14:26 21.01.2019
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 10 տարի առաջ՝ 2009 թվականին, բանտարկվեց որպես 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի կազմակերպիչ։ Նա տևական ժամանակ թաքնվում էր իշխանություններից, 2009 թվականին դատապարտվեց 7 տարվա ազատազրկման ու վաղաժամկետ ազատվեց բանտից։ Հիմա՝ 10 տարի անց, նա Հայաստանի վարչապետն է։
Ցանցում տարածվող #10YearChallenge շարժման շրջանակներում ռուսալեզու Current Time TV ալիքը այսպես է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի կարիերայի փոփոխությունը 10 տարվա ընթացքում: Նույն կերպ ալիքը անդրադարձել է նաև հետխորհրդային տարածքի մյուս ղեկավարների 10-ամյա փոփոխություններին։
Ադրբեջան․ այստեղ ոչինչ չի փոխվել ըստ էության։ Երկրի նախագահ Իլհամ Ալիևը 2009 թվականին էլ էր երկրի նախագահ, հիմա էլ է նախագահ, ու տեսականորեն կարող է սրանից 10 տարի հետո էլ լինել հարևան երկրի նախագահ, քանի որ ոչ մի օրենսդրական սահմանափակում չկա դրա վերաբերյալ։ Մինչև նրա իշխանության գալն էլ Ադրբեջանի նախագահն էր նրա հայրը՝ Հեյդար Ալիևը։
Բելառուս․ նույնը այստեղ է։ Երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարող է գլուխ գովել, որ կարող է 10 տարվա փոխարեն մասնակցել #20YearChallenge-ի, քանի որ երկրի նախագահի պաշտոնում է 1994 թվականից։ Ինչպես և նրա գործընկերը՝ Իլհամ Ալիևը, նա նույնպես կարող է հաջորդող տասնյակում էլ լինել երկրի նախագահ, քանի որ Բելառուսում նույնպես որևէ արգելք չկա բազմաթիվ անգամներ նախագահ առաջադրվելու հարցում։
Ղազախստան․ այստեղ երկրի նախագահը մյուս տարի կկարողանա մասնակցել #30YearChallenge-ի, քանի որ իշխանության ղեկին է 1990-1991 թվականներից՝ երկրի անկախացումից ի վեր (1990 թվականին նա Խորհրդային Ղազախստանի ղեկավար էր ընտրվել)։ Նուրսուլթան Նազարբաևն այժմ 78 տարեկան է։
Ռուսաստան․ 2000 թվականից երկիրը ղեկավարող Վլադիմիր Պուտինն այս պահին երկրի նախագահի պաշտոնում է, 2009 թվականին՝ վարչապետի պաշտոնում էր, բայց դա քիչ էր փոխում նրա գործառույթները։ Ռուսաստանում գործում է սահմանադրական սահմանափակում՝ նույն մարդը չի կարող երկու անգամից ավել առանց ընդմիջման առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում։ 2000-2004 ու 2004-2008 թվականներին առաջին երկու ժամկետների ավարտից հետո նա նախագահի պաշտոնը մեկ ժամկետով զիջեց այժմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Դմիտրի Մեդվեդևին, ու 2012 թվականին վերադարձավ նախագահի պաշտոնին։
Թուրքմենստան․ դժվար է հավատալ, բայց Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը այս երկրի նախագահ է ընդամենը 12 տարի։ Նա այդ պաշտոնում ընտրվել է իր նախորդի՝ Սաֆարմուրադ Նիյազովի մահվանից հետո։ Ու միևնույն է, #10YearChallenge-ի շրջանակներում նրա մոտ փոփոխություն չի եղել՝ և՛ 2009-ին, և՛ 2019-ին՝ Թուրքմենստանի նախագահ։
Ուկրաինա․ այս պահին երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող Պյոտր Պորոշենկոն 2009 թվականին զբաղեցնում էր երկրի կենտրոնական բանկի նախագահի, ապա՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնները։ Նա իշխանության եկավ Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխության՝ Մայդանի արդյունքում։
21:00 22.12.2024
Պուտինը և Ֆիցոն Կրեմլում բանակցում են09:50 22.12.2024
Մեր «Բոլերոն»․ Փաշինյանի գրառումը21:00 22.12.2024
Պուտինը և Ֆիցոն Կրեմլում բանակցում ենՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է VGTRK-ի լրագրող Պավել Զարուբինը։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ավելի վաղ հայտարարել էր, որ Ֆիցոն մտադիր է բանակցություններ վարել Պուտինի հետ՝ Վլադիմիր Զելենսկու կողմից Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը երկարացնելուց հրաժարվելու ֆոնին։ Սա Պուտինի և Ֆիկոյի առաջին անձնական […] ...
