Ցեղասպանության մասին վկայող Գերգերյան արխիվն արդեն հասանելի է հետազոտողներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+12.09 oC

Ցեղասպանության մասին վկայող Գերգերյան արխիվն արդեն հասանելի է հետազոտողներին

19:44 21.01.2019

ԱՄՆ-ի Քլարքի համալսարանի մի խումբ հայ և թուրք հետազոտողներ՝ պրոֆեսոր Թաներ Աքչամի ղեկավարությամբ ուսումնասիրել և դասակարգել են հայր Գրիգոր Գերգերյանի արխիվը։ Անթիվ փաստաթղթերից ու անգնահատելի վկայություններից կազմված այդ արխիվը հայր Գերգերյանը հավաքել է 1930-ական թվականներից մինչև իր կյանքի վերջը՝ 1988 թվականը։ Այս մասին  գրում է ermenihaber.am-ը՝ հղում անելով թուրքական t24.com.tr կայքին:

Փաստաթղթերը վերաբերում են Հայոց ցեղասպանությանը, դրան նախորդող և հաջորդող ժամանակաշրջանին։

Մինչ օրս թեև ցեղասպանագետների և պատմաբանների մեծ մասին հայտնի էր Գերգերյանի արխիվի գոյության փաստը, սակայն այն գրեթե չէր օգտագործվել հետազոտողների կողմից։ Պատճառն այն էր, որ բոլոր փաստաթղթերն այստեղ ուղղակի թղթերի կույտ էին հիշեցնում, չկար որևէ դասակարգում, խմբավորում, հետևաբար կոնկրետ իրադարձության վերաբերյալ այդ արխիվում փաստեր գտնելը անասելի դժվար էր։

Իսկ պրոֆեսոր Աքչամի և 11 հոգանոց խմբի աշխատանքների արդյունքում արխիվի պարունակությունը խմբավորվել ու դասակարգվել է, ըստ բովանդակության առանձնացվել են երեք բաժիններ, փաստաթղթերի մեծ մասը արդեն թարգմանվել է անգլերեն և թուրքերեն, դրանց վերաբերյալ կազմել են կատալոգներ։

Ներկայումս Գերգերյան արխիվի առաջին բաժնում տեղ են գտել բացառապես օսմանյան փաստաթղթեր։ Դրանք հիմնականում Ցեղասպանության համար պատասխանատու «Միություն և առաջադիմություն» (“İttihat ve Terakki”) կազմակերպության ներկայացուցիչների դեմ 1920-21թթ․ Ստամբուլում իրականացված դատավարությունների ընթացքում ստացված վկայությունների ու ցուցմունքների արձանագրություններն են։

Նշվում է, որ այդ փաստաթղթերի բնօրինակները գտնվում են Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի արխիվում և հասանելի չեն ուսումնասիրության համար։ Սակայն այն ժամանակ նշված դատավարություններում որպես կողմ հանդես եկող Պոլսո Հայոց պատրիարքարանը իրավունք է ունեցել ստանալու բոլոր փաստաթղթերի կրկնօրինակները, որոնք և այնուհետև փոխանցվել են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանին և այդ կերպ պահպանվել։

Արխիվի երկրորդ բաժնում տեղ են գտել Գերգերյանի անձնական հետազոտությունները։ Այն ներառում է մասնավորապես Յոզգաթում և Կեսարիայում անցկացված դատավարությունների վերաբերյալ վկայություններ, ինչպես նաև «Միություն և առաջադիմություն» կազմակերպության պատասխանատուների վկայությունները։

Երրորդ բաժնում ընդգրկվել են Գերգերյանի կողմից այլ երկրներից ձեռք բերված արժեքավոր փաստաթղթերի բնօրինակներ։ Պոլսո Հայոց պատրիարքարանին պատկանող ֆրանսերեն և հայերեն փաստաթղթերն էլ այս բաժնի կարևոր մասն են կազմում։ Կան նաև Ավստրիայի, Գերմանիայի, Անգլիայի և ԱՄՆ-ի արխիվներից ձեռք բերված նյութեր։

