14:10 15.01.2019
Այսօր Երևանի քաղաքապետարանում՝ ավագանու արտահերթ նիստից հետո, քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է նաև Արամի 23 հասցեի շենքի խնդրին:
Ինչպես հայտնի է, հունվարի 11-ին «Հայաստանի փոքրիկ երգիչների» ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածվել, որ Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը փլուզվել է։ Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը հայտարարել էր, որ շենքի փլուզումն անտարբերության հետևանք է:
«Շենքն իրենից պատմամշակութային արժեք է ներկայացնում: Ըստ օրենքի՝ պատմամշակութային արժեք ներկայացնող բոլոր շենքերի պահպանությունը և դրանց հետ կապված բոլոր հարցերը պետք է իրականացնեն այդ շենքերի սեփականատերերը կամ տնօրինողները, դրան հետևում է մշակույթի նախարարությունը: Այս շենքի պարագայում էլ նույն սկզբունքն է գործում: Մենք արել ենք ամեն ինչ, որ այս շենքը կանգուն մնա և մնալու է»,- ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Երևանի քաղաքապետի խոսքերով՝ կարևոր է հասկանալ այս երկու կազմակերպությունների տարբերությունը: «Հայաստանի փոքրիկ երգիչներ ասոցիացիա»-ն ՀԿ է, որի նախագահը պարոն Հեքեքյանն է: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ՀՈԱԿ-ն է պատկանում Երևանի քաղաքապետարանին:
«ՀՈԱԿ-ի հարցերով քաղաքապետարանը մշտապես զբաղվել է և զբաղվում է, ասեմ ավելին՝ արդեն մի քանի ամիս է տարածք է տրամադրված այդ ՀՈԱԿ-ին, որպեսզի իրենք շարունակեն իրենց գործունեությունը: Սկզբում տրամադրված էր Աբովյանի անվան դպրոցում, այժմ՝ Պուշկինի անվան և Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցում: Այսինքն՝ ՀՈԱԿ-ը նորմալ գործում է այս պահին: Արամի 23 շինության սեփականատերը «Հայաստանի փոքրիկ երգիչներ ասոցիացիա» ՀԿ-ն է, որի նախագահը պարոն Հեքեքյանն է, այսինքն՝ դա քաղաքապետարանի ունեցվածքը չէ»,- հավելել է Մարությանը:
Լրագրողները հիշեցրել են քաղաքապետին, որ պատի փլուզման պատճառը, այնուամենայնիվ, դարձել է քաղաքապետարանի այն որոշումը, որով թույլատրվել է կառուցապատողին տարածքում շինարարական աշխատանքներ կատարել:
«Ես չեմ սիրում անդրադառնալ հին իշխանություններ, նոր իշխանություններ, բայց, այնուամենայնիվ, պետք է ասեմ՝ հին իշխանությունների օրոք տրվել է շինթույլտվությունը, որի հարցով մշակույթի նախարարությունն արդեն դիմել է դատախազություն: Մենք այսօր դատախազության հետ և բոլոր իրավապահ մարմինների հետ շատ սերտ համագործակցում ենք, որպեսզի հասկանանք՝ եղե՞լ են նորմերի խախտումներ, թե՞ ոչ: Եթե եղել են, բնականաբար, պետք է պատժվեն այն անձինք, ովքեր այդ նորմերը խախտել են»,- արձագանքել է Երևանի քաղաքապետը:
Հայկ Մարությանին լրագրողները նաև հիշեցրել են Երևանի գլխավոր ճարտարապետի այն հայտարարության մասին, թե շինությունը ոչ միայն չի քանդվի, այլև պատը կամրակայվի: Ինչո՞ւ չի ամրակայվել:
«Մենք ունենք սահմանափակ լիազորություններ, մենք մեր լիազորությունների սահմանում արել ենք ամեն ինչ: Մենք հանդիպել ենք կառուցապատող ընկերության գլխավոր ճարտարապետի հետ, քննարկվել է, թե ինչ ամրացումներ կարող է լինել, այդ պրոցեսը, այսպես ասած, անընդհատ խթանվել է մեր կողմից: Մի տարբերակ արդեն մերժվել է մշակույթի նախարարության կողմից: Երկրորդ տարբերակը ներկայացվել է սեփականատիրոջ կողմից, բայց այդ տարբերակը մենք իրավունք չունենք հաստատելու, որովհետև սեփականատերն ու կառուցապատողը հարաբերությունները պետք է իրար մեջ պարզեն: Նորից եմ կրկնում՝ պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի պահպանումը սեփականատիրոջ և տնօրինող անձանց գործն է: Դրա հետ առնչվում է նաև մշակույթի նախարարությունը, էստեղ մենք օրենքով անելիք չունենք: Եթե ուզեն, մեզ կարող է նաև դատի տալ յուրաքանչյուր մարդ, որը կապ ունի դրա հետ: Մենք իրավունք չունենք տալ շինթույլտվություն մեկ այլ անձի սեփականության տարածքում: Բայց վերցրել ենք դիմումը, փոխանցել ենք մյուս տարածքի սեփականատիրոջը, իրենց հորդորել ենք արագ կարգով նայել, որոշում կայացնել: Եկել է պատասխան, որ համաձայն չեն: Ասել ենք, որ կողմերը գան համաձայնության, մենք մեր կողմից շինթույլտվությունը արտահերթ կերպով՝ նույն օրն ամբողջ վարչություններով կանցկացնենք և հետ կտանք»,- պարզաբանել է Մարությանը:
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...