«Ուսուցչի վարքականոն» նախագիծը միանշանակ չի ընդունվել. ուսուցիչները դժգոհում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

«Ուսուցչի վարքականոն» նախագիծը միանշանակ չի ընդունվել. ուսուցիչները դժգոհում են

16:33 21.01.2019

«Տարիներ շարունակ հետազոտություններն անդրադարձել են գնահատման խնդրին, և որպես գնահատման թերի կողմ մեջբերվել է, որ ուսուցիչը ոչ միշտ է տալիս այն, ինչ պետք է տա, ոչ ճիշտ է գնահատում աշակերտին և դա անում է նրա համար, որ երեխայի ծնողը դիմի իրեն լրացուցիչ պարապմունքի համար: Այս նախաձեռնությունը լավ հնարավորություն է նաև ուսուցիչների համար՝ այդ մեղադրանքներից ազատվելու, ինչպես նաև գնահատման որակը բարելավելու համար»,- հունվարի 21-ին, խոսելով «Ուսուցչի վարքականոն» նախաձեռնության մասին, ասաց  ՀՀ ԿԳՆ աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը:

Մակյանը հիշեցրեց, որ նախագիծը նոր չէ: Վարքականոնը, որը ներկայացված է հանրային քննարկման, արդեն 2014-ից գործում է: Իհարկե, բոլոր դպրոցներում չէ, որ այն կիրառվում է, սակայն կան նաև այդ նորմերով առաջնորդվող դպրոցներ:

Նախագծում մշակվում են բաներ, որ այդ պահին ուսուցչի մտքով չէր անցել: Սա նորմալ հարաբերությունների մասին է, որը դպրոցում խիստ կարևոր է:  Երեխան գալիս է տուն և դժգոհում, որ ուսուցիչը ցածր միավոր նշանակեց, որ ինքը համաձայն չէր: Մինչդեռ տարվա սկզբին ուսուցիչը բացատրում է գնահատման իր մեթոդաբանությունը, նկարագրում է, թե ինչ սկզբունքով է ինքը գնահատում, և սա պետք է կատարվի նորմալ, ոչ թե ասի՝ քո խելքի բանը չէ, սուս մնա և այլն: Վարքականոնում այդ ամենը կա»,- ասաց ԿԳՆ Երևանի թիվ 189 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը, որը կողմ է նախագծի կիրառմանը:

Արտաշես Թորոսյանի խոսքերով՝ նախագիծը հանրային քննարկման ներկայացնելուց հետո սկսվեց շահարկվել ուսուցչի ցածր աշխատավարձը, դպրոցների վատ կահավորումը, ֆինանսավորումը և այլն: Դրանք լուրջ խնդիրներ են, բայց էթիկան չի կարող բացառվել:

Նախագծին նաև դեմ արտահայտվողներ կան: Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Լուսինե Խառատյանը նշեց, որ հիմնական վերապահումն այն է, որ այն ներկայացվել է քննարկման, երբ դեռ չկա կրթության զարգացման պետական ծրագիր, հանրակրթության ընդհանուր տեսլական, որն ավելի հիմնավոր է, և դրանից ելնելով՝ նախագիծը կարող է փոփոխությունների ենթարկվել:

«Սա ցույց է տալիս հատվածային մոտեցում խնդիրների լուծմանը, երբ ճիշտ էր սկսել համակարգային փոփոխություններից: Քննարկումներ եղել են, բայց ցանկացած մասնագիտական խմբի էթիկայի կանոններ մշակելիս այդ մասնագիտական խմբի կարծիքը պետք է հաշվի առնել: Այո՛, քննարկումներ եղել են, բայց դրանք այդքան էլ լայն բնույթ չեն կրել, փոքր խմբերի հետ են եղել և շատ ուսուցիչներ տեղյակ չեն պրոբլեմից,- ասաց Լուսինե Խառատյանը:

Նրա խոսքերով՝ եթե խոսքը կոռուպցիայի կանխարգելման մասին է, ապա դա վարքականոնով կարգավորվելիք բան չէ: Նման դրսևորումներն այլ միջոցներով են կարգավորում:

Վարքականոնի նախագծում խնդիրներ է տեսնում նաև ուսուցչուհի, Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Զեմֆիրա Քալաշյանը:

