23:00 21.01.2019
Ինչ խախտումներ են թույլ տրվել Գյումրիի բնակբաշխման գործընթացում նախորդ 30 տարիների ընթացքում : Այս մասին իր ուսումնասիրությունների արդյունքներն է իրավապահ մարմիններին հանձնել «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը: Մինչ խնդրի վերաբերյալ կլինեն իրավական գնահատականներ, թեմայի շուրջ կարծիք են հայտնել, բանավիճել են Շիրակի մարզպետարանի, Գյումրիի քաղաքապետարանի, հասարակական սեկտորի ներկայացուցիչներն ու փաստաբանը: Քննարկման հիմքում եղել են «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի ներկայացրած այն փաստաթղթերը, համաձայն որոնց` 1 փլված հասցեի դիմաց տարբեր տարիներին մի քանի բնակարան է հատկացվել:
Հիմնադրամի տնօրենի խոսքերով` սա հասկանալի կլիներ այն դեպքում, երբ երևար, որ այդ բնակարանները տրամադրվել են քույրերի կամ եղբայրների ընտանիքների: Բայց պարզվել է, որ բնակարան ստացած մարդիկ ընդհանրապես միմյանց հետ կապ չունեն, չեն համընկնում ոչ ազգանունները, ոչ էլ հայրանունները: «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը, որը 2005-2009 թվականներին հասարակական հիմունքներով աշխատել է բնակբաշխման հանձնաժողովում, նշում է, որ տարիներ շարունակ եղել է մի իրավիճակ, երբ ծանոթի միջոցով մարդիկ կարողացել են բնակարան ստանալ: Իսկ փլված շենքի հասցեով մարդկանց հաշվառելը բնակբաշխման կոռուպցիոն մեխանիզմներից մեկն է եղել: Դեպքեր են եղել, որ փլված շենքի հասցեով հաշվառված իրական անօթևանը չի էլ իմացել, որ իր հասցեով ինչ-որ մեկը բնակարան արդեն ստացել է:
Ըստ Վահան Թումասյանի՝ եթե այս դեպքերը չլինեին, ապա Գյումրիում հիմա անօթևանների թիվը անհամեմատ քիչ կլիներ, մոտ 200 ընտանիք: Իսկ այժմ քաղաքում 2800-ից ավելի տնակային հասցե կա: Գյումրիում երկրաշարժի հետևանքով 20.612 բնակարան է փլվել, ևս 3500 բնակարան էլ դարձել է վթարային: Մինչ այժմ 21.180 ընտանիք ապահովվել է բնակարանով: Տնակային հասցեներում հաշվառված ընտանիքներից մոտ 2000-ը դեռ բնակարանի կարիք ունի, նշել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:
Ըստ նրա՝ արդեն հաշվառված ավելի քան 2800 ընտանիքների մասին տեղեկությունները ներկայացվել են կադաստրային կոմիտե՝ պարզելու, արդյո՞ք իրենց անունով սեփականություն ունեն, թե՞ ոչ: Դրանց 10 տոկոսի՝ այսինքն 230 ընտանիքի վերաբերյալ պատասխանն արդեն ստացվել է:
Պարզվել է, որ նրանց 40 տոկոսը կամ սեփականություն ունի, կամ նախկինում բնակարան արդեն ստացել է ու 2-3 տարի առաջ է օտարել: Ըստ Ալբերտ Մարգարյանի՝ եթե ամբողջական տեղեկատվությունն այսպիսի պատկեր գրանցի, ապա կստացվի, որ տնակներում բնակվող ընտանիքների միայն 60 տոկոսն է բնակարանի շահառու:
Այս խոսքերին հակադարձել է «Շիրակ կենտրոն»-ի ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը, որը նշել է, որ դեռ 2005 թվականի բնակբաշխման ժամանակվանից կադաստրի հետ կապված խնդիրը կար: Քանի որ կադաստրի բազան թերի է, ապա ավելի քան 10 տարի առաջ, եղել էր դեպք, որ քայքայված տնակում ապրող ընտանիքը կադաստրի հարցումով Հյուսիսային պողոտայում բնակարան կամ Աջափնյակ թաղամասում դղյակ ուներ: Բացի դրանից՝ 1999 թվականից հետո, անօթևան ընտանիքին կորցրած 1 բնակարանի դիմաց 1 բնակարան է հատկացվում՝ անկախ նրանից ընտանիքում անձերի թիվ ավելացել է, թե՝ ոչ: Ու քիչ չեն դեպքերը, երբ 15 անձով 2 սենյականոց բնակարան են ստացել, բոլորը ստորագրել, դարձել են համասեփականատեր, բայց այդ բնակարանը բազմանդամ ընտանիքների համար եղել է կռվախնձոր ու այդպես էլ ընտանիքի մի մասը այդ տներում չի էլ ապրել: Բայց կադաստրի հարցումով երևում է, որ նրանք սեփականություն ունեն:
10:43 11.04.2025
Ջրանջատում Դիլիջան քաղաքում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ անբարենպաստ եղանակի հետևանքով խնդիրներ են առաջացել Դիլիջանի ջրի մաքրման կայաններում, ինչով պայմանավորված ս.թ. ապրիլի 10-ին ժամը 20.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 20.00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
10:30 11.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 11-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․63 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․68 դրամ: ...
