Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով ևս մեկ անձի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով ևս մեկ անձի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել

18:13 23.01.2019

Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով ևս մեկ անձի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: Սա նշանակում է, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողը նույն օրը, բացի Ջուլիետա Ղուկասյանից, մարմնական վնասվածքներ է հասցրել ևս մեկ մարդու: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

«Ես չգիտեմ այդ անձը համարվում է տուժո՞ղ, թե ո՞չ, բայց դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշման նկարագրությունից պարզ է դառնում, որ ռուս զինծառայողը մարմնական վնասվածքներ է հասցրել ևս մեկ մարդու: Նկարագրությունից հայտնի է դառնում, որ տղամարդը փորձել է օգնել Ջուլիետա Ղուկասյանին: Այդ տղամարդու  նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- ասել է Արթուր Սաքունցը:

Նա նաև SHANTNEWS.am-ին տեղեկացրել է, որ 2 օր առաջ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի նա այցելի ռուսական 102-րդ ռազմաբազա և ծանոթանա այն պայմաններին, որտեղ պահվում է Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող զինծառայող Ա. Ռազգիլդեևը:

Հիշեցնենք, որ քննչական մարմինը մերժել էր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների միջնորդությունը ռուս զինծառայողին Հայաստանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մասին: Միջնորդությունը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել Շիրակի մարզի դատախազին:

«Մեր բողոքին պաշտոնական պատասխան դեռ չենք ստացել: Գտնում ենք, որ ռուս զինծառայողին Հայաստանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մեր պահանջը հիմնավոր է իրավական և բոլոր առումներով: Իսկ քննիչի մերժումը անհիմն է: Եթե Շիրակի մարզի դատախազը ևս մերժի մեր պահանջը, դիմելու ենք դատարան քննիչի անգործությունը վիճարկելու հայցով: Համարում ենք, որ քննիչը մեր միջնորդությունը բավարարելու համար ոչ մի միջոց չի ձեռնարկել»,- ասել է Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք՝ 2018-ի դեկտեմբերի 2-ին Գյումրիի Սլաբոտկա կոչվող թաղամասում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը ռուս զինծառայողի կողմից ծեծի էր ենթարկվել, ինչի հետևանքով հիվանդանոցում մահացել էր:

Ավելի վաղ SHANTNEWS.amհայտնել էր, որ Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և առաջին տիկնոջը․ վարչապետ

22:38 27.11.2024

Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և առաջին տիկնոջը․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և առաջին տիկնոջը» ...

ՊՍԺ-ին և Էնրիկեին քննադատել են ռուս դարպասապահի համար

22:32 27.11.2024

ՊՍԺ-ին և Էնրիկեին քննադատել են ռուս դարպասապահի համար

Ճանաչված ֆրանսիացի լրագրող Դանիել Ռիոլոն քննադատել է ՊՍԺ-ի մարզչական շտաբին՝ Չեմպիոնների լիգայի «Բավարիայի» հետ հանդիպմանը Մատվեյ Սաֆոնովին դաշտ դուրս բերելու համար։ Ռուս դարպասապահի սխալի հետևանքով խփվել էր հանդիպման միակ գոլը և փարիզցիները պարտվել էին։ «Սեյվերը, որ կատարում է Սաֆոնովը, Դոնարուման կատարում է յուրաքանչյուր խաղում։ Խնդիրը նույնիսկ ռուսի սխալը չէ, այլ այն, թե ինչու՞ ընդհանրապես խայտառակվել […] ...

Սոֆիայի լոգիստիկ կենտրոնի ծանրոցներում պայթուցիկներ են հայտնաբերվել

22:24 27.11.2024

Սոֆիայի լոգիստիկ կենտրոնի ծանրոցներում պայթուցիկներ են հայտնաբերվել

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փոստատար ընկերության լոգիստիկ կենտրոնում պայթուցիկներ են հայտնաբերվել, հաղորդում է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը (BNT)՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները։ Հեռուստաալիքի տվյալներով՝ վտանգավոր նյութեր են հայտնաբերվել ռենտգենյան սարքի միջոցով բեռնափոխադրումների սովորական զննման ժամանակ։ Ինչպես հայտնում են BNT-ի աղբյուրները, ռենտգենն արձագանքել է երկու փաթեթի, որոնք անմիջապես մեկուսացվել են անվտանգ գոտում։ Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանություն, հրշեջ […] ...

Իսրայելը կբողոքարկի Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման որոշումները

22:16 27.11.2024

Իսրայելը կբողոքարկի Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման որոշումները

Իսրայելը կփորձի բողոքարկել վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի դեմ Միջազգային քրեական դատարանի կողմից տրված ձերբակալության հրամանագրերը, հայտնել են վարչապետի գրասենյակից։ «Այսօր Իսրայելը ՄՔԴ որոշումը բողոքարկելու մտադրության մասին հայտարարություն է ներկայացրել: Այդ կապակցությամբ Իսրայելը պահանջում է ժամանակավորապես կասեցնել ձերբակալության հրամանագրերի կատարումը»,-ասվում է հայտարարության մեջ: Իսրայելը անօրինական է համարում Նեթանյահուի և Գալանտի նկատմամբ […] ...

“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին

22:08 27.11.2024

“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և դեսպան Տիգրան Մկրտչյանի նախաձեռնությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սերգեյ Փարաջանով» թանգարանի, «Մարտին Սկորսեզե», «Միխալիս Կակոյանիս» հիմնադրամի և Հույն ռեժիսորների ընկերակցության (Greek Directors Guild (GDG) մասնակցությամբ դեկտեմբերի 3-ին և 4-ին Աթենքում կազմակերպվում են «Փարաջանովյան օրեր»: Դեկտեմբերի 3-ին Հունաստանում կցուցադրվեն երկու կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր՝ մեկը Փարաջանովի հեղինակած […] ...

SHANTNEWS

22:00 27.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP