15:52 19.01.2019
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ այսօր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ ոստիկանությունում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որին ոստիկանության պետի տեղակալներից, կոլեգիայի անդամներից բացի ներկա են եղել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ծառայողներ։
«Ուրախ եմ տեսնելու ձեզ։ Այսօր իմ հրամանով ոստիկանության հետ համագործակցության ամրապնդման, համատեղ միջոցառումների իրականացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար քրեակատարողական ծառայության մի շարք աշխատակիցներ ներկայացվել են պարգևատրման։ Անչափ կարևոր է այս երկու գերատեսչությունների համագործակցությունը, հատկապես հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման առումով, համագործակցություն, որ տարեցտարի էլ ավելի է ամրապնդվում և կարծում եմ շարունակական բնույթ կկրի»,- իր խոսքում նշել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյան:
Հանդիսավոր նիստի ժամանակ նաև պարգևներ են հանձնվել:
«Օրենքի պատվար» և «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով պարգևատրվել են արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մի շարք աշխատակիցներ։
Շնորհակալություն հայտնելով պարգևատրումների համար՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից ոստիկանությանը հուշանվերներ են հանձնել նաև հյուրերը։
Ամփոփիչ խոսքում Վալերիյ Օսիպյանը շնորհավորելով ներկաներին` ընդգծելով, որ գերատեսչությունների փոխգործակցությունը ի շահ քաղաքացու, ի շահ հայրենիքի է և միայն ակտիվ մասնակցությանբ ու նվիրումով այն կարելի է ամրապնդել ու խորացնել։
08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...
08:35 11.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...