11:38 23.01.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր 2021-ից նախատեսվող պարտադիր առողջական ապահովագրության ներդրման մասին: Այսօր՝ հունվարի 23-ին, նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ նախարարը մանրամասներ ներկայացրեց այդ ծրագրից: Մասնավորապես, Արսեն Թորոսյանը նշեց, որ նախագծին կմիանան բոլոր գրանցված աշխատողներն ու բյուջետային համակարգի աշխատողները:
«Ծրագրի բոլոր կոմպոնենտները դեռ որոշված չեն: Թե աշխատավարձի քանի տոկոսը պետք է փոխանցվի, ևս որոշված չէ: Կարող եմ ասել, որ աշխարհում կա 2-30 տոկոս, մենք հակված ենք սկսել փոքր տոկոսներից, որ մեծ բեռ չլինի: Չնայած բեռ ասելն էլ է սխալ, որովհետև միանգամից սկսում ես օգտվել արդյունքներից: Երկու տարին սահմանված է, որ ճշգրիտ հաշվարկվի ամեն ինչ և ձախողման հնարավորությունը փոքրացնենք ներդրման ժամանակ»,- ասաց Արսեն Թորոսյանը:
Նախարարը նաև նշեց, որ առաջին փուլով առողջական պարտադիր ապահովագրությունը ներդնելով միայն աշխատող քաղաքացիների համար՝ մոտ 50 տոկոս ընդգրկում է ապահովելու, իսկ թոշակառուների հարցը կքննարկվի: Նրանց համար կվճարի կա՛մ պետությունը, կա՛մ աշխատող քաղաքացիները՝ տարեցների համար՝ որպես սոցիալական համերաշխության սկզբունք:
«Համապարփակ բժշկական ապահովության համակարգերը սոցիալական համերաշխության սկզբունքի հիման վրա են ներդրվում: Առողջը՝ հիվանդի, երիտասարդը՝ տարեցի, աշխատողը՝ չաշխատողի համար է ներդնում գումար: Նույնը ուսանողների ու 7 տարեկանից բարձր չաշխատող քաղաքացիների հարցն է, նույնը նաև գործազուրկների հարցն է: Սկսում ենք 50 տոկոսից, հետո քայլ առ քայլ պետք է մեծացնենք: Լավ համակարգ ունեցող երկրներում այդ թիվը հասնում է մինչը 95 տոկոսի և ավելի»,- նշեց Արսեն Թորոսյանը:
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...