Սպասվում է Samsung vs. Apple իսկական հակամարտություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+4.09 oC

Սպասվում է Samsung vs. Apple իսկական հակամարտություն

19:41 24.10.2017

Apple-ի և Samsung-ի նոր մոդելները իրենց գործունեության ամբողջ ընթացքում առաջին անգամ հասարակությանը կներկայացվեն միևնույն ժամանակ: Մասնագետները նշում են, որ սա պայմանավորված է նրանով, որ Samsung-ը երկար ժամանկ ռիսկի չէր դիմում և չէր փորձում կանգնել Apple-ի ճանապարհին, բայց ընկերության նոր Galaxy S9 սմարթֆոնը կարող է հավակնել կատարյալ սմարթֆոնի կոչմանը:

Անցած տարվա ընթացքում Samsung-ը լուրջ քայլեր ձեռնարկեց և դաշտում մեծ ակտիվություն ցուցաբերեց՝ տարեսկզբին հայտարարեցին նոր իդեալական սմարթֆոնի նոր կարողությունները այնուհետև կրքերը հանդարտեցնելու համար թողարկեցին Galaxy Note-ը, որը բարեհաջող անցավ թեստավորումը և լավ գնահատականների արժանացավ: Այս կերպ շուկայում հետաքրքիր պատկեր ձևավորվեց՝ ասիացիները տարվա կտրվածքով ավելի շատ գաջեթներ վաճառեցին, իսկ ամերիկացիները բավարարվեցին միայն սմարթֆոնների վաճառքով:

Ըստ պաշտոնական հաղորդագրության այդքան շատ քննարկված  iPhone X-ը կներկայացնեն նոյեմբերի 3-ին, իսկ Galaxy S9-ի պրեմիերան նախատեսվում է 2018-ի սկզբին: Ամեն ինչ տանում է նրան, որ երկու սմարթֆոններն էլ շուկայում կհայտնվեն հաջորդ տարվա սկզբից: Սա նշանակում է երկու ընկերութոթյունների միջև մրցակցությունը նոր մակարդակի վրա կբարձրանա՝ երկու սմարթֆոններն էլ թեստավորման կենթարկվեն հավասարապես և ընկերություններից ոչ մեկը «ավելի հաջողված» տարբերակ ստեղծելու ժամանակ ուղղակի չի ունենա այդ ժամանակ:

Այս քայլով Samsung-ը ռիսկի է գնում, որը կտանի կամ մեծ տապալման կամ մեծ հաղթանակի:

Ոլորտի մասնագետները կորեացի թոփ մենեջերներին խորհուդներ են տվել սմարթֆոնը կատարելության հասցնելու համար:

Հրաժարվել Bixby կոճակից

Սա համարյա նույն Apple-ի Siri-ն է, որը սկզբնական շրջանում Samsung-ի դեպքում  այնքան էլ  արդյունավետ չաշխատեց: Սկզբում հավելվածը հասկանում և խոսում էր միայն կորեերեն, բայց հետո ավելացվեց նաև անգլերենը, բայց դարձյալ իրեն այնքան էլ չարադարացրեց: Մասնագետներն առաջակում են կամ առհասարակ հրաժարվել Bixby ասիստենտից կամ մշակել մի նոր համակարգ, որը նախ իրեն կարադարացնի և հետո արժանի մրցակցություն կսեղծի Siri-ի և Google-ի ինտելեկտուալ ասիստենտների հետ:

Տեղադրել երկու տեսախցիկ

Այս հնարքը արդեն կորեացիները արել են Galaxy S7-ի դեպքում, ինը որոշակիորեն իրեն արդաացրել է: Այժմ նրանց գլխավոր խնդիրն է աշխատել կադրի որակի և ֆոկուսի վրա:

Տեղափոխել մատնահետքի սքաների տեղը

Galaxy S8-ի ժամանակ ներկայացրել էին սմարթֆոնը կոդավորումից հանելու մի քանի տարբերակ, սակայն դրանք իրենց չէին արդարացնում անվտանգության առումով, քանի որ շատ հեշտ էր կոտրել սմարթֆոնի կոդերը, իսկ մատնահետքի հնրավորությունը իրեն ամբողջովին չէր արդարացրել: Galaxy S9-ի դեպքում պետք բացառել վերոնշյալ պրոբլեմները, ինչպես նաև պետք է լուրջ աշխատել դեմքի ճանաչումով կոդավորումից հանելու հնարավորության վրա:  

