11:55 17.01.2019
Կառավարությունն այսօր հերթական նիստն է գումարել: Օրակարգում է ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի 145 N որոշման մեջ լրացում կատարելու մասին հարցը:
«Կառավարության նշված որոշմամբ կարգավորվում է պետական նպաստների մասին օրենքի կիրարկման ապահովումը: Երկրորդ հավելվածով հաստատված է ընտանիքների անապահովության գնահատման կարգը: Անապահովության աստիճանի գնահատման համար օգտագործվում են մի շարք բնութագրիչներ, այդ թվում՝ ընտանիքի եկամուտը, կենսաթոշակը, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում ստացված նպաստները»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը:
2018 թվականի նոյեմբերի 29-ին հաստատված փոփոխություններով՝ 2019 թվականի հունվարից բարձրացել է ծերության, հաշմանդամության, և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը՝ սահմանվելով 25.500 դրամ, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ապահովության համակարգում հաշվառված մի շարք ընտանիքների վրա:
«Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի բացառել այն դեպքերը, երբ ընտանիքին ավելի վճարելով դիցուք 6500 կամ 4000 դրամ, ընտանիքը զրկվելու է նպաստի 18 հազար դրամից: Ես օրինակ բերեմ, որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը. ծերության նպաստ մենք վճարում ենք այն անձանց, ովքեր չունեն աշխատանքային կենսաթոշակի իրավունք, եթե նրանց ծերության նպաստի չափը սահմանված էր 16 հազար դրամ, ներկայումս՝ հունվարի 1-ից, նրանք ստանում են 25 հազար 500 դրամ: Եվ եթե նույն ծերության նպաստ ստացող անձը նպաստառու է մեր համակարգում, ինքն, ի լրում դրան, ստանում է 18 հազար դրամ: Կան 804 ընտանիքներ, որոնց դեպքում, եթե ավելացնում ենք նախատեսված հավելագրումները, նրանք զրկվում են իրենց 18 հազար դրամից: Նշված փոփոխություններով հնարավոր կլինի խուսափել դրանից, և նրանք կստանան թե՛ 25 հազար դրամը, թե՛ 18 հազար դրամը», – ասաց Մանուկյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ օրենքը պետք է հնարավորինս արագ ընդունել ԱԺ-ում, որպեսզի մարդիկ կառավարության հայտարարած փաստացի չափով նվազագույն կենսաթոշակ և նպաստ ստանան:
«Իմ կողմից նշված նպաստառուները՝ ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու համար նպաստ ստացողները, հունվարի 1-ից ստանում են 25 հազար 500 դրամ»,- հավելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը:
ՀՀ վարչապետը հետաքրքրվել է, թե քանի՞ մարդ է, որ օրենքի պատճառով ստիպված է սպասել.
«64 հազար մարդ արդեն իսկ ստանում է 25 հազար 500 դրամի չափով, 20 հազար մարդ կստանա, երբ որ մենք օրենքի փոփոխությունը կանենք: Այսինքն՝ 25 հազար 500 դրամը նշված 20 հազար մարդիկ կստանան մարտ ամսին, բայց մենք հետադարձ ուժ ենք տալու, որպեսզի հունվարի 1-ից նրանք էլ ստանան»,- ասել է Մանուկյանը՝ հավելելով, որ վերահաշվարկ կկատարվի, և պակասող մասը կվճարվի:
Կառավարությունն ընդունել է ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի 145 N որոշման մեջ լրացում կատարելու մասին որոշումը:
20:58 10.04.2025
ՊԵԿ-ը Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքերՊետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական աշխատանքները ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման և աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Իրավախախտումների կանխարգելումը և դրանց նկատմամբ հանրային վերահսկողությունը կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու, ինչպես նաև օրինական դաշտում գործող բիզնեսի կայուն զարգացման համար։ Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում՝ նպաստելով վստահելի բիզնեսի իր վարկանիշի պահպանմանը։ Պետական եկամուտների կոմիտեն […] ...
20:44 10.04.2025
Լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներինԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների համար նախատեսվող լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառման մանրամասները ներկայացնում է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը: Այս մասին հայտնել են Կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:31 10.04.2025
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ԵԱ-ի թիմային հաշվարկում 5-րդն էԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալներով Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում գրավել է 5-րդ տեղը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը առաջնությանը մասնակցել է 7 ըմբիշով։ Եվրոպայի փոխչեմպիոն են դարձել Արման Անդրեասյանը (70 կգ) և Արսեն Հարությունյանը (61 կգ), բրոնզե մեդալ է նվաճել Վազգեն Թևանյանը (65 կգ): ...
20:22 10.04.2025
Կոստանյանը թուրք պաշտոնակցի հետ քննարկել է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակից Բերիս Էքինջիի հետ: «Կարևոր քննարկում Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Էքինջիի հետ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խթանման և հնարավոր համագործակցության նոր ոլորտների սահմանման վերաբերյալ: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ»,- գրել է Կոստանյանը: Important discussion with Deputy […] ...
20:13 10.04.2025
Երևանում «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող, սակայն չգործող ճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Chevrolet»-նԱպրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։45-ի սահմաններում «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող, սակայն դեռևս չշահագործվող ճանապարհին, ժողովրդին հայտնի «4-րդ գյուղից» դեպի Հարավարևմտյան թաղամաս տանող ճանապարհի սկզբնամասում, ճակատ ճակատի բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Նարեկ Կ․-ի վարած «BMW» մակնիշի և 25-ամյա Արտաշես Մ․-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ […] ...