Կենդանիների համար պահանջվող տուրքի համար մորատորիում կա. Հակոբ Կարապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+19.09 oC

Կենդանիների համար պահանջվող տուրքի համար մորատորիում կա. Հակոբ Կարապետյան

19:57 21.01.2019

Այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ էին հավաքվել մի խումբ կենդանասերներ ու կենդանապաշտպաններ՝ պահանջելով չեղարկել այն օրենքը, ըստ որի՝ պահանջվում է տուրքի վճար սահմանել տնային կենդանիներ պահելու թույլտվության համար:

Վերջին օրերին Աջափնյակ համայնքի որոշ բնակիչներ, ովքեր շներ են պահում, ծանուցում են ստացել այն մասին, որ պետք է վճարել կենդանի պահելու համար սահմանված տուրքը՝ 5000 դրամը 5 օրվա ընթացքում, հակառակ պարագայում կտուգանվեն 5000-10.000 դրամով: Երևանի քաղաքապետարանից հավաքվածներին պարզաբանումներ են տվել, ինչի արդյունքում ակցիան կարճ է տևել:

Նաև ասվել է, որ ծանուցում ստացել են միայն նրանք, ում կենդանու վատ վարքագծի մասին տեղեկություն է եղել ոստիկանությունում կամ հարևաններն են բողոք ներկայացրել:

«Տուրքի գոյությունը գնահատվում է որպես անարդյունավետ և վերանայման ենթակա է: Եվ էս պահին, փաստացի, կարող եք համարել, որ մորատորիում կա տուրքի վրա, ծանուցումներ չեն ուղարկվում և չի հավաքագրվում»,- հավաքվածներին ասել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Կենդանասերների և կենդանապաշտպանների այն պահանջին, որ օրենքը չեղարկվի այնքան ժամանակ, քանի դեռ նոր օրենք, մասնագետների մասնակցությամբ մշակված, չի ընդունվել, Երևանի քաղաքապետարանից պատասխանել են, որ օրենք ընդունողը խորհրդարանն է, ոչ թե իրենք:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 9-րդ տարելիցն է

12:14 02.04.2025

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 9-րդ տարելիցն է

2016 թ․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 1994 թ․ մայիսի 12-ի և Հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ 1995 թ․ փետրվարի 6-ի համաձայնագրերը, հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի վրա։ Ադրբեջանական բանակը, ծանր տեխնիկայի, հրետանու և ավիացիայի կիրառմամբ, ԼՂ-ի հետ շփման գծի ամբողջ երկայնքով հարձակում ձեռնարկեց։ Մարտական գործողությունների հետևանքով […] ...

2024 թ․ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 3408-ով կամ 40.6%-ով ավելի քրեական վարույթ

12:07 02.04.2025

2024 թ․ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 3408-ով կամ 40.6%-ով ավելի քրեական վարույթ

2024 թվականին ավարտվել է 38 հազար 58 քրեական վարույթ (2023 թվականին՝ 33 հազար 396), այդ թվում՝ 11 հազար 801-ը՝ 13 հազար 179 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2023 թվականին՝ 8393-ը՝ 10 հազար 115 անձի վերաբերյալ), 45-ը՝ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու միջնորդությամբ ուղարկվել է դատարան (2023 թվականին՝ 55), 26 հազար 212-ը կարճվել է […] ...

SHANTNEWS

12:00 02.04.2025

SHANTNEWS

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա անտառ

11:49 02.04.2025

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա անտառ

Ապրիլի 1-ին, ժամը 08:50-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահրավար գյուղի եկեղեցուն հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։ Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը ժամը 15:35-ին, մարել՝ 21:25-ին: Այրվել են խոտածածկույթ, թփուտներ և ծառեր: Օպերատիվ գործողությունների շնորհիվ հրշեջ-փրկարարներին […] ...

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ բացատրական աշխատանքի արդյունքում

11:40 02.04.2025

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ բացատրական աշխատանքի արդյունքում

Համայնքային ոստիկանության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան պատերազմի մասնակից է և Նորագավիթ թաղամասի գերեզմանատանը զինամթերք է թողել: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ՏՕԶ» տեսակի հրացան, հարթափող որսորդական 2 հրացան, գազային […] ...

ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային շրջանառության նոր դեպք. պետական բյուջե չի վճարվել շուրջ 8.2 միլիարդ դրամի հարկ

11:28 02.04.2025

ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային շրջանառության նոր դեպք. պետական բյուջե չի վճարվել շուրջ 8.2 միլիարդ դրամի հարկ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողականորեն պայքարել ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և ՀԴՄ կիրառման կանոնների խախտումների դեմ՝ կանխելով խոշորածավալ հարկային չարաշահումները, որոնք վնասում են ինչպես պետության, այնպես էլ՝ օրինապահ գործարար համայնքի շահերը։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության  վարչությունը, հետամուտ լինելով օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, բացահայտել է ստվերային շրջանառության նոր դեպք: Այսպես, օպերատիվ […] ...

BACK_TO_TOP