Օրենքը նշանակություն չունի վարչապետի՝ միջամտել-չմիջամտելու հարցում. Գևորգ Պետրոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Օրենքը նշանակություն չունի վարչապետի՝ միջամտել-չմիջամտելու հարցում. Գևորգ Պետրոսյան

12:42 21.01.2019

Այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանին լրագրողները հիշեցրել են այն մասին, որ Հայաստանում ունեցել ենք վատ նախադեպ, երբ վարչապետը ԱԱԾ տնօրենին տվել է հանձնարարական կոնկրետ քրեական գործի շրջանակում: Արդյո՞ք սա չի նշանակում, որ ԱԱԾ-ի՝ վարչապետին ենթարկվելն ի չարս է օգտագործվել. հնչել է հարցը՝ հավելումով, որ որևէ նշանակություն չունի, թե ինչ քարեկան գործի մասին է խոսքը: Արդյո՞ք ճիշտ չէ, որ ԱԱԾ-ն վարչապետի ենթակայության տակ չլինի:

«Ես էստեղ որպես իրավաբան պետք է մոտենամ հարցին: Դուք ասում եք, որ կա վատ նախադեպ, իհարկե, էդ նախադեպերը պաշտոնապես հաստատված չէ, դրանք գաղտնալսումների մակարդակով են: Ընդ որում՝ դուք շատ լավ գիտեք, որ նախորդ ԱԺ լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու արդյունքում ստեղծված քննիչ հանձնաժողովը չկարողացավ հիմնական իր առաքելությունը հասցնել վերջնական ավարտին: Դիցուք, ենթադրենք՝ դա այդպես է:

Այստեղ մի կարևոր հանգամանք կա՝ ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ ԱԱԾ-ն գտնվում է վարչապետի անմիջական ազդեցության ներքո: ՀՀ գործող օրենսդրությունն անմիջական վերահսկողություն հասկացությունը չի մեկնաբանում, այսինքն՝ չի նշում կոնկրետ վերահսկողությունն ինչով պետք է արտահայտվի: Եվ կարող է կարծիք լինել, որ այդ վերահսկողություն կոչվածը կարող է նաև դրսևորվել փոխադարձ քննարկումների ձևով՝ մինչև համապատասխան որոշումների կայացումը»,- ասել է Պետրոսյանը:

ԲՀԿ խմբակցության անդամը որպես օրինակ է բերել Քրեական օրենսգիրքը, որով սահմանվում է, որ դատախազը վերահսկողություն է իրականացնում նախաքննության օրինականության նկատմամբ: Կոնկրետ քրեական գործով, եթե քննիչն ու դատախազը, օրինակ՝ քննարկում անեն՝ հեռախոսային զրույցի ժամանակ, արդյո՞ք սա նշանակում է միջամտություն, ապօրինություն:

«Այսինքն՝ ես որքանով հիշում եմ, այդ գաղտնալսված ձայնագրության մեջ չկա այնպիսի ցուցում, որ գնացեք, այսինչ բանը արեք կամ ուզեք-չուզեք, այնինչ բանը արեք: Էստեղ կար քննարկում, և ես հակված եմ այդ անմիջական վերահսկողությունը նաև տարածել այդպիսի քննարկումների վրա: Իսկ որպես իրավաբան, իրարկե, մերժում եմ նախաքննության, հետաքննության և առավել ևս արդարադատության նկատմամբ  ցանկացած պաշտոնյայի, այդ թվում՝ նաև վարչապետի ոչ իրավաչափ միջամտությունը»,- հավելել է Պետրոսյանը ու նաև նշել, որ եթե որևէ վարչապետ ցանկություն ունենա միջամտել  արդարադատությանն ու նախաքննությանը, ապա բացարձակապես հաշվի չի առնելու, թե օրենքով այդ մարմինները իր անմիջական ազդեցությանն են հանձնված, թե երկրորդ աստիճանի ենթակայության հիմնարկներ են:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP