Դատավորն ապաքաղաքականացված է. Մեսրոպ Մակյանը՝ ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

Դատավորն ապաքաղաքականացված է. Մեսրոպ Մակյանը՝ ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ

14:30 16.01.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց հրաժարվեց նաև քրեական  գործից անջատված մասով մեղադրյալ Վահե Պետրոսյանը: Նա հրաժարվեց նաև իր նախաքննական ցուցմունքներից: Պետական մեղադրողը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքները:

Ըստ դրանց՝ Վահե Պետրոսյանը քաղաքականությամբ երբեք չի հետաքրքրվել, սակայն Կարեն Հակոբյանի հորդորով մասնակցել է  Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանության համար կազմակերպված ցույցին: Կարեն Հակոբյանն ասել է, որ «մարդաքանակ է  հարկավոր»: Գիշերվա ժամը 02։00-ին մոտեցել է մարդատար մեքենա, որի նստատեղերը հանված են եղել և հատակին մոտ երեք-չորս տղամարդ  է նստած եղել, մոտեցել են մի շինության: Եղել են նաև այլ մեքենաներ, որոնցից իջել են զինված մարդիկ: Վահեն նկատել է, որ դա ցույցի գնալու նման չէ, ասել է՝ ուզում է իջնել և հեռանալ: Մեքենան մտել է մի տարածք, որը հետագայում է հասկացել՝ ոստիկանական գունդ է: Վահեն պառկել է  գետնին, քանի որ անդադար կրակել են, նկատել է, որ «մեշոկներով» զենքեր են բերվել, որոնք բաժանվել են բոլորին, նկատել է  նաև ձեռքից վիրավոր ոստիկանին, որին մեկ այլ ոստիկան ուղեկցել է դեպի շտապօգնության մեքենա: Մեքենան հեռու է  կանգնած եղել: Գունդը գրավածներն արգելել են մեքենային շատ մոտենալ: Քիչ անց նկատել է, որ գունդը գրավածները հրմշտելով բերել են մի քանի ոստիկանի, նրանց թվում՝ Վալերիյ Օսիպյանին:

«Աշոտը պոկեց Օսիպյանի համազգեստի ուսադիրները: Օսիպյանից պահանջում էին, որ ոստիկաններին ասի՝ ազատեն տարածքը: Նրան հարվածեցին ու ասացին, որ նրա դեմ ոչինչ  չունեն, բայց պահանջում են, որ Սեֆիլյանն ազատվի: Ես  հարցրի Կարենին, թե Մարտիրոս դյադյան ինչ է ասում: Նա գիտեր, որ ես ուզում եմ հեռանալ գնդից: Ես հարցրի Կարենին՝ մի՞թե իմ հայրը քո նկատմամբ էդպիսի բան կաներ, մի՞թե հնարավոր է  հեղափոխություն անել մի քանի  հոգով: Հիշում եմ, որ գունդը գրավելուց  հետո Սեդրակ Նազարյանը սալյուտ խփեց չորս անգամ, սովորական սալյուտ էր, որն օգտագործվում է  տոնական միջոցառումների ժամանակ»,- Պետրոսյանի ցուցմունքը հրապարակել է պետական մեղադրողը:

Նախաքննական ցուցմունքները հրապարակելուց հետո Վահե Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել որևէ հարցի, սակայն ասաց, թե այդ ցուցմունքներում շատ  բան կա, «որ իրենը չէ»: Նա նշեց, որ նախաքննական մարմնում հարցաքննելիս իրեն հարցեր շատ չեն տրվել, եղել է թելադրանք. «ոնց-որ կողքդ մեկը կանգնի, խոսա, հետո  ինձ հարցնի՝ հիշո՞ւմ ես սենց բան, ասա այո կամ ոչ: Շատ  բաներ իմը չեն»:

Մեղադրյալն ամբողջությամբ հրաժարվեց իր ցուցմունքից, նշեց, որ իր նկատմամբ հոգեբանական ճնշում է իրականացվել: Դատավոր Մեսրոպ Մակյանի այն հարցին, թե ինչու չի դիմել իրավապահներին, Վահե Պետրոսյանն ասաց, որ չի իմացել, թե ինչպես դա պետք է  անի: Ի դեպ, նախագահող դատավորը նույն հարցը տվեց նաև նախորդ մեղադրյալին՝ Կարեն Հակոբյանին: Կարեն Հակոբյանն ասել էր, թե նախորդ իշխանության ժամանակ դրա իմաստը չի եղել:

Դատավորը հիշեցրեց, որ արդեն ութ ամիս է՝ Հայաստանում իշխանափոխություն է եղել, ինչո՞ւ չի դիմել իրավապահներին: Մեսրոպ Մակյանը ժպիտով նաև նկատեց, որ դատավորն ապաքաղաքականացված անձ է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

08:40 11.04.2025

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:35 11.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

08:30 11.04.2025

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

Մեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

BACK_TO_TOP