Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի «հայկական» նոտա է հղել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի «հայկական» նոտա է հղել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանությանը

19:18 15.01.2019

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանությունը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից ստացել է բողոքի նոտա՝ կապված Ադրբեջանի օդանավակայաններում Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ խտրականության հետ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Մոսկվայում դիվանագիտական աղբյուրին:

«Մոսկվայում Ադրբեջանի դեսպանությունը ստացել է բողոքի նոտա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից՝ կապված Ադրբեջանի օդանավակայաններում Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ էթնիկ սկզբունքի հիման վրա խտրականության դրսևորման հետ: Ադրբեջանական կողմը հերթական անգամ վստահեցրել է ռուս գործընկերներին, որ կձեռնարկվեն համապատասխան քայլեր խնդրի կարգավորման համար»,- ասել է նա:

SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ օրեր առաջ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ անդրադարձել էր ՌԴ՝ ազգությամբ հայ քաղաքացիների նկատմամբ խտրականության դեպքերին, երբ նրանք փորձել էին մուտք գործել Ադրբեջան:

«Նախկինում էլ, տոնական օրերին էլ Ռուսաստանի ԱԳՆ-ում արձանագրել են դեպքեր, երբ Ադրբեջան մուտքը արգելվել է Ռուսաստանի այն քաղաքացիների համար, ովքեր ազգությամբ հայ են»,- ասել էր Զախարովան:

«Մենք պարբերաբար այդ հարցը բարձրացրել ենք ադրբեջանական կողմի առջև, խոսել այն մասին, որ այդպիսի դեպքերը, ցավոք, արդեն ավանդույթ են դառնում, ընդ որում՝ ցավոք, վատ ու ոչ ճիշտ ավանդույթ։ Մեծ ու մանրամասն նյութ էր հրապարակվել սոցցանցերում հենց մեկ-երկու օր առաջ, և դա Ադրբեջանի կողմից Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ էթնիկ սկզբունքի հիման վրա խտրականության քաղաքականության դրսևորման առաջին դեպքը չէ այս համատեքստում»,- հայտնել էր նա։

Ինչ վերաբերում է վիճակագրությանը, ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտնել էր, որ առնվազն նախորդ տարվա ընթացքում իրենց հայտնի է դարձել նման խտրականության դրսևորման 16 դեպքի մասին․ խոսքը Ռուսաստանի քաղաքացիներին ազգային պատկանելիության պատճառով Ադրբեջան մուտքն արգելելու մասին է։

Ավելի ուշ Բաքուն «սադրիչ» և «հակաադրբեջանական» է որակել Զախարովայի հայտարարությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

22:24 22.11.2024

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

Եվրոպական «Պոլիտիկո» տեղեկատվավերլուծական պորտալը ծավալուն հոդված է հրապարակել, որում բացահայտվում են Ադրբեջանի անoրինական գործարքները, որոնք Ռուսաստանին հնարավորություն են տալիս շրջանցել Արևմտյան երկրների պատժամիջոցները: Հեղինակավոր պարբերականը պարզել է, որ Ադրբեջանի կողմից Եվրոպա մղվող գազը իրականում ռուսական է: Ի՞նչ փաստերի հիման վրա է պարբերականի մեկնաբանը գալիս այդպիսի եզրակացության: Միայն ռուսակա՞ն գազն է Ադրբեջանը վերավաճառում, թե նաև այլ […] ...

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

22:16 22.11.2024

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

Ֆրանսիան պատուհասած ձնաբուքը շարունակում է խափանումներ առաջացնել տրանսպորտում, ուրբաթ հաղորդում է Le Figaro-ն։ Փոթորիկը տապալել է ծառեր Պայս դե լա Լուարի, Նորմանդիայի, Նոր Ակվիտանիայի և Փարիզի շրջաններում՝ խաթարելով երկաթուղային տրանսպորտը։ Ձյան տեղումներից տուժած Ֆրանսիայի մի շարք դեպարտամենտներում դադարեցվել է աշխատանքը, չի գործում նաև դպրոցական տրանսպորտը։ Բացի այդ, եղանակային անբարենպաստ պայմանները հանգեցրել են տասնյակ ավտովթարների։ Մի […] ...

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

22:08 22.11.2024

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել Էդիկ Սարգսյանը: Մեծահասակների մրցապայքարում հայ կարատեիստը հաղթել է բոլոր մենամարտերը և դարձել Աշխարհի չեմպիոն: Ավելի վաղ գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում նվաճել էր առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում […] ...

SHANTNEWS

22:00 22.11.2024

SHANTNEWS

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

21:53 22.11.2024

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

Վլադիմիր Զելենսկին քննադատել է Գերագույն Ռադայի պատգամավորներին ուրբաթ օրը կայացած նիստը չեղարկելու համար, իսկ արտասահմանյան երկրների դեսպանատներին՝ աշխատանքը դադարեցնելու համար։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Զելենսկու Telegram ալիքում։ «Եթե օդային հարձակման ազդանշան է հնչում, պետք է արձագանքել, հոգ տանել ձեր մասին և գնալ ապաստարան։ Բայց երբ չկա օդային հարվածի ահազանգ, պետությունը, արտադրությունը, դեսպանատները՝ բոլորը պետք է […] ...

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

21:45 22.11.2024

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

Գորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […] ...

BACK_TO_TOP