Հայաստանում ապաստանել է 22 000 սիրիացի փախստական – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC

Հայաստանում ապաստանել է 22 000 սիրիացի փախստական

14:32 24.10.2017

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան Պալերմոյում մասնակցել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության նախարարական համաժողովին։ Իր խոսքում նախարար Նալբանդյանը նշել է.

«Քաջ հայտնի է, որ ԵԱՀԿ տարածքի և Միջերկրածովյան տարածաշրջանի անվտանգությունը փոխկապակցված է, և վերջին զարգացումները կրկին անգամ ապացուցում են այս իրողությունը։ Միգրանտների և փախստականների աննախադեպ մեծ արտահոսքը Միջերկրածովյան տարածաշրջանից և Մերձավոր Արևելքից, հատկապես Սիրիայից և Իրաքից, տարածաշրջանային սերտ համագործակցության անհրաժեշտություն են առաջացնում՝ ուղղված անվտանգության հետ կապված այնպիսի խնդիրների լուծմանը, ինչպիսիք են, ի թիվս այլոց, ահաբեկչության դեմ պայքարը, թրաֆիքինգի կանխարգելումը, փախստականների նկատմամբ պատշաճ վերբերմունքը և այլն»:

Անդրադառնալով վերջին տարիներին փախստականներին ապաստան տրամադրելու Հայաստանի փորձին` ԱԳՆ ղեկավարն ասել է.

«Միայն Սիրիայից Հայաստանն ապաստան է տվել ավելի քան 22000 փախստականների` այդպիսով դառնալով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: Սա մի շարք խնդիրների առջև կանգնեցրեց մեր երկիրը, որը մոտ անցյալում արդեն իսկ հարյուր հազարավոր փախստականներ էր ընդունել Ադրբեջանից։ Սիրիահայ փախստականներից շատերը ժառանգներ են նրանց, ովքեր Հայոց ցեղասպանությունից հետո ապաստան էին գտել Սիրիայում: Հարյուր տարի անց նրանք կրկին ստիպված են թողնել իրենց բնակության վայրերը: Հայ ժողովուրդը գիտի, թե ինչ է նշանակում լինել փախստական և ընդունել փախստականների»:

Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանը նաև փորձել է աջակցության ձեռք մեկնել Սիրիայում օգնության կարիք ունեցողներին՝ տրամադրելով շարունակական մարդասիրական օգնություն։

Նա հիշեցրել է, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը միակ դիվանագիտական ներկայացուցչությունն է, որը, չնայած բարդ պայմաններին, երբևէ չի դադարեցրել իր գործունեությունը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

19:40 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

Այսօր Ռումինիայում նախագահական ընտրություններ են, որոնք անցկացվում են հինգ տարին մեկ։ Ռումինիայի քաղաքացիներն ավելի ակտիվ են քվեարկում նախագահական ընտրություններին, քան 5 տարի առաջ՝ ժամը 18.00-ին, ընտրություններին մասնակցել է ընտրողների 36,76%-ը։ 2019 թվականին՝ այդ ժամի դրությամբ, ընտրողների մասնակցությունը կազմել է 33,44 տոկոս։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Նախագահի պաշտոնին […] ...

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

19:20 24.11.2024

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

Իրանը մտադիր է նոյեմբերի վերջին բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչների հետ միջուկային համաձայնագրի երկարաձգման հարցի շուրջ, կիրակի հայտնել է Kyodo-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ բանակցությունները Ժնևում տեղի կունենան նոյեմբերի 29-ին։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Ակնկալվում է, որ քննարկման մասնակիցները կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը և ԵՄ-ի կողմից վերջերս […] ...

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

19:00 24.11.2024

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

ՄԿՈՒ-ներում ոսկերչություն, խոհարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն դասավանդող 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են, այժմ պատրաստվում են ստուգատեսի, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Առնվազն 60 տոկոս արդյունք ցույց տվածների դրույքային աշխատավարձը կբարձրանա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Կատարվել է քահանայական  ձեռնադրություն

18:40 24.11.2024

Կատարվել է քահանայական ձեռնադրություն

Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Պատարագիչն էր Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագներ: Սուրբ Պատարագի […] ...

«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել

18:20 24.11.2024

«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել

«Բերթ» փոթորիկը, որն ուղեկցվում է անձրևով, թաց ձյունով և ուժեղ քամիներով, հանգեցրել է Ուելսի մի քանի շրջաններում ջրհեղեղի, երեք մարդ զոհվել է, հազարավոր տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության և նկատվել են տրանսպորտի հետ կապված խնդիրներ, կիրակի հաղորդել է Sky News-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ տեղի իշխանությունները ստեղծված իրավիճակն աննախադեպ են անվանում։ Երեկ ոչ միայն Ուելսում, այլև […] ...

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

18:00 24.11.2024

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Նոյեմբերի 24-ին, ժամը 13:45-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Է. Հ., ծնված 2005 թ․) և «Toyota» (վարորդ՝ […] ...

BACK_TO_TOP