12:30 17.01.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հունվարի 17-ին խորհրդարանում անդրադարձավ հետհեղափոխական Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրներին:
«Բոլորը ուրախ են ու հպարտ, որ հեղափոխություն է եղել, այդ թվում՝ ես, բայց Մարդու իրավունքների խնդիրներ ունենք, խոսողներ չկան, այն մարմինները, ինստիտուտները, որ պիտի խոսեն, վախեցած են ֆեյսբուքյան կամ այլ հարձակումներից: Ուզում եմ հստակ ասել, որ երբեք չենք լռել, չենք լռելու, ապագայում էլ նման մոտեցումները մեզ չեն լռեցնելու, բոլորս պետք է իմանանք, որ Հայաստանում մարդու իրավունքների վիճակը այնքան էլ լավ չէ: Շատ ուրախ այս ընթացքը պետք է նաև ընթանա` հաշվի առնելով ՀՀ միջազգային պարտավորությունները, մեր Սահմանադրությունը, օրենսդրությունը և ոչ մի բան չքողարկվի տարբեր ձևաչափերում տեղի ունեցող պրոցեսներում»,- ասաց նա:
Մարուքյանը նշեց, որ որևէ բան չի կարող արդարացնել մարդու իրավունքների (ՄԻ) ոտնահարումը` ով ուզում է լինի, ում ուզում է հայտարարեն թշնամի` ապագայում կամ անցյալում տեղի ունեցած բաների վերաբերյալ: Պատգամավորն ասաց, որ երբ ֆեյսբուքյան գրառումներին հետևում է, տեսնում է, որ հաճախ խոսքը նաև ապագային է վերաբերում` ապագայում կարող է այսինչ բանը լինի, դրա համար պետք է «վառել, կախել, ցցին հանել»:
«Սա է այսօր հռետորաբանությունը, և ամեն ինչ թացը չորի հետ վառվում է, գնում: Վաղը, մյուս օրը միջազգային հարթակներում այս հարցի առաջ ենք կանգնելու, ես կյանքիս 10 տարին նվիրել եմ ՄԻ պաշտպանությանը ու չեմ կարող հանգիստ նայել էս ամենին: Փաստաբանն ուզում է գնա, իր պաշտպանյալի դատական գործին մասնակցի, բողոքի ցույց է, փաստաբանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտվում է, ոստիկանները նայում են` ինչ կա, սպասում են, որ մի հատ էլ թքեն, որ ասեն` լավ, դե քիչ թքեք»,- ասաց Մարուքյանը:
Նա նշեց` այդ իրավիճակում Արդարադատության նախարարությունը ձայն չի հանում, «Լուսավոր Հայաստան»-ն ասում է` նախագիծ ենք բերելու քրեական օրենսգիրքը խստացնելու մասին, իսկ իրենց հայտարարությունից երեք օր անց Արդարադատության նախարարությունն է այդ նախագիծը դնում շրջանառության մեջ:
«Յա, բա ո՞ւր էիք որ, էս ի՞նչ բան ա, գրագողություն ասեմ, ի՞նչ ասեմ, անում էիք, անեիք, մի հատ հայտարարություն անեիք: Մեր իշխանություններին ուզում եմ շնորհավորեմ, ՄԻԵԴ-ում արդեն կոմունիկացված գործ կա ձեր դեմ` նախաքննության մարմինների` որոշ գործերով փնթի վարված նախաքննության հետ կապված: Տպավորություն կա, որ այդ գաղտնալսման դեպքը անցավ, գնաց, մարսվեց, իմացեք` չի մարսվել, մեր պետությունը չի մարսել, դրա ձայնը դեռ կլսեք եվրոպական դատարաններից: Իզուր չէր, որ ես այդ հարցը տալիս էի, թե արդյո՞ք պատրաստվում եք կանչել, լսել մարդկանց, հասկանանք` էս ի՞նչ դատավորներ են զանգում, ինչի՞ են զանգում: Գաղտնալսման մասով գործ կա հարուցված, մյուս մասով էլ, բայց ոնց-որ ձեն-ձուն չկա, հա՞, հարցնող չկա, ի՞նչ եղավ, մենք հարցնելու ենք, ես կոնկրետ հարցեր ունեմ»,- ասաց նա:
Պատգամավորն ընդգծեց` արդեն հասել ենք նրան, որ դատավորները խուսափելու են քրգործ քննելուց, մինչդեռ հեղափոխական գործադիր իշխանությունը պետք է հստակ ձևակերպումներ տա, որ` այո՛, Հայաստանում փաստաբանները պիտի պաշտպանվեն պետության կողմից, դատարանները պիտի լինեն անկախ, և այս ամենը ոչ թե հայտարարությունների տեսքով պիտի լինի, այլ կոնկրետ գործողությունների:
«Վերջին հաշվով ո՞ւր ենք տանում, էդ, որ շատ ուրախացել ենք, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչների դեմ քրգործեր կան հարուցված, կարո՞ղ ա նենց անենք, փաստաբանները հրաժարվեն, այս մարդիկ գործերը դեռ չսկսած կրեն եվրոպական դատարանում: Հասել ենք նրան, որ իշխանություններից թերթի խմբագիր է բողոքում, ընդ որում, բնականաբար հեղափոխությանը սատարած թերթի խմբագիր:
