Հայաստանի կիսաքաղց արջերը և Daily Mail-ի անդրադարձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+3.09 oC

Հայաստանի կիսաքաղց արջերը և Daily Mail-ի անդրադարձը

12:31 25.10.2017

Բրիտանական Daily Mail պարբերականը մեծ մտահոգությամբ է անդրադարձել Հայաստանի ռեստորաններում և զվարճանքի վայրերում «բանտարկված» արջերի ճակատագրին: Արջերն ապրում են հույսով, որ ռեստորանի այցելուները ճաշը վայելելուց հետո գոնե մնացորդներն իրենց կնետեն:

Պարբերականն այնուհետ նշում է, որ նախկին խորհրդային երկիրը արջերին որսալու և պահելու հին ավանդույթներ ունի, և չնայած Հայաստանում այլ ոլորտներում առաջընթաց է գրանցվել, այնուամենայնիվ, կենդանիների իրավունքները, մեղմ ասած, այդ ոլորտների ցանկում չեն: Արջերին բռնում են փոքր տարիքում, և նրանք ստիպված են լինում իրենց ողջ կյանքն անցկացնել ճաղերի հետևում՝ գրավելով զբոսաշրջիկներին կամ պարզապես զվարճացնելով սեփականատերերին:

Կենդանիների պաշտպանության միջազգային կազմակերպությունն (International Animal Rescue – IAR) անդրադարձել է մեր երկրում գորշ արջերին նմանատիպ պայմաններում պահելու դեպքերին: Օգոստոսին Հայաստան էր այցելել բրիտանական այս կազմակերպության գործադիր տնօրեն Ալան Նայթը՝ փաստեր գտնելու առաքելությամբ:

«Ես իմ աչքով եմ տեսել, թե ինչ պայմաններում են ապրում այդ արջերը. դրանք ուղղակի սարսափելի են: Որոշ արջեր տարիներ շարունակ ապրում են փոքր, դատարկ վանդակներում՝ գոյատևելով միայն փշրանքներով և կեղտոտ ջրով: Նրանցից շատերը փորձում են իրենց ձանձրույթն ու վրդովմունքը փարատել՝ անդադար այս ու այն կողմ քայլելով և գլուխը պատերին հարվածելով կամ բարձրանալով վանդակների վրա՝ հուսահատորեն ելքի ուղի փնտրելով: Այս հրաշալի կենդանիներին զրկել են արժանապատվությունից և ազատությունից»,- ասում է նա:

Կազմակերպությունը նախաձեռնել է «Մեծ արջի փրկություն» ծրագիրը: Արդեն մի քանի ամիս է՝ աշխատանքներ են ընթանում կենդանիների համար ապաստարան կառուցելու ուղղությամբ: Կազմակերպությունը մշտական օթևան կտրամադրի այն արջերին, որոնք չեն կարող վերադառնալ վայրի բնություն:

Բարեգործական կազմակերպությունը ստացել է ՀՀ կառավարության աջակցությունը և մտադիր է սարսափելի պայմաններից 80 արջ փրկել: Յուրաքանչյուր արջի փրկության համար 4000 եվրո գումար է տրամադրվել: Այս գումարը կհոգա փոխադրման, խնամքի և վերականգնման ծախսերը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ է

10:28 27.11.2024

Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ է

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, առատ ձյան, սաստիկ բքի, տեսանելության բացակայության և տրանսպորտային միջոցների վթարի պատճառով Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը փակ է։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 27-ին

10:24 27.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 27-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 409 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․75 դրամ: ...

Որոշվել է 7 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ

10:20 27.11.2024

Որոշվել է 7 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ

Նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, իրավաբանական վարչության պետը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության ութ […] ...

ԱՄՆ-ը խոստովանել է, որ Լիբանանի գործարքը կարող է ազդել ՀԱՄԱՍ-ի դիրքորոշման վրա Գազայի հատվածում

10:00 27.11.2024

ԱՄՆ-ը խոստովանել է, որ Լիբանանի գործարքը կարող է ազդել ՀԱՄԱՍ-ի դիրքորոշման վրա Գազայի հատվածում

Վաշինգտոնը կարծում է, որ Իսրայելի և լիբանանյան շիական «Հեզբոլլահի» միջև համաձայնության հասնելը կարող է ազդել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժման դիրքորոշման վրա Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններում։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։ «Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, կարող է շրջադարձային լինել»,- ասել է նա լրագրողների համար հատուկ ճեպազրույցում։ Պաշտոնյայի խոսքով՝ նշված […] ...

Տոկաևը ԵԱՏՄ-ն անվանել է Եվրասիայում մասնակից երկրների ինտեգրման կարևոր մեխանիզմ

09:52 27.11.2024

Տոկաևը ԵԱՏՄ-ն անվանել է Եվրասիայում մասնակից երկրների ինտեգրման կարևոր մեխանիզմ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Աստանա այցի նախօրեին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կարևորությունը եվրասիական տարածքում անդամ երկրների ինտեգրման համար։ «Աստանան և Մոսկվան արդյունավետորեն աշխատում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, որն այսօր դարձել է եվրասիական տարածքում ինտեգրման կարևոր մեխանիզմ և ձեռք է բերել միջազգային հեղինակություն»,- գրել է նա «Ղազախստան և Ռուսաստան. […] ...

Կոլումբիայի կառավարությունը վիզաները պարտադիր կդարձնի բրիտանացիների համար

09:45 27.11.2024

Կոլումբիայի կառավարությունը վիզաները պարտադիր կդարձնի բրիտանացիների համար

Կոլումբիայի կառավարությունը վիզաները պարտադիր կդարձնի Միացյալ Թագավորության քաղաքացիների համար՝ ի պատասխան հարավամերիկյան այս երկրի քաղաքացիների վերաբերյալ Լոնդոնի նման որոշման։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Եթե Միացյալ Թագավորությունը վերականգնել է վիզաների անհրաժեշտությունը Կոլումբիայի ժողովրդի համար, ապա պետք է ասեմ, որ փոխադարձության սկզբունքի հիման վրա, Կոլումբիայի կառավարությունը վիզա կխնդրի բրիտանացի քաղաքացիներից, ովքեր ցանկանում են […] ...

BACK_TO_TOP