Կարելի էր «Իմ քայլին» ասել` չմասնակցեր, կլինեիք առաջինը, ձեր ցավը տանեմ. Ծառուկյանը` «Լուսավոր Հայաստան»-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Կարելի էր «Իմ քայլին» ասել` չմասնակցեր, կլինեիք առաջինը, ձեր ցավը տանեմ. Ծառուկյանը` «Լուսավոր Հայաստան»-ին

11:10 15.01.2019

ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից հետո ելույթ ունեցավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նա նախ՝ դիմեց ԱԺ նախագահին, մաղթեց արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք: Ծառուկյանն անդրադարձավ Էդմոն Մարուքյանի ելույթին՝ ասելով, թե մինչ սկսելը ուզում է պատասխանել «մեր կլասիկ պատգամավորին»:

«Դուք բոլորդ էլ տեսել եք, որ ես ոչ մի խնդիր չունեմ «Լուսավոր Հայաստան»-ի հետ, լիարժեք ինքն է հարցը տվել, ես պատասխանել եմ, և պատասխանից հետո ինքը մոտեցել է, ես իր ձեռքը ջերմ սեղմել եմ և ամսի 10-ին էլ շնորհավորել եմ: Դա, ասենք թե, իրենք ասում են` Ծառուկյանը պետք է քաղաքականությունից դուրս գա, Ծառուկյանը չլիներ, մենք կլինեինք երկրորդը: Դե կարելի էր «Իմ քայլին» էլ ասել` չմասնակցեր, կլինեիք առաջինը, ձեր ցավը տանեմ»,- ասաց նա:

ԲՀԿ առաջնորդը հայտարարեց, որ մինչև իրենց չդիպչեն, իրենք ոչ մեկին ոչինչ չեն ասի, բայց վիրավորում են իրենց, հետո ասում են` մենք ոչ մի բան չենք ասում: Ծառուկյանը նշեց` որևէ մեկը եթե փորձեց իրենց բան ասել, վիրավորել, դրա պատասխանը «դոկումենտալ»` փաստաթղթով, տեսաժապավենով ներկայացնելու են:

Նրա խոսքով` անհրաժեշտ է պետության հզորացում, տնտեսության զարգացում, ժողովրդի բարեկեցություն, և դա հնարավոր է անել, անհնար ոչինչ չկա, պարզապես, ըստ Ծառուկյանի, հարկավոր է միասնաբար քննարկել, լսել: ԲՀԿ առաջնորդն ասաց, որ չի կարծում, թե պետությանն օգուտ բերող որևէ բանի դեմ լինի պատգամավորներից որևէ մեկը:

Նա կարևորեց աշխատատեղերի ավելացումը, աշխատավարձերի բարձրացումը, թոշակների ավելացումը, բարեկեցությունը, արտագաղթի դադարեցումը, ներգաղթի խթանումը, նշեց, որ անհրաժեշտ են ներդրումներ, տնտեսական հեղափոխություն, իսկ դա միայն խոսքով չի լինում: Ըստ Ծառուկյանի` պետք է նայել, թե որ երկրում ներդրման ինչ պայմաններ կան, և մեր երկրում էլ պայմանները մի քիչ ավելի նպաստավոր դարձնել, որ ներդրողները գան, ոչ թե իրենք խնդրեն, համոզեն, որ նրանք գան:

Ծառուկյանի խոսքով` պետք է կարողանալ գործարարների հանդեպ ավելի ուշադիր լինենլ, նա նշեց, որ մի շարք երկրներում տնտեսական ճգնաժամի ժամանակ արտոնություն է տրվում գործարարներին, որ չսնանկանան, գործազրկությունը չավելանա, մարդիկ արտագաղթի ճանապարհը չբռնեն, պետբյուջեի բեռն ավելի շատ չլինի, ուստի հարկային օրենսգիրքը պետք է փոփոխության ենթարկվի, որ լիարժեք կարողանան ընդգրկել այդ հարցերը: Ծառուկյանն անդրադարձավ նաև արտաքին քաղաքական ոլորտում մեր երկրի վարելիք քաղաքականության իր տեսլականին: Նրա համոզմամբ` պետք է հզորացնել, զարգացնել Ռուսաստանի հետ կապերը, և ոչ միայն խոսքով:

«Մենք ունենք 3 մլն բնակչություն, ասենք թե, հայրենակիցներ, որոնք այնտեղ աշխատում, ստեղծում են, արարում, զգում են Ռուսաստանը որպես իրենց երկրորդ հայրենիք, ամսական կարողանում են 120-150 մլն դոլար գումար փոխանցել իրենց ընտանիքներին, ծնողներին, դա պետք է հաշվի առնենք, զարգացնենք: Ռուսաստանը միշտ եղել է ռազմական, քաղաքական, տնտեսական մեր գործընկերը, դա պետք է ավելի ամրապնդենք, զարգացնենք»,- ասաց նա:

Ծառուկյանը նշեց, որ պետք է ԵՏՄ անդամ մյուս երկրների հետ էլ համագործակցել, ընդգծեց, որ ԵՄ-ի հետ ունենք տնտեսական հուշագիր, ուստի պետք է կարողանան կամուրջ հանդիսանալ ԵՏՄ-ԵՄ-ԱՄՆ-ի միջև, որ լիարժեք արդյունքների հասնեն: ԲՀԿ առաջնորդը կարևորեց նաև Չինաստանի հետ տնտեսական կապերի հարցը:

«Մեր նախնիների օրոք այդ մետաքսի ճանապարհը եղել է, հինգ տարի այդ հարցը քննարկվում է, այդ կապող օղակը տնտեսության զարգացման համար ամենաճիշտ ճանապարհն է, դա միանգամից մեր տնտեսական կարգավիճակը կփոխի»,- ասաց նա:

ԲՀԿ առաջնորդը շեշտեց նաև Իրանի հետ հարաբերությունների պահպանման, զարգացման կարևորությունը, Արցախի խնդրի կարգավորման անհրաժեշտությունը, առաջին գծում ոչ թե 18 տարեկանների, այլ պայմանագրային փորձառու զինծառայողների ներկայությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP