Հայաստանը մասնակցելու է զենքի ու սպառազինության կարևոր ցուցահանդեսներից մեկին. Տիգրան Կարապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+11.09 oC

Հայաստանը մասնակցելու է զենքի ու սպառազինության կարևոր ցուցահանդեսներից մեկին. Տիգրան Կարապետյան

15:36 17.01.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանը հունվարի 17-ին խորհրդարանում անդրադարձավ Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարներին: Նա խոսեց արդեն իսկ արված մշակումների մասին, որոնց խոստացել էր ելույթով անդրադառնալ:

«Մշակումների մի մասն արդեն սպառազինության մեջ է, ոլորտում կուտակված լրջագույն պոտենցիալ կա, օրենսդրական դաշտում այս տարիներին ընդունել ենք օրենքներ, որոնք խրախուսել են դրսից մատակարարումները, այստեղ լուրջ բացթողում ունենք: Հուսով եմ` կարճ, տեսանելի ու շոշափելի ժամանակում բանակում կունենանք սպառազինություն, որը կրելու է «Արտադրված է Հայաստանում» մակնշումը»,- ասաց նա` նշելով, որ իր կյանքի վերջին 18 տարիները կապված են այս ոլորտի հետ:

Կարապետյանն ասաց, որ ոգևորված է, որովհետև լինելու է ռազմարդյունաբերության հեղափոխություն: Նա տեղեկացրեց, որ 6 նոր ընկերության հետ մատակարարման պայմանագիր է կնքվել, և այդ ընկերությունները մատակարարում են սպառազինություն, Հայաստանի Հանրապետությունը փետրվարին Արաբական Միացյալ Էմիրություններում կմասնակցի AidEX ցուցահանդեսին:

«Առաջին անգամ մենք ներկայանալու ենք բավական պատկառելի արտադրանքով, 37 անուն արտադրանք կներկայացվի AidEX-ին, դա աշխարհում զենքի ու սպառազինության կարևոր ցուցահանդեսներից է, վստահ եմ, որ այդ ցուցահանդեսից վերադառնալու ենք պայմանագրերով»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ ռազմարդյունաբերության զարգացումը նաև ինքնիշխանության կարևորագույն գրավականներից մեկն է, համոզմունք հայտնեց, որ ոլորտի զարգացումը նաև աշխարհաքաղաքական նշանակություն է ունենալու:

«Նախկին իշխանությունները, ցավոք, վերջին օրերին, ամիսներին փորձում են քննադատել մեր գործադիրին, ասում են` ինչ եք անելու, որ ռազմարդյունաբերություն եք առանձնացնում: Անելու ենք այն, ինչը դուք շարունակաբար` երեք տասնամյակ, փորձում էիք փակել, մենք արդեն արել ենք, հաջողություններ ունենք, ու ավելի քան վստահ եմ, որ դրանք շարունակական են լինելու, հասնելու ենք այն հանգրվանին, որին ձգտում ենք»,- ասաց Կարապետյանը:

Նա նաև հայտնեց, որ վարչապետի կոչին արձագանքելով` ներդրումներ են արվել, և այս պահին Հայաստանում կառուցվում է գործարան, որը ունենալու է նաև ռազմական նշանակություն, զարգանալու են նաև մեքենաշինությունը, ՏՏ ոլորտը, էլեկտրոնիկան, իսկ արդյունքները, ըստ Կարապետյանի, արդեն շոշափելի են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հորիզոն 22.00

00:11 03.04.2025

Հորիզոն 22.00

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

23:59 02.04.2025

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

Հարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

23:54 02.04.2025

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

23:49 02.04.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

23:46 02.04.2025

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

Սիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական ​​կենտրոնը։ ...

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

23:41 02.04.2025

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

Այսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...

BACK_TO_TOP