Շտապօգնության մեքենաների փոխարեն բժիշկները թեթև մարդատարով կժամանեն. ԱՆ ոլորտում ծրագրվող փոփոխությունների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Շտապօգնության մեքենաների փոխարեն բժիշկները թեթև մարդատարով կժամանեն. ԱՆ ոլորտում ծրագրվող փոփոխությունների մասին

17:51 23.01.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով SHANTNEWS.am-ի հարցին, ասել է, որ շտապօգնության ոլորտում փոփոխությունների ծրագրեր ունեն.

«Մեր շտապօգնության կանչերի ճնշող մեծամասնությունը շտապ օգնության կանչ չէ, պարզապես բժշկի կանչ է տուն ու այդպես չպետք է լինի: Շտապօգնության մեքենաները ծանր վիճակում գտնվող հիվանդներին հիվանդանոց տեղափոխելու համար են աշխարհում, բայց մենք ունենք հակառակ վիճակը, երբ հոսպիտալիզացիայով ավարտվում է կանչերի 30 տոկոսը: Այսինքն՝ մնացած 70 տոկոսը կարող էր լիներ կամ բժշկի կանչ տուն կամ պացիենտի հարազատների կողմից նրա տեղափոխումը հիվանդանոց, եթե դրա կարիքը կա»:

Նրա խոսքերով՝ քրոնիկական հիվանդությունների վերահսկման գլոբալ խնդիր կա: Եթե բժշկական առաջինային օղակը լավ աշխատի ու լավ վերահսկի, օրինակ՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ ունեցող անձանց, սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող անձանց, դեղորայքը ճիշտ նշանակի, հիվանդների մոտ սրացումներն այնքան քիչ կլինեն, որ ճնշում իջեցնելու համար կանչեր չեն լինի:

«Մեր շտապօգնության կանչերի մեծ մասը գնում է տուն, դեղ սրսկում ու հետ գնում հաջորդ կանչին: Ի դեպ, խնդիրը հիմնականում Երևանում է: Ավելացնելու ենք բրիգադներ և մի նոր՝ ուրիշ համակարգ ենք մտածում ներդնել՝ երեկոյան բժշկի կանչերի: Այդ համակարգին, օրինակ՝ ես անձամբ ծանոթացել եմ Վիեննայում, երբ երեկոյան ընդամենը բժշկական օգնություն ցուցաբերելու համար կանչերը կփոխանցվեն թեթև մարդատար մեքենաներով հերթապահություն անող բժիշկներին, որոնք կգնան տուն՝ դեղորայքով, էդ պահին անհրաժեշտ բուժօգնությունը կցուցաբերեն՝ խորհուրդ տալով վաղը դիմել բժշկի կամ պոլիկլինիկա: Եվ շտապօգնության կանչերն իրոք կդառնան շտապ օգնություն»,- ասել է Թորոսյանը՝ հավելելով, որ այդ ծառայությունը ևս անվճար կլինի:

Ըստ Թորոսյանի՝ ծրագիր կա նաև ամբողջ համակարգը վերակազմավորելու՝ ՀՀ-ի համար շտապօգնության մեկ համակարգ ունենալու, որը կենթարկվի կա՛մ ԱՆ-ին, կա՛մ կտրվի կոնսեցիոն կառավարման: Հիմա Երևանում շտապօգնությունը ենթարկվում է քաղաքապետարանին, իսկ մարզերում՝ հիվանդանոցներին:

«Փորձը ցույց է տալիս, որ շատ ոչ կոորդինացված է սիստեմն աշխատում, և այդպես շատ են նաև ծախսերը: Հիմա մենք մտածում ենք այդ ամբողջը հավաքելու մեկ կառույցի մեջ»,- հավելել է Թորոսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

13:58 19.04.2025

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

13:50 19.04.2025

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

Այսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

13:33 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:22 19.04.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...

BACK_TO_TOP