Ֆրանսիայում բողոքի ալիք է բարձրանում փախստականների պատճառով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+4.09 oC

Ֆրանսիայում բողոքի ալիք է բարձրանում փախստականների պատճառով

16:57 24.10.2017

Ֆրանսիական Կալե քաղաքի բնակիչները դժգոհում են, թե փախստականների ներհոսքի պատճառով իրենց կյանքն անտանելի է դարձել: Հատուկ փախստականների համար բացված ճամբարը դարձել է հանցագործությունների կենտրոն: Այն վերջերս փակվել էր:

«Ճամբարը փակվելուց հետո, երբ ներգաղթյալներին հեռացրին այստեղից, մենք վերադարձանք հանգիստ կյանք, սակայն որոշ ժամանակ անց վիճակը կրկին վատացավ, քանի որ նրանց թիվը գնալով ավելանում է, և դա արդեն անընդունելի է դառնում»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է տեղի տրանսպորտային ընկերության տնօրեն Ժան-Պիեռ Դևիգնեն:

Շատերն ակնկալում էին, որ ճամբարի փակումից հետո իրավիճակը կբարելավվի, քանի որ Ֆրանսիայի իշխանությունները որոշում էին կայացրել ներգաղթյալներին ապաստան տալ մի շարք հատուկ կենտրոններում: Ներգաղթյալները, սակայն, շարունակում են հանգրվանել Կալեի արդյունաբերական գոտու շուրջ ընկած տարածքում՝ ապավինելով մարդասիրական օգնությանը սնունդի և այլ կարիքների հարցում, քանի որ այդ կենտրոնները դեռևս պատրաստ չեն:

Մարդասիրական կազմակերպությունները քննադատում են իշխանություններին ներգաղթյալների ծանր վիճակի համար: 2017-ի հուլիսին Ֆրանսիայի իշխանությունները խոստացել էին տրամադրել ջուր և սանիտարական պայմաններ ստեղծել փախստականների համար, նաև քաղաքից դուրս բացել երկու հատուկ կենտրոն: Դատարանը կարգադրել էր բարելավել նաև այն ներգաղթյալների պայմանները, ովքեր փորձում են տեղափոխվել Մեծ Բրիտանիա:

Կալեի քաղաքապետ Նատաշա Բոչարթը նշել է, որ քաղաքի շրջակայքում է հաստատվել 800-1000 ներգաղթյալ: Նրանցից ոմանք խախտել են օրենքներ և կարող են ենթարկվել պատասխանատվության: Նախկինում «ջունգլի» անունով հայտնի ճամբարում նարգաղթյալների թիվը հասնում էր 10.000-ի:

Քաղաքի բնակչությունը շարունակում է բողոքել ներգաղթյալներից, որոնք, ըստ Կալեի բնակիչների, խախտում են իրենց անդորրը, զբաղվում են հարբեցողությամբ ու մանր հանցագործություններ կատարում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնայի» խոշոր հաշվով հաղթանակն ու Լևանդովսկիի 100-րդ գոլը

12:31 27.11.2024

«Բարսելոնայի» խոշոր հաշվով հաղթանակն ու Լևանդովսկիի 100-րդ գոլը

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում ֆրանսիական «Բրեստի» դեմ տնային խաղում 10-րդ րոպեին իրացրել է 11-մետրանոցն ու մրցաշարում խփեց 100-րդ գոլը։ 36-ամյա Լևանդովսկին ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի պատմության մեջ երրորդ ֆուտբոլիստն է, որը 100 և ավելի գոլ է խփել։ Չեմպիոնների լիգայում լեհ ֆուտբոլիստից շատ գոլ խփել են Կրիշտիանու Ռոնալդուն (140) և Լիոնել […] ...

18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ

12:30 27.11.2024

18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և ՔՈԳՎ Վայոց ձորի մարզային վարչության ծառայողներն ու մարզի պարեկները, իրացնելով ստացված տեղեկություններն ու համատեղ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Արենի գյուղի բնակիչ 18-ամյա երիտասարդը Կապի գլուխ կոչվող տարածքում և իր կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի մեջ թմրամիջոց է պահում: Հետագա միջոցառումներով երիտասարդը վերոհիշյալ տարածքում հայտնաբերվել և տեղափոխվել է Համայնքային […] ...

Կապահովվեն իրավական հիմքեր թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի ոլորտում

12:25 27.11.2024

Կապահովվեն իրավական հիմքեր թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի ոլորտում

Իրավական ակտի փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է գործող օրենքում առկա անհամապատասխանությունների վերհանման եւ շտկման տրամաբանությամբ, ինչպես նաեւ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի ոլորտում առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 27-ի նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել […] ...

ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության

12:18 27.11.2024

ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության

Հաշվի առնելով հանրապետությունում եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳ նախարարի հանձնարարականով ուժեղացված ծառայության են անցել Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը։ «Ոստիկանները և փրկարարները կարգավորում են երթևեկությունը, օգնում վարորդներին։ Հարգելի՛ վարորդներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել ուշադիր՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,-հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։ ...

«Ֆեյենորդի» հերոսական խաղը «Մանչեսթեր Սիթիի» դեմ. ՉԼ

12:12 27.11.2024

«Ֆեյենորդի» հերոսական խաղը «Մանչեսթեր Սիթիի» դեմ. ՉԼ

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում Ռոտերդամի «Ֆեյենորդը» հերոսական դիմադրություն է ցույց տվել «Մանչեսթեր Սիթիի» դեմ արտագնա խաղում։ «Մանչեսթեր Սիթին» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի դուբլի ու գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի գոլի շնորհիվ առջևում էր 3-0 հաշվով, սակայն հյուրերը 75-89-րդ րոպեների ընթացքում հետ են բերել կորցրածը և փրկել հանդիպումը։ Անգլիական ակումբը 8 միավորով 15-րդն է, «Ֆեյենորդը» […] ...

Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է

12:05 27.11.2024

Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է

Numbeo-ի 2024 թվականի հանցավորության և անվտանգության ինդեքսի համաձայն՝ Հայաստանն աշխարհի 8-րդ ամենաանվտանգ երկիրն է։ Ինդեքսի համաձայն՝ ամենաանվտանգ երկիրն Անդորրան է, երկրորդ հորիզոնականում Արաբական Միացյալ Էմիրություններն է, երրորդում՝ Կատարը, չորրորդում՝ Թայվանը, հինգերորդ  հորիզոնականում Օմանն է, վեցերորդում՝ Մեն կղզին, իսկ յոթերորդում՝ Հոնկոնգը։ Փոխանցում է «Արմենպրեսը»։ Հայաստանի հարևան երկրներից Վրաստանը ցանկում 21-րդն է, Ադրբեջանը՝ 33-րդը, Իրանը 92-րդն է, […] ...

BACK_TO_TOP