Սպասել որևէ քաղաքական խնդրի իրական լուծման, իրատեսական չէ. փորձագետը՝ նորաստեղծ ԱԺ-ի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+14.09 oC

Սպասել որևէ քաղաքական խնդրի իրական լուծման, իրատեսական չէ. փորձագետը՝ նորաստեղծ ԱԺ-ի մասին

16:18 17.01.2019

«Սպասել խորհրդարանից աշխատանքի իրական արդյունք, որը չունի քաղաքական օրակարգ և որտեղ դեռևս չեն հստակեցվել, թե ով է իշխանություն, ով ընդդիմություն, և որտեղ 132 պատգամավոր ներկայացնում են, փաստացի, ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած, այսպես կոչված, հեղափոխության պրոդուկտները, սպասել որևէ քաղաքական խնդրի իրական լուծման, իմ կարծիքով, իրատեսական չէ» ,- այս մասին «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը:

Հարցին՝ քաղաքական ի՞նչ օրակարգ եք սպասում, Ղազինյանը պատասխանել է.

«Մասնավորապես պետք է հստակեցվի, թե ով է իրական ընդդիմություն, կամ արդյոք մենք ունե՞նք իրական ընդդիմություն, թե՞ ոչ: Ընդդիմություն չեն հռչակվում, ընդդիմություն լինում են, ընդդիմություն լինում են իշխանությանը, և կարիք չկա դա ապացուցել ամեն օր ինչ-որ մեկի»,- ասել է Ղազինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է ավիահարվածներից օրական 25 մարդու մահվան մասին

21:19 05.10.2024

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է ավիահարվածներից օրական 25 մարդու մահվան մասին

Լիբանանի առողջապահության նախարարությանն առընթեր շտապ գործողությունների կենտրոնը հրապարակել է իսրայելական օդային ռմբակոծությունների զոհերի տվյալները, որոնք իրականացվել են վերջին 24 ժամվա ընթացքում Բեյրութի, Բաալբեկ-Հերմել, Բեքաա, Լիբանան լեռան, Նաբաթիա, Սաիդա և Տյուր նահանգների բնակավայրերի վրա։ X-ում հրապարակված ամփոփագրում նշվում է, որ զոհվել է 25 մարդ, վիրավորվել՝ 127-ը։ Թարմացվել են նաև 2023 թվականի հոկտեմբերին ռազմական էսկալացիայի մեկնարկից ի […] ...

Ով էլ լինի Հայաստանի ղեկին, Ռուսաստանի հետ հարաբերությունները նախկինը չեն լինելու. Սուրեն Սահակյան

21:07 05.10.2024

Ով էլ լինի Հայաստանի ղեկին, Ռուսաստանի հետ հարաբերությունները նախկինը չեն լինելու. Սուրեն Սահակյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է հանրային գործիչ Սուրեն Սահակյանին: Անդրադարձ է եղել հիմնականում ներքաղաքական զարգացումներին: Ինչո՞ւ է շարժումը ղեկավարել Բագրատ Գալստանյանը, ինչո՞ւ հենց նա վարչապետի թեկնածու հայտարարվեց, որովհետև այլ թեկնածու չկա՞ր, թե՞ կար, բայց պետք չէր նրա անունը տալ, որովհետև ժողովուրդը չէր գնա նրա հետևից: Արդյոք քաղաքական հաշվարկը հենց եկեղեցականի վրա էր, և արդյոք ուղղորդվում է […] ...

Ֆրանկոֆոն տարածաշրջանի 54 պետություններ համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

20:59 05.10.2024

Ֆրանկոֆոն տարածաշրջանի 54 պետություններ համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթաժողովի շրջանակներում ընդունվել է «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևը», որով կազմակերպության լիիրավ անդամ 54 պետություններ համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Բանաձևում ընդգծվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին համահունչ երկու երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։ […] ...

Լոնդոնում տեղի է ունեցել լայնածավալ ցույց՝ ի պաշտպանություն Պաղեստինի

20:47 05.10.2024

Լոնդոնում տեղի է ունեցել լայնածավալ ցույց՝ ի պաշտպանություն Պաղեստինի

Հազարավոր մարդիկ ցույց են անցկացրել Լոնդոնի կենտրոնում՝ ի պաշտպանություն Պաղեստինի, հայտնում է ITV-ն։ Միջոցառումը տեղի է ունեցել Իսրայելի վրա ոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման տարելիցին ընդառաջ: Լոնդոնի ոստիկանությունն արդեն երկու հոգու է ձերբակալել շտապօգնության աշխատակիցների վրա հարձակվելու համար։ Մերձավոր Արևելքում իրավիճակը սրվեց հոկտեմբերի 7-ին, երբ ՀԱՄԱՍ-ի հազարավոր զինված կողմնակիցներ Գազայի հատվածից մտան Իսրայել։ Ի պատասխան՝ Իսրայելի […] ...

Կոնգոյում սկսվել է կապիկի ծաղիկի դեմ առաջին պատվաստումը

20:35 05.10.2024

Կոնգոյում սկսվել է կապիկի ծաղիկի դեմ առաջին պատվաստումը

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը, որը կապիկի ծաղիկի համաճարակի էպիկենտրոնն է, սկսել է իր առաջին պատվաստման արշավը վիրուսի դեմ, որն առաջացնում է հիվանդությունը, հայտնել են երկրի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գրասենյակից: «ԴՀ-ի Առողջապահության նախարարությունը Հյուսիսային Կիվու նահանգի Գոմա քաղաքում սկսում է առաջին պատվաստումը mpox վիրուսի դեմ՝ իր գործընկերների, այդ թվում՝ Կոնգոյի ԱՀԿ-ի աջակցությամբ՝ դադարեցնելու երկրում տարածվող համաճարակը: […] ...

Սլովակիան Լիբանանից տարհանել է 98 մարդու

20:25 05.10.2024

Սլովակիան Լիբանանից տարհանել է 98 մարդու

Սլովակիան տարհանել է 98 մարդու Լիբանանից՝ տարածաշրջանում վատթարացող իրավիճակի ֆոնին, այս լոգիստիկ գործողությունը դարձել է երկրի պատմության մեջ ամենամեծը։ «Ընդհանուր առմամբ, Բեյրութից Լառնակա է տեղափոխվել 98 քաղաքացի, որոնցից 34-ը Սլովակիայի քաղաքացիներ են»,- շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է Բլանարը։ Նրա խոսքով՝ Կիպրոսում մնալու ցանկություն է հայտնել ութ մարդ։ Շաբաթ օրը Լառնակայից ինքնաթիռը վայրէջք է […] ...

BACK_TO_TOP