Առաջարկել նաև մոդելի մինի տարբերակը

Աղբյուրները նշում են, որ Samsung-ը պատրաստում է թողարկել միանգամից երկու նոր մոդել Galaxy S9 և Galaxy S9+: Սա արվում է զուտ սմարթֆոնի օգտագործողների հարմարավետության համար, որը ողջունելի է:

Եվ վերջում մասնագետները Samsung-ին առաջարկում են աշխատել մաքեթինգային քաղաքականության վրա: «Սմարթֆոն առանց սահմանների» կարգախոսը ոչ մի ինֆորմացիա չի հաղորդում և փոխելու ժամանակն է:

Լիլիթ Խաչատրյան 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության

12:18 27.11.2024

ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության

Հաշվի առնելով հանրապետությունում եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳ նախարարի հանձնարարականով ուժեղացված ծառայության են անցել Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը։ «Ոստիկանները և փրկարարները կարգավորում են երթևեկությունը, օգնում վարորդներին։ Հարգելի՛ վարորդներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել ուշադիր՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,-հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։ ...

«Ֆեյենորդի» հերոսական խաղը «Մանչեսթեր Սիթիի» դեմ. ՉԼ

12:12 27.11.2024

«Ֆեյենորդի» հերոսական խաղը «Մանչեսթեր Սիթիի» դեմ. ՉԼ

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում Ռոտերդամի «Ֆեյենորդը» հերոսական դիմադրություն է ցույց տվել «Մանչեսթեր Սիթիի» դեմ արտագնա խաղում։ «Մանչեսթեր Սիթին» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի դուբլի ու գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի գոլի շնորհիվ առջևում էր 3-0 հաշվով, սակայն հյուրերը 75-89-րդ րոպեների ընթացքում հետ են բերել կորցրածը և փրկել հանդիպումը։ Անգլիական ակումբը 8 միավորով 15-րդն է, «Ֆեյենորդը» […] ...

Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է

12:05 27.11.2024

Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է

Numbeo-ի 2024 թվականի հանցավորության և անվտանգության ինդեքսի համաձայն՝ Հայաստանն աշխարհի 8-րդ ամենաանվտանգ երկիրն է։ Ինդեքսի համաձայն՝ ամենաանվտանգ երկիրն Անդորրան է, երկրորդ հորիզոնականում Արաբական Միացյալ Էմիրություններն է, երրորդում՝ Կատարը, չորրորդում՝ Թայվանը, հինգերորդ  հորիզոնականում Օմանն է, վեցերորդում՝ Մեն կղզին, իսկ յոթերորդում՝ Հոնկոնգը։ Փոխանցում է «Արմենպրեսը»։ Հայաստանի հարևան երկրներից Վրաստանը ցանկում 21-րդն է, Ադրբեջանը՝ 33-րդը, Իրանը 92-րդն է, […] ...

SHANTNEWS

12:00 27.11.2024

SHANTNEWS

Գլխավոր դատախազի շնորհակալագիր՝ «Քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին» նվիրված միջբուհական մրցույթ-դատախաղի մասնակցին

11:55 27.11.2024

Գլխավոր դատախազի շնորհակալագիր՝ «Քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին» նվիրված միջբուհական մրցույթ-դատախաղի մասնակցին

Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը 2024 թվականի նոյեմբերի 22-23-ին որպես ժյուրիի անդամ մասնակցել է «Քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին» նվիրված միջբուհական մրցույթ-դատախաղին: Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի և Իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համագործակցության շրջանակում կազմակերպված մրցույթ-դատախաղին մասնակցելու հայտ են ներկայացրել ԵՊՀ-ի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, ՆԳՆ կրթահամալիրի, Հյուսիսային համալսարանի, Շիրակի պետական համալսարանի և Գավառի […] ...

«Բավարիան» հաղթել է ՊՍԺ-ին․ ՉԼ-ի արդյունքները

11:49 27.11.2024

«Բավարիան» հաղթել է ՊՍԺ-ին․ ՉԼ-ի արդյունքները

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական դաշտում 1-0 հաշվով հաղթել է ՊՍԺ-ին։ Գոլը 38-րդ րոպեին խփել է հարավկորեացի պաշտպան Կիմ Մին Ջեն։ Փարիզյան ակումբը 57-րդ րոպեից մնացեձլ է 10 ֆուտբոլիստով։ Երկրորդ դեղին քարտն է ստացել ու դաշտից հեռացվել է ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։ «Բավարիան» 12 միավորով բարձրացել է 11-րդ տեղ, ՊՍԺ-ն 4 […] ...

BACK_TO_TOP