15:44 17.01.2019
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին և պատասխաններ տվել:
«6-րդ գումարման Ազգային ժողովի պարոն Մարուքյանից մի քիչ տարբերվում է այս գումարման պարոն Մարուքյանը: Պարո՛ն Մարուքյան, ի՞նչ է կատարվում, այսինքն՝ ինչ-որ խնդիր կա, իշխանությունը դրանով չի՞ զբաղվում, մարդու իրավունքներից եք խոսում: Հիմա նայեք, թե ում եք «մեղադրում» մարդու իրավունքների հետ կապված: Այսինքն՝ Նարինե Թուխիկյանն է, որը մարդու իրավունքների հետ կապ չունի, Հակոբ Սիմդիյանն է: Կամ խոսքի ազատությունից եք խոսում, այստեղ Սիսակ Գաբրիելյան ունենք, Թագուհի Թովմասյան, կարելի է ասել՝ մեր իշխանությունը միայն լրագրողներից է բաղկացած: Դուք ում եկել, ինչ եք ասում»,- ասաց Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաև Մարդու իրավունքների հանձնաժողովի ստեղծման մասին Էդմոն Մարուքյանի հայտարարությանը:
«Ասում եք՝ Մարդու իրավունքների հանձնաժողովը տալիս եք ընդդիմությանը և ասում՝ մեր գլխներից վազն եկեք: Նախորդ իշխանությունն այդ հանձնաժողովը չէր ստեղծում: Մենք հանձնաժողովը միասնական ստեղծել ենք, տրամադրել ենք ընդդիմությանը, հիմա էլ, թե՝ չէ, էսպես չեմ ուզում, էնպես եմ ուզում»,- ասաց Սիմոնյանը:
17:54 30.04.2025
Գևորգ Պապոյանն ընդունել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանըՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 30-ին ընդունել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) նախագահ Արմեն Մնացականյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Էդգար Զաքարյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Հանդիպման ընթացքում նախարարին են ներկայացվել պալատի կատարած աշխատանքները, ինչպես նաև առաջիկա ծրագրերը։ Քննարկվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցության հնարավոր ուղղությունները։ Կողմերը կարևորել են ֆրանսիացի գործարարներին […] ...
17:46 30.04.2025
Աբովյան քաղաքում ավտոմեքենա է այրվելԱպրիլի 30-ին՝ ժամը 15:24-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 98 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արզնի գյուղի 4-րդ թաղամասի պահեստային տարածքներից մեկում այրվում է ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է […] ...
17:40 30.04.2025
Իսրայելը կհամաձայնի Գազայում ժամանակավոր հրադադարին. ԷրդողանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Իսրայելը կհամաձայնի Գազայի հատվածում ժամանակավոր հրադադարի՝ պատանդների ազատ արձակման դիմաց, սակայն չի համաձայնի երկարաժամկետ զինադադարի։ «Այսօրվա դրությամբ Իսրայելը չի ընդունել մշտական հրադադարը: Առանց ԱՄՆ-ի ճնշման Իսրայելը մտադիր չէ երաշխավորել մշտական հրադադար: Կարծես թե նա կհամաձայնի որոշակի ժամկետով զինադադարի` պատանդներին ազատ արձակելու դիմաց»,-լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը: Նրա […] ...
17:33 30.04.2025
Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնիցՆախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը. Վահրամ Դումանյանին 2025 թվականի ապրիլի 30-ին ազատել Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից»,-ասվում է հրամանագրում: ...
17:26 30.04.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Opel»-ն ու «Kia»-նԱյսօր՝ ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Կարին բնակավայրի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Հովիկ Մ.-ի վարած «Kia» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 67-ամյա Սեդրակ Հ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհին տեղադրված երկաթե ցուցանակին: Ինչպես […] ...