19:44 17.01.2019
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանն հունվարի 17-ին ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին:
Ինչպես հայտնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպման սկզբում Ջովաննի Ռուբինին նշել է, որ անցած աշնանը տեղի ունեցած հանդիպումից հետո մեծ առաջընթաց է գրանցվել Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման ուղղությամբ կատարվող աշխատանքներում, ավելի քան 187 փաստաթղթեր են ստորագրվել տարբեր գործընկերների և չորս միջազգային բանկերի հետ: «Ռենկո»-ի գլխավոր տնօրենը նաև երախտագիտություն է հայտնել ներդրումային գործընթացի ընթացքում կառավարության ցուցաբերած աջակցության համար:
Գոհունակություն հայտնելով փոխշահավետ համագործակցության առթիվ՝ ՀՀ փոխվարչապետը նշել է, որ այսօր գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության, «Արմփաուեր» և «Ռենկո» ընկերությունների միջև կնքված շրջանակային համաձայնագրի համաձայն ուղղակի պայմանագրին և լիազորել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարին ստորագրել այն: Սա հնարավորություն է տալիս ավարտել ծրագրի ֆինանսական ամփոփումը և մոտ ապագայում սկսել էլեկտրակայանի շինարարական աշխատանքները:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում «Ռենկո» ընկերության կողմից ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները և հեռանկարները:
14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ22:52 21.11.2024
Իսլանդիայում ժայթքել է Սունդհնուկուր հրաբուխը22:30 21.11.2024
Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ21:40 21.11.2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին21:12 21.11.2024
Այդ տարիները երկու մարսեցիների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանն էր20:51 21.11.2024
«Ռեալի» կանանց թիմը BMW-ից ավտոմեքենաներ է ստացել15:05 22.11.2024
Զելենսկուն ձեռնտու է Ուկրաինայում հակամարտության շարունակականությունը․ ՖիցոՈւկրաինայում ռազմական գործողությունների շարունակականությունը ձեռնտու է Վլադիմիր Զելենսկուն՝ Կիևին արևմտյան օգնության շարունակական հոսքի պատճառով։ Այս մասին Սերբիայի ռադիոյի եւ հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: «Ավելի ու ավելի շատ նոր ապացույցներ են գալիս հաստատելու, որ Արևմուտքը, ի վերջո, ցանկանում է շարունակել պատերազմն Ուկրաինայում։ Պատերազմը ձեռնտու է Զելենսկուն, քանի որ Ուկրաինան անընդհատ օգնություն […] ...
14:54 22.11.2024
Գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը՝ Աշխարհի փոխչեմպիոնՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում հաջող է հանդես եկել գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը: 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում հանդես եկող հայ մարզիկը անցկացրած 4 մենամարտերից 3-ում հաղթել է և դարձել փոխչեմպիոն, նվաճելով առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում միասին մասնակցում է 29 […] ...
14:47 22.11.2024
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին այրվել է բեռնատարՆոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին այրվում է բեռնատար․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Zil» մակնիշի բեռնատարում (վարորդ՝ Գ․ Հ․): Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։00-ին, […] ...
14:40 22.11.2024
Շոլցն արձագանքել է «Օրեշնիկ» հրթիռի փորձարկմանըԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն արձագանքել է Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» միջին հեռահարության բալիստիկ հրթիռի մարտական փորձարկմանը։ «Վերջին էսկալացիայից ելնելով՝ մենք բոլորս տեսնում ենք, թե որքան վտանգավոր է այս պատերազմը։ Սարսափելի էսկալացիա», – ասել է նա՝ ելույթ ունենալով Բեռլինում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համագումարում։ »,- ասել է Շոլցը՝ մեկնաբանելով ռուսական հրթիռի կիրառումը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանն Ուկրաինայում փորձարկել է […] ...
14:32 22.11.2024
«Բարսելոնան» մտադիր է բաժանվել Ֆրենկի դե Յոնգից«Բարսելոնան» մտադիր է բաժանվել ակումբի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգից։ Relevo-ն գրում է, որ նիդերլանդցի ֆուտբոլիստը չի արձագանքում ակումբի` պայմանագրի երկարաձգման առաջարկին, այդ պատճառով «Բարսելոնան» մտադիր է վաճառել նրա տրանսֆերը։ Չնայած 27-ամյա ֆուտբոլիստը դեռ չի շտապում նոր համաձայնագիր կնքել, նա «Բարսելոնայի» ղեկավարությանն ակումբից հեռանալու ցանկություն չի հայտնել։ «Բարսելոնայի» ու Դե Յոնգի միջև գործող պայմանագիրն ավարտվում է […] ...