«Ունենք հանրակրթության մասին օրենք, որը սահմանում է ուսուցչի պարտականությունները, շփման ձևերը: Ունենք Սահմանադրություն, որը կրթության վերաբերյալ դրույթներ ունի: Ունենք բուհական համակարգ, որտեղ մասնագիտանում են ուսուցիչները և ստանում հմտություններ, նաև արժեքներ ձեռք բերում, զուտ ակադեմիական գիտելիքներ ստանալուց զատ, ինչպես նաև էթիկական նորմեր են ձեռք բերում աշակերտների հետ շփվելուց: Եթե ունենք այդ երեք կառույցներն ու ստեղծում ենք մի բան, որ պետք է վերահսկի ու մի բան էլ պատասխանատվության ենթարկի ուսուցչին, կարծում եմ՝ արժեզրկում ենք նախորդ երեք համակարգերը»,- ասաց գյուղական համայնքում դասավանդող Զեմֆիրա Քալաշյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարարությունում հյուրընկալել են Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման պատվիրակությանը

18:12 18.04.2025

ՏԿԵ նախարարությունում հյուրընկալել են Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ Ռանու Սինհանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարտիրոս Նալբանդյանը, նախագահի տեղակալ Վարազդատ Մկրտչյանը, Համաշխարհային բանկի գյուղատնտեսության ոլորտի ավագ մասնագետ Արուսյակ Ալավերդյանը, Ջրամատակարարման և ջրահեռացման մասնագետ Սվեն Շլումպբերգերը և ոլորտային այլ մասնագետներ։ […] ...

Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է

18:06 18.04.2025

Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Բարսելոնայում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Երրորդ շրջանում Խաչանովը 6-4, 7-5 հաշվով առավելության է հասել իսպանացի Ալեխանդրո-Դավիդովիչ Ֆոկինայի նկատմամբ: Աշխարհի 27-րդ ռակետը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Կասպեր Ռուդ-Հոլգեր Ռունե զույգի հաղթողի հետ: ...

SHANTNEWS

18:00 18.04.2025

SHANTNEWS

Նախագահը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով աշխատաժողովին

17:58 18.04.2025

Նախագահը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով աշխատաժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին։ Նախագահը հանդես է եկել աշխատաժողովի բացման խոսքով և ընդգծել նման նախաձեռնությունների և աշխատաժողովների կազմակերպման կարևորությունը երկրի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների ճշգրտման, ինչպես նաև ոլորտային բարեփոխումների շարունակականության տեսանկյունից։ Ելույթի ավարտին Հանրապետության նախագահը հաջողություններ և արդյունավետ քննարկումներ է […] ...

«Դպրոցական սնունդ» ծրագիրը կփորձարկվի Երևանի դպրոցներում․ քննարկում ԿԳՄՍՆ-ում

17:54 18.04.2025

«Դպրոցական սնունդ» ծրագիրը կփորձարկվի Երևանի դպրոցներում․ քննարկում ԿԳՄՍՆ-ում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուի գլխավորած պատվիրակությանը: «Դպրոցական սնունդ» ծրագրի հաջորդ փուլի իրականացման շրջանակում պատվիրակությունն այցելել է ՀՀ Տավուշի, Լոռու և մի շարք այլ մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններ, ուսումնասիրել ենթակառուցվածքներն ու ծրագրի ընթացքը: Արաքսիա Սվաջյանը ողջունել է […] ...

«իԳործ» ծրագրի 2025-ի նախնական փուլն անցած մասնակիցներն արդեն հայտնի են

17:48 18.04.2025

«իԳործ» ծրագրի 2025-ի նախնական փուլն անցած մասնակիցներն արդեն հայտնի են

«իԳործ»՝ այսպես է կոչվում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերից մեկը, որի իրականացման նպատակն է արտերկրում բնակվող հայազգի մասնագետներին վերադարձնել հայրենիք և ներառել նրանց պետական համակարգում։ Ծրագրի շարժիչ ուժը հայրենադարձության գաղափարն է՝ վերադարձ ոչ միայն ֆիզիկապես, այլև՝ մտքով ու կարողություններով, որպեսզի գիտելիքն ու փորձը ծառայեն հայրենիքի զարգացմանը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP