12:00 21.01.2019
Խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ լրագրողներից մեկը կառավարության կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին:
«Քանի որ նախագիծը ներկայացված չէ Ազգային ժողով, ԲՀԿ խմբակցության ներսում քննարկում չի եղել: Ստիպված եմ անձնական կարծիք հնչեցնել: Եթե խոսքը վերաբերում է ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների լուծարմանը, իմ անձնական կարծիքն այն է, որ այդ լուծարումը նպատակահարմար չէ և ճիշտ չէ մի քանի առումներով: Նախ, հայ ժողովրդի գոյապահպանման գործում որքան դեր է ունեցել հայկական բանակը, ոչ պակաս դերակատարություն է ունեցել նաև մշակույթը: Խնդիրն այն է, որ մենք չգիտենք, թե կառավարությունը, լուծարելով Մշակույթի նախարարությունը, նախարարության գործառույթների իրականացումն ինչ հարթության վրա է տեսնում, ինչ մեխանիզմով»,- ասաց նա:
Պետրոսյանի խոսքով՝ այս պարագայում սխալ կլինի միանշանակ կարծիքներ հայտնելը, թե դե՞մ են Մշակույթի նախարարության լուծարմանը:
«Այն, որ մշակույթի հարցերը պետք է գտնվեն ցանկացած սոցիալական պետության ուշադրության կենտրոնում, դա աներկբա է: Մեզ պետք է խնամքով պահել մեր մշակույթը»,- ասաց նա:
Նա առաջարկեց հետևել զարգացումներին և միայն քննարկումների արդյունքում հստակ դիրքորոշում հայտնել:
«Քանի դեռ նախագիծը ներկայացված չէ, ես իրավասու չեմ խմբակցության անունից դիրքորոշում հայտնել: Իմ անձնական կարծիքն այն է, որ ոստիկանությունը և ԱԱԾ-ն պետք չէ տարանջատել: Կա՛մ պետք է թողնել վարչապետի անմիջական վերահսկողության ներքո, կա՛մ կառավարության: Անձամբ ինձ համար հասկանալի չէ, թե ինչու ոստիկանությունը տալ կառավարությանը, ԱԱԾ-ն պահել վարչապետին: Երկու կառույցներն ունեն տարբեր գործառույթներ, բայց այս հարցում էական տարբերություն չունեն»,- ընդգծեց նա:
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրությունԻսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...
00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովըԱմերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...
00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...