20:40 22.12.2024
Չինաստանը պատժամիջոցներ է կիրառել կանադական երկու ընկերությունների և նրանց աշխատակիցների նկատմամբՉինաստանը պատժամիջոցներ է սահմանել Սինցզյանում և Տիբեթում մարդու իրավունքների հարցերով զբաղվող երկու կանադական ընկերությունների, ինչպես նաև նրանց 20 աշխատակիցների նկատմամբ, ասվում է Չինաստանի ԱԳՆ կայքում։ Մասնավորապես, պատժամիջոցների են ենթարկվել Uyghur Rights Advocacy Project և Canada-Tibet Committee ընկերությունները, ինչպես նաև այդ ընկերությունների աշխատակիցները։ Պատժամիջոցները ներառում են Չինաստանում շարժական, անշարժ և այլ տեսակի գույքի սառեցում, ինչպես նաև […] ...
20:20 22.12.2024
Հոսանքանջատումներ դեկտեմբերի 23-ին«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Ամիրյան փ. 2, 4 շենքեր, Բուզանդի փ. 6-45 առանձնատներ, Կողբացի փ. 18-45 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Բաղրամյան պող. 40, 68, 69-71, 70-84 շենքեր, Խնկո Ապոր փ. 3 շենք և […] ...
20:00 22.12.2024
Մասկը կոչ է արել ստուգել պաշտոնյաների մտավոր կարողություններըԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կոչ է արել ներդնել թեստ՝ ստուգելու պաշտոնյաների մտավոր կարողությունները այն բանից հետո, երբ 81-ամյա գործող Տեխասցի կոնգրեսական Կեյ Գրեյնջերը հայտնվել է տկարամտությամբ տառապող հիվանդների ծերանոցում՝ փողոցում մոլորվելուց հետո: The Dallas Express-ը ավելի վաղ հայտնել էր, որ Գրեյնջերը այս տարվա երկրորդ կիսամյակի մեծ մասը բացակայել է աշխատանքից. վերջին անգամ նա քվեարկել է […] ...
19:43 22.12.2024
Մեր երախտագիտությունն ենք հայտնում հայաստանցիներին․ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը Ֆեյսբուքի պաշտոնական էջում գրել է․ «Մեր երախտագիտությունն ենք հայտնում հայաստանցիներին` Մագդեբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ կարեկցանքի ու ապրումակցման համար: Շնորհակալ ենք, որ այս դժվարին ժամերին մենակ չենք»: ...
19:40 22.12.2024
Հութիները հայտարարել են ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր խմբին հարվածելու մասինԵմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները դեկտեմբերի 21-ին Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան ավիակիր USS Harry S. Truman խմբի վրա՝ հրթիռների և անօդաչու սարքերի միջոցով: Ապստամբների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիայի խոսքով՝ հութիների գնդակոծության արդյունքում ամերիկյան F/A-18 կործանիչ է խոցվել։ «Զինված ուժերին հաջողվել է կանխել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակումները մեր երկրի վրա՝ հարձակվելով USS […] ...