Միքայել Մելքումյանը շատ հետաքրքիր սիմբիոզ է՝ պրոֆեսիոնալի, գիտնականի և մտավորականի. Զոհրաբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
5:48:40
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.92
  • RUBLE
    4.75
  • 445.10
WEATHER
+8.09 oC

Միքայել Մելքումյանը շատ հետաքրքիր սիմբիոզ է՝ պրոֆեսիոնալի, գիտնականի և մտավորականի. Զոհրաբյան

18:12 17.01.2019

Ազգային ժողովում նոր ստեղծվող տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանի առաջադրմանն աջակցելու համար ելույթ ունենալիս նույն կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իր լրագրողական գործունեության ընթացքում ինքը չէր սիրում տնտեսագետ պատգամավորների հետ խոսել, քանի որ նրանք հետաքրքիր չէին լրագրողական տեսանկյունից։ Բայց Մելքումյանը, ըստ նրա, այդպիսին չէ։

«Միքայել Մելքումյանը բացառություն է, իսկապես բացառություն է, որովհետև ինքը շատ հետաքրքրիր սիմբիոզ է՝ պրոֆեսիոնալի, իսկապես լուրջ պրոֆեսիոնալի, գիտնականի, մտավորականի և նաև քաղաքական գործչի»,- ասաց Զոհրաբյանը։

Պատգամավորը հիշեցրեց, որ Մելքումյանը նախորդ երկու գումարումների խորհրդարաններում, ըստ Parliament Monitoring համակարգի, եղել է ամենաակտիվ պատգամավորը։ Զոհրաբյանը կոչ արեց բոլորին իրենց քվեն տալ Մելքումյանի օգտին, որովհետև դրա միջոցով բոլորի աշխատանքը շահելու է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի

09:38 15.04.2025

Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 16-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 8-րդ փողոցի թիվ 1-ից 29-ը հասցեների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։ ...

Վոլոդինը կոչ է արել Կալլասին դատարանի առաջ կանգնեցնել

09:31 15.04.2025

Վոլոդինը կոչ է արել Կալլասին դատարանի առաջ կանգնեցնել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Քայա Կալլասը պետք է պաշտոնանկ արվի և հանձնվի ՄԱԿ-ի միջազգային տրիբունալին, հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Telegram-ի իր ալիքում։ «Կալլասը պետք է պաշտոնանկ արվի և ներկայացվի ՄԱԿ-ի միջազգային տրիբունալի առջև»,- գրել է նա։ Վոլոդինը նշել է, որ Կալլասը անցել է սպառնալիքների և վերջնագիր է ներկայացրել ոչ միայն ԵՄ երկրներին, այլև ԵՄ-ին […] ...

Լավրով. Ռուսաստանը հասկանում է ԱՄՆ-ի հետ փոխշահավետ գործարքի և նոր ծուղակի տարբերությունը

09:21 15.04.2025

Լավրով. Ռուսաստանը հասկանում է ԱՄՆ-ի հետ փոխշահավետ գործարքի և նոր ծուղակի տարբերությունը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանը հասկանում է ԱՄՆ-ի հետ փոխշահավետ գործարքի տարբերությունը և մեկ այլ ծուղակ, որը կարող է երկիրը տանել դեպի կախվածություն։ Նախարարի խոսքով՝ այսօր, երբ Մոսկվային նորմալ գործարքներ են առաջարկում, դա ընկալվում է «լավ իմաստով»։ «Մենք հիանալի հասկանում ենք, թե ինչ տեսք ունի փոխշահավետ գործարքը, որը մենք երբեք չենք […] ...

Վերացվել է Խոտ-Որոտան ավտոճանապարհին սողանքի վտանգը

09:11 15.04.2025

Վերացվել է Խոտ-Որոտան ավտոճանապարհին սողանքի վտանգը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Խաչատուր Մկրտչյանը, Սերժիկ Պետրոսյանը, Կարեն Բադալյանը Սյունիք այցելության ընթացքում եղել են Խոտ-Որոտան ավտոճանապարհին։ Պետական ֆինանսավորմամբ վերակառուցվող Խոտ-Որոտան 10.3կմ երկարությամբ ճանապարհը Որոտան գյուղը հարևան Խոտին, Գորիսին, Կապանին և միջպետական Մ-2 ճանապարհին կապող հիմնական ու ամենակարճ երթուղին է։ Ճանապարհի ավելի քան 7կմ-ն ասֆալտապատ է, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ […] ...

Ուիթքոֆն ասել է, որ ԱՄՆ-ը առաջ է շարժվում Ռուսաստանի հետ Ուկրաինայի բանակցություններում

09:00 15.04.2025

Ուիթքոֆն ասել է, որ ԱՄՆ-ը առաջ է շարժվում Ռուսաստանի հետ Ուկրաինայի բանակցություններում

ԱՄՆ-ը առաջ է շարժվում Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով գործարքի շուրջ բանակցություններում։ Այս մասին Fox News-ի եթերում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Նրան հարցրել են, թե վստահ է արդյոք, որ Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով գործարք է ընթանում: «Այո, վստահ եմ։ Ես Պուտինի հետ արդեն երեք հանդիպում եմ անցկացրել։ Վերջին հանդիպումը տևել […] ...

Ֆլորիդան դարձել է ԱՄՆ առաջին նահանգը, որը վերանվանել է Մեքսիկական ծոցը Ամերիկայի ծոցի

08:48 15.04.2025

Ֆլորիդան դարձել է ԱՄՆ առաջին նահանգը, որը վերանվանել է Մեքսիկական ծոցը Ամերիկայի ծոցի

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը ստորագրել է օրենք, որով Մեքսիկական ծոցը պաշտոնապես վերանվանվում է Ամերիկայի ծոց՝ Ֆլորիդան դարձնելով ԱՄՆ առաջին նահանգը, որը փոխել է այս տեղանունը պաշտոնական մակարդակով, ասվում է նահանգի Սենատի տարածած հայտարարության մեջ։ Ավելի վաղ Google-ը հայտարարել էր, որ պաշտոնապես սկսել է Մեքսիկական ծոցը վերանվանել Ամերիկայի ծոցի։ Դոնալդ Թրամփի` ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես […] ...

BACK_TO_TOP