Պետք է ստեղծենք ինստիտուտներ, որպեսզի երբևէ ՀՀ քաղաքացիները չմնան իշխանության բարի կամքի հույսին. Սամսոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Պետք է ստեղծենք ինստիտուտներ, որպեսզի երբևէ ՀՀ քաղաքացիները չմնան իշխանության բարի կամքի հույսին. Սամսոնյան

13:53 21.01.2019

Այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներից, թե արդյո՞ք կողմ են կառավարության կառուցվածքի վերաբերյալ նրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկներին:

«Միանշանակ է, որ ուժային կառույցները պետք է բերվեն խորհրդարանական վերահսկողության դաշտ: Ժամանակին Ռոբերտ Քոչարյանը դրանք տարավ կառավարության կառուցվածք՝ ունենալով երկու նպատակ՝ վարչապետի վերահսկողությունից հանելու և միայն իր ենթակայության տակ թողնելու, երկրորդ՝ կոալիցիաներ կազմելիս ուժայինները բանակցությունների գործիք կամ մաս չդառնանա: Հետագայում, երբ անցնում էինք խորհրդարանական կառավարման, իներցիայի ուժով Սերժ Սարգսյանի համար այդ ամենը բերվեց և կարվեց իր ենթակայության տակ, որպեսզի նախագահի վարչապետ դառնալիս Սերժ Սարգսյանը որևէ լծակ չկորցնի»,- խորհրդարանում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության Գևորգ Գորգիսյանը՝ հավելելով, որ չլինելով խորհրդարանական վերահսկողության տակ, այդ կառույցների ղեկավարները պարտավորված չեն լինում պատասխանել պատգամավորների հարցերին, ինչը նշանակում է, որ քաղաքական պարտավորվածությունից դուրս են մնում:

Նրա խոսքերով՝ պատասխանատվությունն ընկնում է վարչապետի վրա, ինչը շատ վատ է: Այդ համակարգերը չպետք է մեկ անձի ենթակայության տակ լինեն:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն էլ հավելել է, որ կա մտայնություն, որ ուժային կառույցների, դեսպանների ինստիտուտների հաշվետվողականությունը պետք է թողնել իշխանության բարի կամքի վրա, բայց այդպես չի լինում, պետք է հասկանալ, որ դա շատ կարևոր է։

«Այն ինչ թույլատրելի էր ՀՀԿ-ին, չի կարող թույլատրելի լինել «Իմ քայլը» դաշինքի համար: Այն, ինչը թույլատրելի չէր Սերժ Սարգսյանի համար, չի կարող թույլատրելի լինել Նիկոլ Փաշինյանի համար: Մենք պետք է ստեղծենք ինստիտուտներ, համակարգը պետք է աշխատի, որպեսզի երբևէ ՀՀ քաղաքացիները չմնան իշխանության բարի կամքի հույսին»,- ասել է Սամսոնյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները հիշեցրել են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ մեկ տարի առաջ արված այն հայտարարությունը, որ եթե ուժային կառույցները չեն ենթարկվում խորհրդարանական վերահսկողությանը, կարող են վարչապետի կողմից օգտագործվել՝ ընդդիմությանը ճնշելու համար:

«Հիմա ես չեմ կարծում, որ մենք պետք է հույս ունենք, որ նոր կառավարությունը չի փորձի դա անել: Մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ դա կարող է լինել և դա չպետք է թույլ տալ»,- հավելել է Գևորգ Գորգիսյանը՝ կրկնելով, որ չի կարելի կառավարության բարի կամքի վրա հույս դնել:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

21:17 19.04.2025

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

Ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...

BACK_TO_TOP