ԿԲ-ն կհրավիրվի խորհրդարան՝ պարզաբանումներ տալու. Մանե Թանդիլյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+17.09 oC

ԿԲ-ն կհրավիրվի խորհրդարան՝ պարզաբանումներ տալու. Մանե Թանդիլյան

13:40 18.01.2019

ԱԺ-ում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Մանե Թանդիլյանին հարց է ուղղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Մոտ մեկուկես, երկու ամիս առաջ վարչապետի հետ հարցուպատասխանի ժամանակ հնչեցրեցի աշխարհում հումքային արժույթների անկման տենդենցի մասին իմ մտահոգությունները, հայկական դրամի վրա դրա ազդեցության մասին: Երկուստեք համաձայնություն է եղել, որ մտահոգությունը տեղին է և բացասական երևույթների դիմագրավելու անհրաժեշտություն կա: Օրինակ՝ ռուբլու դաշտում Ռուսաստանն արդեն մեծ ինտերվենցիաներ է արել, տեղեկություն ունե՞ք, թե՞ ոչ, ԿԲ-ն ի՞նչ չափի ինտերվենցիաներ է անում: Ի՞նչ կերպով զսպվեց Ամանորից առաջ դոլար-դրամ հարաբերակցության մեզ համար բացասական դրսևորումը, ի՞նչ է տեղի ունենալու այսուհետ»,- հետաքրքրվել է Ուրիխանյանը՝ հավելելով, որ դրամը, լինելով հումքային արժույթ, վտանգի տակ է լինելու։

«Նախ՝ մենք կբերենք ԿԲ պատասխանատուներին՝ բացատրություն տալու, թե ինչ գործիքակազմ են օգտագործել նշված հարցերի շրջանակում: Մենք ձեզ հետ հնարավորություն կունենանք գնահատել՝ որքանո՞վ է արդյունավետ: Որ էական տատանում չի ունեցել, կարելի է որոշակի առումով արդյունավետ գնահատել: Մենք հասկանում ենք, որ ազդեցություն ունենում են նաև տրանսֆերտները: Ձեզ վստահեցնում եմ, որ Դուք հնարավորություն կունենաք այդ հարցադրումներն ուղղել  հենց պատասխանատուներին: Մենք հնարավորություն կունենանք այդ հարցերն իրենց ուղղել»,- պատասխանել է Թանդիլյանը:

ԲՀԿ-ական պատգամավորը Թանդիլյանից հետաքրքրվել է նաև, թե արդյո՞ք նրանք թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնելու հարց կդնեն, եթե կառավարությունը դա չանի հաջորդ տարի:

«Դուք գիտեք, որ այս տարի 85 հազար քաղաքացու թոշակ ու նպաստ է բարձրացել, ուղղակի պետությունը, կառավարությունը աշխատավարձեր բարձրացնելու մեխանիզմ չունի, բացի պետական աշխատողների աշխատավարձը բարձրացնելուց: Դրա արդյունքում է ընդհանուր միջին աշխատավարձը բարձրացվում միայն: Իրականում ցածր են, այո՛, աշխատավարձերը, բարձրացման հավանականությունը մենք պետք է դիտարկենք թե՛ օպտիմալացման, թե՛ աշխատավարձերը մշտական բարձրացնելու որոշում ունենալով»,- ասել է Թանդիլյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի․ Հնդկաստանի ԱԳ նախարարը՝ ուկրաինական հակամարտության մասին

15:25 25.11.2024

Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի․ Հնդկաստանի ԱԳ նախարարը՝ ուկրաինական հակամարտության մասին

Հնդկաստանի պաշտոնյաները մշտապես կապի մեջ են Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ ուկրաինական հակամարտությունը երկխոսության միջոցով լուծելու ուղիներ գտնելու համար։ Այս մասին Հռոմում «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի ժամանակ ասել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանքարը։ «Այս հակամարտության շարունակությունը լուրջ ապակայունացնող հետեւանքներ ունի, այդ թվում՝ Միջերկրական ծովի համար։ Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի»,- ասել է նա։ […] ...

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

15:20 25.11.2024

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը հորդորում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ ...

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

15:14 25.11.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Ոչ օրինական ճանապարհով փորձ է արվել ներմուծել ոսկենման զարդեր և 16 350 ԱՄՆ դոլլար, օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային վերարկուներ, բացահայտվել է 1030 տուփ մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտների տեղափոխման դեպք, մաքսային ծառայողները կանխել են չհայտարարագրված դեղորայքի ներմուծման փորձը, ՀՀ […] ...

Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը

15:10 25.11.2024

Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը

Սինգապուրի Սենտոսա կղզում այսօր մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի 13-ը, հայտնում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) պաշտոնական կայքը։ Թագի համար պայքարելու են աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենը և 18-ամյա հնդիկ Դոմարջու Գուկեշը։ Մրցակիցներն անցկացնելու են դասական շախմատի 14 պարտիա։ Այն շախմատիստը, որը կվաստակի 7,5 միավոր, կհռչակվի աշխարհի չեմպիոն։ […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը

15:05 25.11.2024

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը

Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.43մ (24.11.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 26սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 24-ը ներառյալ՝ 182.852մլն.մ³: 2024 թվականին […] ...

SHANTNEWS

15:00 25.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP