Ես պարտավոր չեմ բոլոր բիզնեսմենների խնդիրներին ծանոթանալ. Հայկ Մարությանը՝ Օպերայի տարածքի կանաչապատման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Ես պարտավոր չեմ բոլոր բիզնեսմենների խնդիրներին ծանոթանալ. Հայկ Մարությանը՝ Օպերայի տարածքի կանաչապատման մասին

15:12 15.01.2019

Որոշ ժամանակ առաջ Երևանի քաղաքապետարանից ասվեց, որ Օպերայի հարակից կանաչ գոտին վերականգնվում է: Հայտարարությունը տարատեսակ մեկնաբանությունների պատճառ է դարձել, այդ թվում՝ կապված այն շշուկների հետ, որ կանաչապատումն իրականացվում է հատուկ «Ջազվե» և «Րիչ» սրճարանները քանդելու համար:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է տարածված լուրերին.

«Այդ պնդումների հետ համաձայն չեմ, նման միտում չկա ընդհանրապես: Ձեր ասած սրճարաններն այլ տեղերում էլ կան, և եթե  ինչ-որ որոշում լիներ հենց էդ սրճարանների հետ կապված, գործողություններ կարվեր, բայց Հայաստանում ոչ մի գործողություն չի արվում ինչ-որ մեկի դեմ, կամ ինչ-որ կազմակերպության դեմ, եթե այդ կազմակերպությունը գործում է օրենքի սահմաններում»,- ասել է Մարությանը:

Ըստ քաղաքապետի՝ նպատակն է վերջ տալ այն խոսակցությունների, թե Օպերայի տարածքը գրավել են.

«Վերջապես եկել է մի իշխանություն, որի ձեռքերն ազատ են, կապված չէ ոչ մի բանից ու ոչ մեկից, և նա կարողանում է իրագործել երևանցիների ցանկությունը: Եթե մենք նայենք ամբողջ աշխարհի օպերայի շենքերին, էսպիսի բան գոյություն չունի»,- ասել է Մարությանը:

Լրագրողները հիշեցրել են քաղաքապետին, որ տնտեսվարողները երկար տարիներ ներդրումներ են արել, բիզնես գործունեություն ծավալել՝ հարկեր վերցնելով: Փոխհատուցման հարց քննարկվե՞լ է, թե՞ ոչ.

«Բոլոր տնտեսվարողներն ունեն պայմանագիր քաղաքապետարանի հետ և իրենց գործունեությունը ծավալում են այդ պայմանագրի ներքո: Մենք այդ պայմանագրից երբեք ու երբեք դուրս չենք գալիս, և մեր գործողությունները միայն այս պայմանագրի ներքո են: Այնպես որ, այստեղ հարցերն ինձ համար անհասկանալի են: Մենք շարժվելու ենք միայն օրենքին համապատասխան: Ես պարտավոր չեմ բոլոր բիզնեսմենների խնդիրներին ծանոթանալ: Ես պարտավոր եմ միայն մեր հարաբերություններին ու այն պայմանագրին ծանոթ լինել, որում նկարագրվում են հարաբերությունները»,- ասել է Երևանի քաղաքապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

13:58 19.04.2025

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

13:50 19.04.2025

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

Այսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

13:33 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:22 19.04.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...

BACK_TO_TOP