Հովհաննես Հովհաննիսյանը Մանե Թանդիլյանին «ստուգող» հարց է տվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Հովհաննես Հովհաննիսյանը Մանե Թանդիլյանին «ստուգող» հարց է տվել

12:19 18.01.2019

ԱԺ-ում հարցեր են ուղղվում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ԼՀԿ թեկնածու Մանե Թանդիլյանին:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանն ասել  է, որ ինքը կրթության և գիտության ֆինանսավորմանը վերաբերող հարց ունի:  Հովհաննիսյանը նկատել է, որ Թանդիլյանը որոշակի պատասխան արդեն տվել է կրթության մասով, բայց ինքը տպավորություն է ստացել, որ հարցին պատասխանում է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը.

«Գումարներ կլինեն, մուտքերը կավելանան, ապա կմտածենք ավելացում կատարելու մասին: Որպես նախարար՝ իմանալով Ֆինանսների նախարարության շատ պաշտպանողական դիրքը ֆինանսների ավելացնելու գործում՝ ինչպե՞ս եք պատկերացնում կրթության և հատկապես գիտության ֆինանսների ավելացումը», -հարցրել է Հովհաննիսյանը:

«Ես բացարձակ չեմ կիսում այդ տեսակետը, ես ուղղակի խոսեցի այն մասին, թե ինչպես է դա կատարվում, իսկ ինչպես ես կուզենամ և պետք է կատարվի, այն է, թե մենք ինչպիսի կարիքներ ունենք և ՀՆԱ-ի ավելացումն ինչպիսի տոկոսով ենք տեսնում, ապա ոլորտի ֆինանսավորման ավելացումը: Ինձ համար կրթությունը, ենթակառուցվածքներն առաջնահերթություններ են, բայց, այո՛, մենք պետք է հասկանանք, որ հատկապես կրթության ոլորտում ներդրումը դա կապիտալ ներդրում է, դա ծախս չէ, և այն անդրադառնալու է մեր պետության տնտեսության և առաջընթաց զարգացմանը: Պետք  է պատկեր ունենանք և Ֆինանսների նախարարությանն առաջադրանք տանք որ այս գումարներն անհրաժեշտ է ապահովել բյուջեում », -ասել է Թանդիլյանը:

Հովհաննես Հովհաննիսյանն ասել է, որ հարցը հնչեցրել է հիմնականում պատասխանատվություն և պարտավորություն լսելու համար, որ կավելացնեն այդ ոլորտի ֆինանսավորումը:

«Ես եմ ուրախ, որ դուք դա հնչեցնում եք, որովհետև դուք մեծամասնություն եք և ձեր սատարմամբ է միայն հնարավոր այդ ոլորտի ֆինանսավորումը բարձրացնել», – արձագանքել է Թանդիլյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

15:14 25.11.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Ոչ օրինական ճանապարհով փորձ է արվել ներմուծել ոսկենման զարդեր և 16 350 ԱՄՆ դոլլար, օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային վերարկուներ, բացահայտվել է 1030 տուփ մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտների տեղափոխման դեպք, մաքսային ծառայողները կանխել են չհայտարարագրված դեղորայքի ներմուծման փորձը, ՀՀ […] ...

Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը

15:10 25.11.2024

Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը

Սինգապուրի Սենտոսա կղզում այսօր մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի 13-ը, հայտնում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) պաշտոնական կայքը։ Թագի համար պայքարելու են աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենը և 18-ամյա հնդիկ Դոմարջու Գուկեշը։ Մրցակիցներն անցկացնելու են դասական շախմատի 14 պարտիա։ Այն շախմատիստը, որը կվաստակի 7,5 միավոր, կհռչակվի աշխարհի չեմպիոն։ […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը

15:05 25.11.2024

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը

Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.43մ (24.11.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 26սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 24-ը ներառյալ՝ 182.852մլն.մ³: 2024 թվականին […] ...

SHANTNEWS

15:00 25.11.2024

SHANTNEWS

Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր

14:55 25.11.2024

Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր

Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Նոյեմբերի 18-ից 24-ը մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 532 հազար 859 ուղևոր: Կատարողականը 100․1% է։ Գիծ է դուրս բերվել 2962 շարժակազմ, որից՝ 504-ը՝ երեք վագոնանի, 1430-ը՝ երկու վագոնանի, 1028-ը՝ մեկ վագոնանի։ Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։ ...

Եգիպտոսի ափերի մոտ զբոսանավ է խորտակվել

14:48 25.11.2024

Եգիպտոսի ափերի մոտ զբոսանավ է խորտակվել

Կարմիր ծովում՝ Մարսա ալ-Ալամի ափերի մոտ, զբոսանավը, որում եղել է 45 մարդ, վթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Al-Youm as-Sabia տեղեկատվական պորտալը։ Զբոսանավում եղել է անձնակազմի 14 անդամ և 31 զբոսաշրջիկ։ Փրկարարներին հաջողվել է գտնել ու նրանցից մի քանիսին ափ դուրս բերել, սակայն փրկվածների հստակ թիվը դեռ չի հաղորդվում։ Զբոսաշրջիկների քաղաքացիության մասին տեղեկություն չի […] ...

BACK_TO_TOP