Քաղաքական գործիչները ձեն չեն հանում, վախենում են վաղը ձայն կորցնեն, դուք ումի՞ց եք վախենում, ՀԿ սեկտորը ինչի՞ ձայն չի հանում, ես ապշած եմ: Մարտի 1-ի ժամանակ բանտերում այցելել եմ այսօրվա իշխանության իմ բազմաթիվ լավ գործընկեր մարդկանց, այսօր նույն պրակտիկան, նախաքննական մարմնի կողմից արգելքը կա, քննիչի կողմից արգելք դրված մարդուն պատգամավորն իրավունք չունի այցելելու, էդ հիմնավորմամբ ես ու Նիկոլը Սեֆիլյանին չէինք կարողանում տեսնել, էսօր էդ հիմնավորմամբ մարդկանց արգելում են տեսնել:
Էս ի՞նչ եք անում, ուզում եմ հատուկ զգուշացնել, որ Մարդու իրավունքների հետ կապված ոչ մի բանի առաջ չեմ կանգնելու, չեմ կանգնել ու չեմ կանգնելու, ով ուզում է նեղանա, ինչ ուզում է անի, դրանից վեր ու բարձր արժեքներ ինձ համար չկան»,- ասաց նա:
17:25 19.04.2025
Վճարված հարկեր` գնահատված ուսուցիչՎճարված հարկեր` գնահատված ուսուցիչ: ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Մարի Գրիգորյանը հաջողությամբ անցել է կամավոր ատեստավորումը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Ասում է՝ քիմիան սոսկ բանաձևեր չէ. այն մի հետաքրքիր աշխարհ է, որի հետ աշակերտը պետք է կապվի։ Ուսուցչի նպատակը հենց այդ կապը ստեղծելն է։ Պետք է տեսնել, թե որտեղ է աշակերտը կանգ առել […] ...
17:18 19.04.2025
Քելլոգ. ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացն ընթանում է ճիշտ ուղղությամբՈւկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը կարծում է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացն ընթանում է ճիշտ ուղղությամբ։ «Երբ ես խոսում եմ համապարփակ զինադադարի մասին, ես նկատի ունեմ հրադադարը ծովում, օդում, ցամաքում, ինչպես նաև արդյունաբերական օբյեկտներում՝ նվազագույնը 30 օրով։ Այնուհետև դա կվերածվի ավելի երկարաժամկետ՝ մշտական խաղաղության համաձայնագրի:Կարծում եմ՝ մենք ճիշտ ուղու վրա […] ...
17:08 19.04.2025
ISNA. Գրոսսին չի մասնակցում Իրան-ԱՄՆ բանակցություններինԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին չի մասնակցում Իրանի և ԱՄՆ-ի բանակցային գործընթացին, որն այժմ ընթանում է Հռոմում։ Այս մասին ISNA-ին հայտնել է իրանական պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրը։ «ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն անցած շաբաթ Թեհրանում էր և լիարժեք բանակցություններ է վարել մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և Հռոմում իրանական պատվիրակության հետ շփումներ նախատեսված […] ...
17:00 19.04.2025
«Սանթոս»-ը հայտարարություն է տարածել՝ Նեյմարի նոր վնասվածքի հետ կապված«Սանթոս»-ը մեկնաբանել է հարձակվող Նեյմարի հետ կապված իրավիճակը, ով վնասվածք էր ստացել Բրազիլիայի առաջնության 4-րդ տուրի՝ «Ատլետիկո Մինեյրոյի» դեմ հանդիպմանը (2-0). «Ֆուտբոլիստը հետազոտվել է, ինչի արդյունքում նոր վնասվածք է հայտնաբերվել մկանի հետ կապված, Նեյմարն արդեն սկսել է բուժումը։ Եթե խոսենք նախորդ վնասվածքի մասին, ապա ռեցիդիվ չի եղել։ Միաժամանակ մարզիկը կաշխատի մկանների հետ կապված՝ նոր վնասվածքներից […] ...
16:47 19.04.2025
Սերգեյ Նարիշկինը Բաքվում բանակցություններ է վարել ադրբեջանցի գործընկերների հետՌուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն ապրիլի 17-18-ը այցելել է Բաքու, որտեղ բանակցություններ է վարել իր ադրբեջանցի գործընկերների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության մամուլի ծառայությունը։ «ԱՀԾ-ի և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարության հետ բանակցություններում նշվել է, որ ռուս-ադրբեջանական համագործակցությունը հատուկ ծառայությունների միջոցով դինամիկ է զարգանում, կրում է կառուցողական, […] ...
16:39 19.04.2025
Ծաղկահովիտ գյուղում այրվել է անասնակերԱպրիլի 19-ին՝ ժամը 12:43-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ գյուղում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։03-ին, մարվել՝ 13։55-ին։ Այրվել […] ...