Դատարանը մերժել է Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+3.09 oC

Դատարանը մերժել է Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը

13:48 15.01.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատը կրկին ընդմիջվել է, այս անգամ մինչև 14։30: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Նա տեղեկացրեց, որ դատարանը մերժել է պաշտպանական կողմից ներկայացրած դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը:

«Մերժվեց այն պատճառաբանությամբ, որ դատարանի նախագահն իրավունք ունի իր որոշմամբ գործի քննությունը հանձնարարել հերթապահ դատավորներից մեկնումեկին»,- ասաց պաշտպանը:

Ավելի վաղ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը պարզաբանել էր դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմքերը: Ըստ պաշտպանական կողմի՝ դատավորի ընտրությունն իրականացվել է Դատական օրենսգրքի  խախտմամբ: Բանն այն է, որ դատավորն ընտրվել էր ոչ թե էլեկտրոնային համակարգով, այլ ընտրվել էր դատարանի նախագահն կողմից:

Օրբելյանի խոսքով՝ Դատական օրենսգիրքը նման դեպքերում նախատեսում է ընթացակարգ, դա էլեկտրոնային համակարգն է, նաև կան սկզբունքներ. ՄԻԵԴ-ն արձանագրել է օրինական դատարանի սկզբունքը, այսինքն`գործը պետք է քննի օրինական դատարանը, իսկ բուն դատարանը, որպես երևույթ, պետք է ձևավորված լինի օրենքի հիման վրա, որը փաստաբանները չեն վիճարկում: Երկրորդ սկզբունքն այն է, որ կոնկրետ գործը քննող դատարանը ևս պետք է ձևավորված լինի օրենքի հիման վրա:

SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատը: Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ այսօր դատարանը հնարավոր է՝ սկզբում քննի Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատելու հարցը:

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Որոշվել է 7 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ

10:20 27.11.2024

Որոշվել է 7 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ

Նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, իրավաբանական վարչության պետը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության ութ […] ...

ԱՄՆ-ը խոստովանել է, որ Լիբանանի գործարքը կարող է ազդել ՀԱՄԱՍ-ի դիրքորոշման վրա Գազայի հատվածում

10:00 27.11.2024

ԱՄՆ-ը խոստովանել է, որ Լիբանանի գործարքը կարող է ազդել ՀԱՄԱՍ-ի դիրքորոշման վրա Գազայի հատվածում

Վաշինգտոնը կարծում է, որ Իսրայելի և լիբանանյան շիական «Հեզբոլլահի» միջև համաձայնության հասնելը կարող է ազդել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժման դիրքորոշման վրա Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններում։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։ «Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, կարող է շրջադարձային լինել»,- ասել է նա լրագրողների համար հատուկ ճեպազրույցում։ Պաշտոնյայի խոսքով՝ նշված […] ...

Տոկաևը ԵԱՏՄ-ն անվանել է Եվրասիայում մասնակից երկրների ինտեգրման կարևոր մեխանիզմ

09:52 27.11.2024

Տոկաևը ԵԱՏՄ-ն անվանել է Եվրասիայում մասնակից երկրների ինտեգրման կարևոր մեխանիզմ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Աստանա այցի նախօրեին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կարևորությունը եվրասիական տարածքում անդամ երկրների ինտեգրման համար։ «Աստանան և Մոսկվան արդյունավետորեն աշխատում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, որն այսօր դարձել է եվրասիական տարածքում ինտեգրման կարևոր մեխանիզմ և ձեռք է բերել միջազգային հեղինակություն»,- գրել է նա «Ղազախստան և Ռուսաստան. […] ...

Կոլումբիայի կառավարությունը վիզաները պարտադիր կդարձնի բրիտանացիների համար

09:45 27.11.2024

Կոլումբիայի կառավարությունը վիզաները պարտադիր կդարձնի բրիտանացիների համար

Կոլումբիայի կառավարությունը վիզաները պարտադիր կդարձնի Միացյալ Թագավորության քաղաքացիների համար՝ ի պատասխան հարավամերիկյան այս երկրի քաղաքացիների վերաբերյալ Լոնդոնի նման որոշման։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Եթե Միացյալ Թագավորությունը վերականգնել է վիզաների անհրաժեշտությունը Կոլումբիայի ժողովրդի համար, ապա պետք է ասեմ, որ փոխադարձության սկզբունքի հիման վրա, Կոլումբիայի կառավարությունը վիզա կխնդրի բրիտանացի քաղաքացիներից, ովքեր ցանկանում են […] ...

ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա. ՔԿ

09:39 27.11.2024

ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը սոցցանցի իր էջում գրել է. «Այսօրվա լրահոսը շատ դրամատիզացված սկսվեց։ Սիրելի գործընկերներ, ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա: Կոմիտեի ողջ անձնակազմը բնականոն շարունակում է իր գործունեությունը։ Կադրային շարժեր միշտ են տեղի ունենում, բայց կայացած համակարգի և կառույցի պայմաններում դա որևէ կերպ աշխատանքների իրականացման և կազմակերպման վրա չի կարող էական, […] ...

Politico. Բայդենը 24 միլիարդ դոլար է խնդրել Կիևին օգնելու և զենքի պաշարները համալրելու համար

09:35 27.11.2024

Politico. Բայդենը 24 միլիարդ դոլար է խնդրել Կիևին օգնելու և զենքի պաշարները համալրելու համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին խնդրել է 24 միլիարդ դոլար հատկացնել Կիևին լրացուցիչ ռազմական օգնության և ամերիկյան զենքի պաշարների համալրման համար։ Այս մասին հայտնել է Politico-ն։ Կոնգրեսում իր աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ օրենսդիրները հարցումը ստացել են նոյեմբերի 25-ին։ Վաշինգտոնի վարչակազմն ակնկալում է, որ 16 միլիարդ դոլար կհատկացվի այն զենքի «ամերիկյան պաշարները համալրելու» համար, որոնք նախկինում ուղարկվել […] ...

BACK_TO_TOP