Խորեոգրաֆիայի թատրոնի տնօրենն ու աշխատակիցները դժգոհում են Մշակույթի նախարարությունից ու տնօրենի նոր ԺՊ-ից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
12:22:22
Ամսաթիվ
12 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+14.09 oC

Խորեոգրաֆիայի թատրոնի տնօրենն ու աշխատակիցները դժգոհում են Մշակույթի նախարարությունից ու տնօրենի նոր ԺՊ-ից

17:19 17.01.2019

«Ցանկացած քաղաքացի, երբ ազատվում է աշխատանքից, պետք է պատշաճ կերպով ծանուցվի, ես առ այս պահը Մշակույթի նախարարությունից չունեմ ազատման հրաման, այդ պատճառով տեղեկացված չեմ եղել, որ ազատված եմ աշխատանքից: Միայն երեկ, երբ ոստիկանությունը եկավ թատրոն, ոստիկանության մոտ տեսա իմ ազատման հրամանը»,- հունվարի 17-ին կայացած ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց Խորեոգրաֆիայի պետական թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը:

Նա պարզաբանեց, որ ինքը ստացել է ծանուցում, որ իր պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերի 28-ին, և որ իր ժամկետը կարող է չերկարացվել: Արդյունքում պնդում է, որ առանց ծանուցման, որ ինքն ազատված է աշխատանքից, թատրոն է ներկայացել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Փալանջյանը և պահանջել է հանձնել կնիքը:

«Եկել է մի աղջիկ, որի պրոֆեսիոնալ կրթությունը որպես բալետմեյստեր է, խորեոգրաֆ, համարվում է ուսումնարանի կրթություն ստացած, հետո ինչ-որ մասնավոր բուհերում սովորած, օպերայի կարդաբալետի եսիմ որերորդ աստիճանի պարող, չգիտեմ ինչ, չեմ ուզում որակել, որովհետև չեմ ճանաչում նրան, բայց եկել է մի աղջիկ, ով ունի իմ ազատման հրամանը, ներկայանում է ոստիկանություն, ասում է, որ ես տնօրենը չեմ, որ դուռը ջարդեք, բացեք և կնիքն էլ թող բերի հանձնի»,- ասաց Գայանե Կարապետյանը:

Գայանե Կարապետյանի խոսքերով՝ 2010-ից ինքն ընդունել է թատրոնը, այն որևէ գույք չի ունեցել, բայց հանուն իրենց կատարած ներդրումների՝ որոշել են մնալ ու աշխատել, արել են 7 ներկայացում, որոնք պահանջված են եղել և ցուցադրվել են տարբեր բեմերում՝ Ստանիսլավսկու, Սունդուկյանի թատրոններում, ցուցադրվել են նաև մարզերում, սահմանամերձ գյուղերում ու Ստեփանակերտում:

«Մեր զբաղեցրած տարածքը եղել է կաթսայատուն, որը սարքվել է ամբողջ կոլեկտիվի ուժերով, և հիմա ինչ-որ մեկը որոշել է ինչ-որ մեկի հրամանով ներս մտնել ու տիրանալ… Մշակույթի նախարարությունը մինչ այդ երբևէ մտե՞լ էր այդ թատրոն: Դա նման է նրան, որ փոքր երեխան ասի` մամա ջան, գուցե ինձ կերակրեի՞ր, մայրն էլ ասի` ես հիմա քո ժամանակը չունեմ, զբաղված եմ»,- ասաց թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամվել Սարգսյանը:

Գայանե Կարապետյանի ազատման հրամանը ստորագրել է մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը:

Թատրոնի դերասանները ևս իրենց դժգոհությունն են հայտնում՝ նշելով, որ թատրոնը ցանկանում են վերափոխել բալետային թատրոնի, ինչի արդյունքում իրենք առանց աշխատանք կմնան:

«Իմացանք, որ ֆորմատը փոխվելու է, ես դրամատիկական ժանրի դերասանուհի եմ, և ի տարբերություն բալետայինի՝ և՛ երգում ենք, և՛ պարում ենք, և՛ դրամատիկական դերեր ենք խաղում: Այսինքն՝ մնալու ենք առանց աշխատանքի, չեմ կարող թույլ տալ, որովհետև երբ եկել եմ, գործող թատրոն չի եղել, ես արել եմ բանվորի, դերձակի աշխատանք, մենք գիշերներն ինքնուրույն ենք վարագույր ներկել, դեկորացիա սարքել, մեկս մյուսին գրիմ արել: Այսինքն՝ իմ ու իմ կոլեգաների ջանքերով թատրոնը ստեղծվել է և չեմ պատրաստվում ասել՝ «Համեցեք, բարի գալուստ», և թատրոնը զիջել միայն նրա համար, որ ֆորմատին չեմ համապատասխանում»,- ասաց թատրոնի դերասանուհի Մերի Հակոբյանը:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի «Սև այգին» վավերագրական ֆիլմի ցուցադրություն-քննարկմանը

16:12 12.04.2025

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի «Սև այգին» վավերագրական ֆիլմի ցուցադրություն-քննարկմանը

Ապրիլի 9-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Ֆրանսիայի Ազգային ժողովում մասնակցել է ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի «Սև այգին» վավերագրական ֆիլմի՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ էմանուել Մանդոնի նախաձեռնությամբ կազմակերպված ցուցադրություն-քննարկմանը: Միջոցառման բացման խոսքերով են հանդես եկել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրունո Ֆուքսը, ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ էմանուել Մանդոնը: […] ...

Լոռու մարզում հակահեղեղային աշխատանքներ են իրականացվում

16:00 12.04.2025

Լոռու մարզում հակահեղեղային աշխատանքներ են իրականացվում

Հակահեղեղային աշխատանքներ են կատարվում Լոռու մարզի Դեբետ, Փամբակ, Ձորագետ և Տաշիր գետահուներին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախաձեռնել է մաքրման լայնածավալ աշխատանքներ: Նախորդ տարվա հեղեղումներից հետո կանխարգելիչ այս միջոցառումները խիստ կարևոր են: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: ...

Արթուր Ալեքսանյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. Ըմբշամարտի ԵԱ

15:50 12.04.2025

Արթուր Ալեքսանյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. Ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) մեկնարկեց վստահ հաղթանակով։ Հայ ըմբիշը մեկնարկային գոտեմարտում 5։1 հաշվով հաղթեց Էստոնիան ներկայացնող Ռիչարդ Կարելսոնին։   ...

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

15:42 12.04.2025

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում ձյուն է տեղում

15:34 12.04.2025

Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում տեղում է ձյուն։ ...

Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ

15:30 12.04.2025

Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից: 20-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը 2024 թվականին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձել էր ոսկե մեդալակիր, իսկ աշխարհի առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ: ...

BACK_TO_TOP