Շիրակի մարզի Կառնուտ գյուղում 3000 տոննա կարմիր բազուկը մնացել է պահեստներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Շիրակի մարզի Կառնուտ գյուղում 3000 տոննա կարմիր բազուկը մնացել է պահեստներում

22:24 19.01.2019

Աշնանը ստացած բերքի իրացման խնդրից են բողոքում Ախուրյանի տարածաշրջանի Կառնուտ գյուղի տնտեսությունները: Գյուղացիների մեծ  մասը չի կարողանում իրացնել կարմիր ճակնդեղը: Մոտավոր հաշվարկներով՝ գյուղում կա 3000 տոննա բարձր որակի բերք, որը  գյուղացիները  տեսակավորել են, պահել մարագներում ու դեռ սպասում են գնորդներին, որոնք հիմնականում վրացիներ են:

Նախորդ տարիներին բերքի իրացումից տնտեսությունները չեն դժգոհել, ժամանակին կարողացել են վաճառել: Այս տարի կանգնել են փաստի առաջ: Նախորդ տարիների համեմատ շատ են ցանել, բայց գնորդներ չկան: Գյուղի 300 տնտեսություններ անցած գարնանը  ցանքատարածքներում ավելի շատ բազուկ են ցանել, քան այլ կուլտուրաներ :

Երկու հեկտարից գյուղատնտես Լյովա Գալստյանը 150 տոննա կարմիր ճակնդեղ է ստացել: Մյուս տնտեսությունները ևս առատ բերք են ունեցել: Մշակելը հեշտ է, իրացման խնդիր էլ նախորդ տարիներին չէին ունեցել։ Սակայն շուկան հիմնականում դեպի Վրաստան էր: Գյուղացիներն էլ որոշել էին արտագնա աշխատանքի մեկնելու  փոխարեն ցանքատարածքներն անմշակ չթողնել: 

Վրացի գնորդներից բացի՝ նախորդ տարիներին հանձնել են նաև Պաշտպանության նախարարությանը: Բայց այս տարի գնումների ընթացակարգի փոփոխության պատճառով նախարարությունը գնումներ գյուղացիներից չի կատարել:

Բանակի  համար ջոկած բազուկը մինչև հիմա մնում է գյուղացիների բակերում, ցրտահարումից պաշտպանելու համար ծածկել են պոլիէթիլենային թաղանթով ու խոտի հակերով:Դրսում ու պահեստներում կուտակած բերքը մանրածախ շուկաներում իրացնել հնարավոր չէ: Արտահանումն էլ իր հերթին չեղավ, վրացի գնորդները չեկան, իսկ գյուղացիներին պատճառն այսպես են ներկայացրել՝ Հայաստանից Վրաստան բերք տանելը ֆինանսապես ձեռնտու չէ, արտահանման դժվարություններ ունեն: Բացի դրանից՝ գյուղացին ոչ մի ներկրողի հետ պայմանագիր չունի, մշտապես վաճառքը կատարել են բանավոր պայմանավորվածությամբ։Կառնուտցիները մինչև մարտ ապրանքը չիրացնելու դեպքում օգտագործելու են որպես անասնակեր: Անգամ համաձայն են 3 հազար տոննա բերքը ինքնարժեքից ցածր գնով որպես  անասնակեր վաճառել, միայն թե պահեստներում չմնա:

Բերքն արդեն փչանում է, կարմիր ճակնդեղի վերևի  հատվածներն սկսել են ծլել, մի քիչ էլ եղանակները տաքանան, բերքն ամբողջությամբ կնեխի: Կառնուտցիներն այս հարցով դիմել են, օգնել իրացումը կազմակերպել, բայց հստակ պատասխան չեն ստացել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է

10:42 25.11.2024

Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Նոյեմբերի 20-ին հաղորդվել էր 2006 թ. Սուսաննա Բունիաթյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 22-ին, ժամը 21.30-ին, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում նա հայտնաբերվել և տեղափոխվել է Հրազդանի բաժին, ապա ներկայացվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են: ...

2024թ․-ի երրորդ եռամսյակում ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 738 մլրդ 969.1 մլն դրամ

10:35 25.11.2024

2024թ․-ի երրորդ եռամսյակում ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 738 մլրդ 969.1 մլն դրամ

2024թ․-ի երրորդ եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 738 մլրդ 969.1 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 574 մլրդ 593․3 մլն ՀՀ դրամի համեմատ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով։ 2024թ.-ի երրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 894 հազ. […] ...

Ռուսաստանը հավատարիմ է մնում Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին. Սերգեյ Կոպիրկին

10:33 25.11.2024

Ռուսաստանը հավատարիմ է մնում Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին. Սերգեյ Կոպիրկին

Ռուսաստանի Դաշնությունը հավատարիմ է մնում Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն՝ անդրադառնալով հարցին, թե որո՞նք են ՀԱՊԿ-ում Երևանի լիարժեք գործունեության վերսկսման հեռանկարները, և արդյոք այդ գործունեության սառեցումն ազդե՞լ է Մոսկվայի […] ...

Վերացվել է Արամի փողոցի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը

10:22 25.11.2024

Վերացվել է Արամի փողոցի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը

«Պեստո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները իրականացարել են կրկնակի ստուգայց, որի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել (ք․ Երևան, Արամի փ․)։ Հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին

10:16 25.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 407 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 412 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․82 դրամ:   ...

Իշխող կուսակցության թեկնածուն ընդունել է Ուրուգվայի նախագահական ընտրություններում իր պարտությունը

10:00 25.11.2024

Իշխող կուսակցության թեկնածուն ընդունել է Ուրուգվայի նախագահական ընտրություններում իր պարտությունը

Իշխող աջ կենտրոնամետ Ազգային կուսակցության թեկնածու Ալվարո Դելգադոն շնորհավորել է ձախ կենտրոնամետ «Լայն ճակատ» կոալիցիայի մրցակից Յամանդա Օրսիին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակի կապակցությամբ։ «Ցավով, բայց առանց մեղքի զգացման կարող ենք շնորհավորել հաղթանակածին»,- ասել է նա՝ դիմելով իր կողմնակիցներին։ Նոյեմբերի 24-ին Ուրուգվայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Exit poll-ը ցույց է տվել Օրսիի համոզիչ […] ...

BACK_TO_TOP