նունե Սարգսյանը երկու հաջողակ հաշմանդամների պատմություն է պատմել

14:12 24.01.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է «Բարի մամա» բարեգործական կազմակերպություն: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը եղել է «Բարի մամա» բարեգործական կազմակերպության, այսպես ասած, կեցավայրում՝ «Բարի տնակ»-ում, որի ջեռուցումն ապահովվել է ՀՀ նախագահի աշխատակազմի նվիրատվության արդյունքում: Նվիրաբերվել է 2 մլն 664 հազար դրամ:

Այցի ժամանակ, կարևորելով սոցիալական խնդիրներ ու հաշմանդամություն ունեցող երեխաներին նաև աշխատանքով զբաղեցնելու հանգամանքը, ՀՀ նախագահի տիկինը երկու հաջողված պատմություն է պատմել ներկաների համար։

«Պատմության մեջ այսպիսի մի հայտնի դեպք կա. Հելեն Քելլեր անունով մի աղջիկ ծնվում է կույր և խուլ, բայց նա այնքան բախտավոր է լինում, որ հանդիպում է մի հիանալի կնոջ, որի անունը Էնն Սալվոն էր, ով համբերությամբ, սիրով այս փոքրիկ աղջկան սովորեցնում է խոսել, գրել և նա ապրում է մինչև 78 տարեկան: Գրել է 12 գիրք, ավարտել է Հարվարդի համալսարանը»,- ասել է Նունե Սարգսյանը:

Հաջորդ օրինակը անգլիացի ֆիզիկոս-տեսաբան ու տիեզերաբան, Քեմբրիջի համալսարանի տեսական տիեզերաբանության Կենտրոնի հիմնադիր ու ղեկավար Սթիվեն Հոքինգին էր վերաբերում։

«Նա գամված էր իր սայլակին, ոչինչ չէր կարողանում անել, բացի լեզուն և աչքերը շարժելուց: Բայց նա գրել է գրքեր, նա դարձել է հայտնի, նրա տեսությունները հայտնի են ամբողջ աշխարհում և նա ապրեց լիարժեք կյանք՝ մինչև 76 տարեկան»,- հիշեցրել է Նունե Սարգսյանը:

ՀՀ նախագահի տիկինը խոսել է նաև Հայաստանի այն մարզիկների մասին, ովքեր հաշմանդամ են, բայց մասնակցում են պարօլիմպիկ մրցումների, օլիմպիադաների՝ ապացուցելով, որ հաշմանդամությունը թերություն չէ, կարելի է հաղթահարել և լիարժեք կյանքով ապրել:

«Կարևոր է, որ մենք հաշմանդամների նկատմամբ ուշադիր լինենք և ցույց տանք, որ ընդունում ենք իրենց՝ որպես մեր հասարակության լիարժեք անդամներ»,- հավելել է Նունե Սարգսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP