23:33 21.01.2019
Այն, որ Գյումրիում տնակների առքուվաճառքը, նաև դրանք վարձակալությամբ տրամադրելը տարիներ առաջ բնակարան ստացած կամ քաղաքից բացակայող տնակատերերի բիզնեսն է դարձել, նորություն չէ: Սա հետևանք է նաև փաստաթղթային մի շարք խախտումների: «Գյումրին առանց տնակների» հիմնադրամն այս խնդիրը ևս բարձրացրել է: Հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանի ձեռքի տակ կան փաստաթղթեր, որոնց համաձայն՝ տնակը ապամոնտաժվել է, բայց այն իրականում տեղում է: Փաստացի, չքանդված տնակների քանդման ակտերը ևս փոխանցվել են Շիրակի մարզի դատախազություն: Հիմնադրամի տնօրենը փաստում է, որ հիմնականում բարեգործական կազմակերպությունները տնակների բնակիչներին բնակարան են տրամադրել առանց տնակը քանդելու գործոնն հաշվի առնելու:
Արդյունքում՝ նույն այդ տնակով տանտերը 2 անգամ է բնակարան ստացել՝ մեկը բարեգործական կազմակերպությունից, մյուսը՝ պետությունից: Հիմա ստեղծված նոր աշխատախումբը դարձյալ Գյումրիում տնակների հաշվառում է անցկացնելու, ավելի խորն են ուսումնասիրելու տնակային պատմություններն իրենց բնակիչներով: Ըստ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի՝ Գյումրիում եթե աղքատությունը չվերացվի, ապա քաղաքը տնակներից երբեք չի ձերբազատվի:
«Ուզում եք պետական միջոցներով բոլոր տնակների բնակիչներին բնակարան հատկացնենք, եթե 5 տարի հետո գանք, ապա կտեսնենք, որ նորից տնակային ավաններ են քաղաքում, ու վարձակալությամբ տրված տնակներ: Իսկ բնակարանները մարդիկ վաճառել են, մեկը՝ որդու հարսանիքն անելու, մյուսը՝ աղջկան օժիտ տալու, մեկ ուրիշն էլ՝ բուժման նպատակով: Ընտանիքների բնակպայմանների բարելավումը պետք է մարդկանց բարեկեցության բարձրացմանը զուգահեռ ընթանա: Միայն այդ դեպքում անօթևանության խնդիրը Գյումրիում կվերանա»,- ասել է Ալբերտ Մարգարյանը։
10:43 11.04.2025
Ջրանջատում Դիլիջան քաղաքում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ անբարենպաստ եղանակի հետևանքով խնդիրներ են առաջացել Դիլիջանի ջրի մաքրման կայաններում, ինչով պայմանավորված ս.թ. ապրիլի 10-ին ժամը 20.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 20.00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
10:30 11.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 11-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․63 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․68 դրամ: ...
10:15 11.04.2025
Բիչախչյանի «Լեգիան» պարտվել է «Չելսիին»․ կայացել են ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայ 1/4 եզրափակչի առաջին խաղերըՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում կայացան քառորդ եզրափակչի առաջին խաղերը: Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել է Վարշավայի «Լեգիային»: Լեհական ակումբի պահեստայինների թվում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, ով խաղադաշտ է դուրս եկել 83-րդ րոպեին: Իսպանական «Բետիսը» տանը 2-0 հաշվով հաղթել է լեհական «Յագելոնիային», իտալական «Ֆիորենտինան» հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության է հասել սլովենական «Ցելյեի» դեմ […] ...
10:00 11.04.2025
Թրամփը Մեքսիկային սպառնացել է պատժամիջոցներով՝ 1944 թվականի պայմանագրի խախտման պատճառովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ է տվել խստացնել Մեքսիկայի նկատմամբ մաքսատուրքերը և պատժամիջոցները՝ ԱՄՆ-ին ջրամատակարարման մասին 1944 թվականի պայմանագիրը խախտելու համար։ «Մեքսիկան Տեխասի նահանգին պարտք է 1,3 միլիոն ակր-ֆուտ (1,6 միլիարդ խորանարդ մետր) ջրի՝ 1944 թվականի ջրային պայմանագրով, բայց Մեքսիկան, ցավոք, խախտում է իր պարտավորությունները: Մենք կշարունակենք խստացնել հետևանքները, ներառյալ՝ սակագները, և, հավանաբար, նույնիսկ պատժամիջոցները, […] ...
09:50 11.04.2025
Tasnim. Գազայի հիվանդանոցները սպառվում են դեղերի և դեղերի մեծ մասիԳազայի հատվածի հիվանդանոցները բախվում են դեղերի և բժշկական պարագաների զգալի պակասի: Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության տվյալները։ Գազայի հիվանդանոցներում առաջին անհրաժեշտության դեղամիջոցների պաշարներն ամբողջությամբ սպառվել են, մասնավորապես, «սպառվել են առաջին անհրաժեշտության բժշկական պարագաների 59 տոկոսը, քաղցկեղի ու արյան հիվանդությունների համար նախատեսված դեղամիջոցների 54 տոկոսը»։ Շաքարային դիաբետով ավելի քան […] ...
09:46 11.04.2025
Առաջարկվող փոփոխությունը ոչ թե վերաբերում է տուգանքի վճարմանը, այլ վարչական ակտի դատական կարգով բողոքարկման հարցերին․ ԱՆՉնայած նախարարության մի քանի պարզաբանումներին` շարունակվում են հայտարարությունները, թե վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունները նպատակ ունեն պարտադրել տնտեսվարողներին կատարել դրամական պահանջները՝ վճարել տուգանքները, և միայն հետո դիմել դատարան, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Հայաստանյան դեղագործական ընկերություններից մեկի հիմնադիրը ԶԼՄ-ներում անդրադարձ էր կատարել՝ Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ նախատեսող փաթեթի կարգավորումներին: Շահարկումներից խուսափելու համար, ցանկանում ենք ևս մեկ […] ...