10:15 11.04.2025
Բիչախչյանի «Լեգիան» պարտվել է «Չելսիին»․ կայացել են ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայ 1/4 եզրափակչի առաջին խաղերըՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում կայացան քառորդ եզրափակչի առաջին խաղերը: Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել է Վարշավայի «Լեգիային»: Լեհական ակումբի պահեստայինների թվում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, ով խաղադաշտ է դուրս եկել 83-րդ րոպեին: Իսպանական «Բետիսը» տանը 2-0 հաշվով հաղթել է լեհական «Յագելոնիային», իտալական «Ֆիորենտինան» հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության է հասել սլովենական «Ցելյեի» դեմ […] ...
10:00 11.04.2025
Թրամփը Մեքսիկային սպառնացել է պատժամիջոցներով՝ 1944 թվականի պայմանագրի խախտման պատճառովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ է տվել խստացնել Մեքսիկայի նկատմամբ մաքսատուրքերը և պատժամիջոցները՝ ԱՄՆ-ին ջրամատակարարման մասին 1944 թվականի պայմանագիրը խախտելու համար։ «Մեքսիկան Տեխասի նահանգին պարտք է 1,3 միլիոն ակր-ֆուտ (1,6 միլիարդ խորանարդ մետր) ջրի՝ 1944 թվականի ջրային պայմանագրով, բայց Մեքսիկան, ցավոք, խախտում է իր պարտավորությունները: Մենք կշարունակենք խստացնել հետևանքները, ներառյալ՝ սակագները, և, հավանաբար, նույնիսկ պատժամիջոցները, […] ...
09:50 11.04.2025
Tasnim. Գազայի հիվանդանոցները սպառվում են դեղերի և դեղերի մեծ մասիԳազայի հատվածի հիվանդանոցները բախվում են դեղերի և բժշկական պարագաների զգալի պակասի: Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության տվյալները։ Գազայի հիվանդանոցներում առաջին անհրաժեշտության դեղամիջոցների պաշարներն ամբողջությամբ սպառվել են, մասնավորապես, «սպառվել են առաջին անհրաժեշտության բժշկական պարագաների 59 տոկոսը, քաղցկեղի ու արյան հիվանդությունների համար նախատեսված դեղամիջոցների 54 տոկոսը»։ Շաքարային դիաբետով ավելի քան […] ...
09:46 11.04.2025
Առաջարկվող փոփոխությունը ոչ թե վերաբերում է տուգանքի վճարմանը, այլ վարչական ակտի դատական կարգով բողոքարկման հարցերին․ ԱՆՉնայած նախարարության մի քանի պարզաբանումներին` շարունակվում են հայտարարությունները, թե վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունները նպատակ ունեն պարտադրել տնտեսվարողներին կատարել դրամական պահանջները՝ վճարել տուգանքները, և միայն հետո դիմել դատարան, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Հայաստանյան դեղագործական ընկերություններից մեկի հիմնադիրը ԶԼՄ-ներում անդրադարձ էր կատարել՝ Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ նախատեսող փաթեթի կարգավորումներին: Շահարկումներից խուսափելու համար, ցանկանում ենք ևս մեկ […] ...