Պրոֆեսոր Աքչամն ու իր թիմը Գերգերյան արխիվի վերաբերյալ արժեքավոր տեղեկություններ է  հրապարակել նաև համացանցում՝ PDF ֆորմատով։ Դրանց շարքում տեղ է գտել նաև 1911թ Սիվասի (Սեբաստիա) Գյուրուն նահանգում ծնված Գրիգոր Գերգերյանի կյանքի պատմությունը, ում 16 քույր-եղբայրներից 10-ը և ծնողները 1915թ․ սպանվել են հենց նրա աչքի առաջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել

11:53 22.11.2024

Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրթիռային հարվածների փոխանակումից և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տեսաուղերձից հետո։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։ «Ստեղծված պայմաններում բոլոր կողմերը պետք է պահպանեն հանգստություն և զսպվածություն, ջանքեր գործադրեն երկխոսության և քննարկումների միջոցով […] ...

Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին

11:46 22.11.2024

Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին

Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2 թաղամասում շների սպանդ է տեղի ունեցել, և երեք շան կրակված մարմին երկու օր է՝ ընկած են նշված վայրում: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Ձեռնարկվել են հանցագործությունը բացահայտելուն ուղղված միջոցառումներ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին: […] ...

Չեխիայի ԱԳՆ ղեկավարը ժամանել է Կիև

11:41 22.11.2024

Չեխիայի ԱԳՆ ղեկավարը ժամանել է Կիև

Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, ժամանել է Ուկրաինա։ Այս մասին պաշտոնյան հայտնել է X-ում: Չեխիայի ԱԳՆ ղեկավարն այսօր առավոտյան գնացքով ժամանել է Կիև։ Լիպավսկին նշել է, որ ցանկանում է իմանալ, թե ինչպես են ուկրաինացիները ռուսական գնդակոծությունից հետո։ Նաև, ըստ նախարարի, ինքը տեղում  կստուգի, թե ինչպես են աշխատում չեխական նախագծերը և կքննարկվի, թե ինչպես լավագույնս […] ...

Գերագույն ռադայի նիստը չեղարկվել է ռուսական հարվածի սպառնալիքի պատճառով

11:33 22.11.2024

Գերագույն ռադայի նիստը չեղարկվել է ռուսական հարվածի սպառնալիքի պատճառով

Ուկրաինայի Գերագույն ռադան չեղարկել է նոյեմբերի 22-ին նախատեսված նիստը՝ ռուսական հարվածի սպառնալիքի պատճառով։ Պատգամավորներին նախազգուշացվել է խորհրդարանի շենքին ռուսական հնարավոր հրթիռային հարվածի մասին։ Украинская правда-ի զրուցակիցների խոսքով՝ պատգամավորներին կոչ է արվել սահմանափակել իրենց ներկայությունը կառավարական թաղամասում։ Այս տեղեկությունը հաստատել է պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։ Նրա խոսքով, նոյեմբերի 22-ին Ռադան պետք է մեկ ժամ հարցեր ունենար Նախարարների […] ...

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

11:26 22.11.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Փորձ է արվել օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային ժամացույց, առանց հայտարարագրման թանկարժեք հեռախոսների և շոկոլադե սալիկների ներմուծման փորձը կանխվել է, բացահայտվել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի տեղափոխման դեպք, քաղաքացին փորձել է տեղափոխել չհայտարարագրված բնական մազեր, օդային ճանապարհով փորձ է արվել ներմուծել առանց […] ...

Ռյուտեն շուտով կմեկնի Թրամփի հետ հանդիպման՝ քննարկելու Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների ռազմավարությունը․ Washington Post

11:21 22.11.2024

Ռյուտեն շուտով կմեկնի Թրամփի հետ հանդիպման՝ քննարկելու Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների ռազմավարությունը․ Washington Post

Սպասվում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կայցելի ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփին՝ Մար-ա-Լագոյի նստավայր, քննարկելու Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ բանակցությունների ռազմավարությունը և հիշեցնելու, որ իր շահերից է բխում  Ռուսաստանի հետ զիջումների չգնալը։ Գրում է Washington Post-ը։ «Սպասվում է, որ Ռյուտեն շուտով կմեկնի Մար-ա-Լագո՝ քննարկելու Ուկրաինայի խաղաղ բանակցությունների ռազմավարությունը», – ասվում է հրապարակման մեջ։ Լրատվամիջոցը […] ...

BACK_TO_TOP