Շիրակի պետական համալսարանի ռեկտորի թափուր տեղի համար մրցույթը կանցկացվի մարտի 2-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի թափուր տեղի համար մրցույթը կանցկացվի մարտի 2-ին

16:31 20.01.2019

Երեկ կայացել է  Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը տևել է մոտ 10 ժամ: Հոգաբարձուների խորհուրդը որոշել է  Շիրակի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար  մրցույթ հայտարարել, որը տեղի կունենա մարտի 2-ին: Ռեկտորի թափուր պաշտոնի բաց մրցույթի մասնակցելու համար փաստաթղթերի հանձնումն ավարտվելու է մրցույթի անցկացումից 6 օր առաջ, փետրվարի 22-ը լինելու է  հայտերի ընդունման վերջնաժամկետը:

ՇՊՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնի համար կարող է առաջադրվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ունի գիտական աստիճան, բուհում առնվազն 3 տարվա դասավանդման փորձ և վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա հանրային կառավարման կամ բարձրագույն կրթության համակարգում առնվազն 5 տարվա
վարչական աշխատանքի փորձ:Նույն անձը չի կարող երկու անգամից ավել ընտրվել ռեկտորի պաշտոնում: Ռեկտորի պաշտոնում ընտրված  կհամարվի այն թեկնածուն, ով կհավաքի խորհրդի ցուցակային կազմի 50 տոկոսից ավելի ձայն:

Շիրակի պետական համալսարանի  ռեկտորի պաշտոնը թափուր էր մնացել 2018 թվականի մայիսի 18-ից,նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականից հետո:Մինչ օրս Բուհ-ի   ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է  նախկին պռոռեկտոր Երվանդ Սերոբյանը:

Հոգաբարձուների խորհրդի անդամները քննարկել են նաև համալսարանի կանոնադրության մեջ Ռազմական ամբիոնին հատուկ կարգավիճակ տալու հարցը, քանի որ այն բուհի 13 ամբիոններից տարբերվում է և ղեկավարվում է նաև Պաշտպանության նախարարությունից։

Ռազմական ամբիոնին հատուկ կարգավիճակ շնորհելու որոշումը Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է և ուղարկելու է Կրթության ու գիտության և Պաշտպանության նախարարություններ, որտեղ հավանության արժանանալուց հետո, ամբիոնն իր շրջանավարտներին սպայական կոչում շնորհելու իրավունք կունենա։

Իսկ օրակարգային ամենաքննարկվող հարցերը վերաբերել են նրան, թե ինչ չափորոշիչների պետք է համապատասխանեն բուհի պրոռեկտորների, ամբիոնի վարիչների, դեկանների և ռեկտորների թեկնածուները։ Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ բուհի այն պրոռեկտորների համար, ովքեր կկանոնակարգեն գիտակրթական ուղղությունը, 10 տարվա աշխատանքի ընթացքում պարտադիր է առնվազն 3 տարվա գիտամանկավարժական փորձը, իսկ դեկանների և ամբիոնների վարիչների համար 3 տարվա գիտամանկավարժական փորձ ունենալուց բացի, պարտադիր է նաև գիտական աստիճան ունենալը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը հավատարիմ է մնում Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին. Սերգեյ Կոպիրկին

10:33 25.11.2024

Ռուսաստանը հավատարիմ է մնում Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին. Սերգեյ Կոպիրկին

Ռուսաստանի Դաշնությունը հավատարիմ է մնում Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն՝ անդրադառնալով հարցին, թե որո՞նք են ՀԱՊԿ-ում Երևանի լիարժեք գործունեության վերսկսման հեռանկարները, և արդյոք այդ գործունեության սառեցումն ազդե՞լ է Մոսկվայի […] ...

Վերացվել է Արամի փողոցի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը

10:22 25.11.2024

Վերացվել է Արամի փողոցի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը

«Պեստո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները իրականացարել են կրկնակի ստուգայց, որի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել (ք․ Երևան, Արամի փ․)։ Հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ...

Իշխող կուսակցության թեկնածուն ընդունել է Ուրուգվայի նախագահական ընտրություններում իր պարտությունը

10:00 25.11.2024

Իշխող կուսակցության թեկնածուն ընդունել է Ուրուգվայի նախագահական ընտրություններում իր պարտությունը

Իշխող աջ կենտրոնամետ Ազգային կուսակցության թեկնածու Ալվարո Դելգադոն շնորհավորել է ձախ կենտրոնամետ «Լայն ճակատ» կոալիցիայի մրցակից Յամանդա Օրսիին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակի կապակցությամբ։ «Ցավով, բայց առանց մեղքի զգացման կարող ենք շնորհավորել հաղթանակածին»,- ասել է նա՝ դիմելով իր կողմնակիցներին։ Նոյեմբերի 24-ին Ուրուգվայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Exit poll-ը ցույց է տվել Օրսիի համոզիչ […] ...

Նոյեմբերի 24-ին Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 250 հրթիռ

09:50 25.11.2024

Նոյեմբերի 24-ին Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 250 հրթիռ

Իսրայելական զինվորականները կիրակի օրն արձանագրել են շիա «Հեզբոլլահ» կազմակերպության զինյալների կողմից Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 250 հրթիռի արձակումը։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։ Իսրայելի բանակը կշարունակի «պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին «Հեզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից», – վստահեցրել է բանակի վարչությունը: ...

Բրազիլիայում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը ընկել է լեռնային ճանապարհից․ կան զոհեր

09:41 25.11.2024

Բրազիլիայում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը ընկել է լեռնային ճանապարհից․ կան զոհեր

Բրազիլիայի արևելքում գտնվող Սերրա դա Բարիգա լեռնաշղթայում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և ընկել։ Այս մասին հայտնում է G1 պորտալը։ Ըստ ականատեսների՝ ավտոբուսում մեխանիկական խնդիր է առաջացել, և վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը։ Միջադեպի հետեւանքով տուժել է գրեթե 30 մարդ, 17 ուղեւոր ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ Զոհերի թվում կան երեխաներ և […] ...

Իսրայելը հավանություն է տվել պաշտպանության բանակի համար հրթիռային նավակների և ամենագնացների գնմանը

09:31 25.11.2024

Իսրայելը հավանություն է տվել պաշտպանության բանակի համար հրթիռային նավակների և ամենագնացների գնմանը

Իսրայելի պետական ​​գնումների հանձնաժողովը հաստատել է Իսրայելի Պաշտպանության ուժերի (IDF) մարտական ​​կարողությունների վերազինման և հզորացման նախագծերը, որոնք ներառում են նոր հրթիռային նավակներ և ամենագնացներ: Այս մասին ասվում է հրեական պետության վարչապետի, պաշտպանության նախարարության եւ ֆինանսների նախարարության համատեղ հայտարարության մեջ։ «Այսօր նախարարական գնումների հանձնաժողովը հաստատել է մի շարք ձեռքբերումներ, այդ թվում՝ «Project Reshef», նոր հրթիռային նավակ […] ...

BACK_TO_TOP