22:58 22.01.2019
Գյումրիի երիտասարդական պալատում ցուցադրվել է ֆիլմ-էսսե` նվիրված գյումրեցի բանաստեղծուհի Տանյա Հովհաննիսյանի 70-ամյակին: Բանաստեղծուհին 88-ի երկրաշարժի զոհն է դարձել, նա մահացել է 41 տարեկանում: Այդ տարիքում Տանյա Հովհաննիսյանն ուներ արդեն հրատարակված երկու գիրք՝ «Հրաբուխի ծաղիկ» և «Եվայի հեքիաթները» վերնագրերով: Մահից հետո լույս են տեսել «Բաց հրապարակ» և «Բանաստեղծություններ» գրքերը: Տանյա Հովհաննիսյանի գրական ամբողջ ժառանգությունը տպագրված է: Նրա ժանրը թեև պոեզիան է, բայց նաև ունի ինքնատիպ արձակ:
Իր բանաստեղծությունները Տանյա Հովհաննիսյանն անվանում էր «մերոնք,,, դրանք նրա համար կենդանի էակներ էին: Բանաստեղծուհին նաև իր կենսագիրն է, ստեղծագործություններում նրա կյանքն ու ապրումներն են, որոնք ներկայացվում են նրա մասին պատմող ֆիլմում: Այն վերնագրված է «Օրհներգ ցավի լեզվով,,: Տանյա Հովհաննիսյանի ստեղծագործության առաջին գնահատականը տվել է անվանի բանաստեղծ Վահագն Դավթյանը:
Ֆիլմի սցենարիստ, բանաստեղծ Արա Արթյանի խոսքերով, ֆիլմում փորձել են ստեղծել Տանյայի ազատ, խենթ խառնվածքը, ինչը ստացվել է: Նրա կյանքը, ընկերներնի խոսքերով, անվերջ պայքար էր մրրիկի վերածվող քամիների դեմ, իսկ այդ պայքարից Տանյան միշտ արժանապատվորեն էր դուրս գալիս: Ֆիլմի ռեժիսոր Գառնիկ Սարգսյանն էլ այսպիսի նախագծերով արդեն 25 տարի փորձում է հասարակությանը հիշեցնել, որ մեր կողքին այսպիսի մարդիկ են ապրել՝ պոետներ, նկարիչներ, արվեստագետներ:
10:43 11.04.2025
Ջրանջատում Դիլիջան քաղաքում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ անբարենպաստ եղանակի հետևանքով խնդիրներ են առաջացել Դիլիջանի ջրի մաքրման կայաններում, ինչով պայմանավորված ս.թ. ապրիլի 10-ին ժամը 20.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 20.00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
10:30 11.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 11-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․63 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․68 դրամ: ...
10:15 11.04.2025
Բիչախչյանի «Լեգիան» պարտվել է «Չելսիին»․ կայացել են ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայ 1/4 եզրափակչի առաջին խաղերըՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում կայացան քառորդ եզրափակչի առաջին խաղերը: Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել է Վարշավայի «Լեգիային»: Լեհական ակումբի պահեստայինների թվում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, ով խաղադաշտ է դուրս եկել 83-րդ րոպեին: Իսպանական «Բետիսը» տանը 2-0 հաշվով հաղթել է լեհական «Յագելոնիային», իտալական «Ֆիորենտինան» հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության է հասել սլովենական «Ցելյեի» դեմ […] ...
10:00 11.04.2025
Թրամփը Մեքսիկային սպառնացել է պատժամիջոցներով՝ 1944 թվականի պայմանագրի խախտման պատճառովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ է տվել խստացնել Մեքսիկայի նկատմամբ մաքսատուրքերը և պատժամիջոցները՝ ԱՄՆ-ին ջրամատակարարման մասին 1944 թվականի պայմանագիրը խախտելու համար։ «Մեքսիկան Տեխասի նահանգին պարտք է 1,3 միլիոն ակր-ֆուտ (1,6 միլիարդ խորանարդ մետր) ջրի՝ 1944 թվականի ջրային պայմանագրով, բայց Մեքսիկան, ցավոք, խախտում է իր պարտավորությունները: Մենք կշարունակենք խստացնել հետևանքները, ներառյալ՝ սակագները, և, հավանաբար, նույնիսկ պատժամիջոցները, […] ...
09:50 11.04.2025
Tasnim. Գազայի հիվանդանոցները սպառվում են դեղերի և դեղերի մեծ մասիԳազայի հատվածի հիվանդանոցները բախվում են դեղերի և բժշկական պարագաների զգալի պակասի: Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության տվյալները։ Գազայի հիվանդանոցներում առաջին անհրաժեշտության դեղամիջոցների պաշարներն ամբողջությամբ սպառվել են, մասնավորապես, «սպառվել են առաջին անհրաժեշտության բժշկական պարագաների 59 տոկոսը, քաղցկեղի ու արյան հիվանդությունների համար նախատեսված դեղամիջոցների 54 տոկոսը»։ Շաքարային դիաբետով ավելի քան […] ...
09:46 11.04.2025
Առաջարկվող փոփոխությունը ոչ թե վերաբերում է տուգանքի վճարմանը, այլ վարչական ակտի դատական կարգով բողոքարկման հարցերին․ ԱՆՉնայած նախարարության մի քանի պարզաբանումներին` շարունակվում են հայտարարությունները, թե վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունները նպատակ ունեն պարտադրել տնտեսվարողներին կատարել դրամական պահանջները՝ վճարել տուգանքները, և միայն հետո դիմել դատարան, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Հայաստանյան դեղագործական ընկերություններից մեկի հիմնադիրը ԶԼՄ-ներում անդրադարձ էր կատարել՝ Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ նախատեսող փաթեթի կարգավորումներին: Շահարկումներից խուսափելու համար, ցանկանում ենք ևս մեկ […] ...