11:18 14.01.2019
Ազգային ժողովի` հունվարի 14-ի նիստի օրակարգային հարցերից մեկը Հաշվիչ հանձնախմբի ձևավորումն է: Նիստը վարող Կնյազ Հասանովը հայտնեց, որ հանձնաժողովն ունենալու է 7 անդամ, որից 5-ը` «Իմ քայլը» խմբակցությունից, 1-ական անդամներ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առաջարկեց 20 րոպե ընդմիջում հայտարարել, որպեսզի խմբակցությունները կարողանան նիստ գումարել և ներկայացնել թեկնածուներին:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ մինչև նիստ գումարելը կարիք կլինի նաև քննարկել այս կառուցվածքը:
«Երեկ ուշ երեկոյան մենք խոսել ենք, եղել է այս տարբերակը` 2, 2 և 3 անդամ` «Իմ քայլը» դաշինքից: Ապագայում եթե մի մարդ բացակայի մեր խմբակցությունից, մենք այդ քվեարկության արդյունքներին չենք կարող միանշանակ վերաբերվել, այսինքն` ներկայացուցիչ չենք ունենալու, հետևաբար՝ մեկական ներկայացուցչի պարագան կարևոր է»,- ասաց նա:
Մարուքյանն առաջարկեց նաև մեկ այլ տարբերակ` հանձնաժողովում լինեն 2-ական անդամ «Բարգավաճ Հայաստան»-ից և «Լուսավոր Հայաստան»-ից, 5 անդամ՝ «Իմ քայլը» դաշինքից:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանն արձագանքեց, որ իսկապես եղել են նման կոնսենսուսներ, հայտնեց, որ «Իմ քայլը» պատրաստ է գնալ այդպիսի հանգուցալուծման, ձևավորել Հաշվիչ հանձնաժողով ոչ թե համամասնությամբ, այլ իրենց հասանելիք տեղերից ընդդիմությանը մեկական տեղ զիջելով: Միրզոյանն ասաց, որ իրենք այստեղ որևէ քաղաքական խնդիր չեն տեսնում:
«Սա հավաստումն է մեր մտադրությունների, պատրաստ ենք լրջագույն տեղ հատկացնել ընդդիմության մեր գործընկերներին, այստեղ այլ է խնդիրը, կարծում ենք` իրավական խնդիր կա, Հաշվիչ հանձնաժողովը ձևավորվում է համամասնորեն մյուս հանձնաժողովի պես, իսկ այնտեղ հստակ համամասնություն է սահմանվում: Եթե իրավաբանները կարծում են, որ խնդիր չկա, մենք խնդիր չենք տեսնում»,- ասաց Միրզոյանը:
11:35 10.04.2025
Կառավարությունը վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշում է ընդունելԿառավարությունը վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշում է ընդունել: «Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2025 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ: Վարժական հավաքները […] ...
11:30 10.04.2025
ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպքՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 800 միլիոն դրամի ստվերային շրջանառություն։ Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործող շինանյութի առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը վաճառված ապրանքների դիմաց վերցնում է կանխիկ գումար […] ...
11:21 10.04.2025
Օմանում Հայաստանը դեսպանություն կունենաԿառավարության որոշմամբ՝ Օմանի Սուլթանությունում (նստավայրը՝ Մասկատ) Հայաստանի Հանրապետության դեսպանություն կստեղծվի: Հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետության և Ծոցի արաբական երկրների միջև հարաբերությունները վերջին տարիներին զարգանում են դինամիկ կերպով: Նկատվում է ակտիվություն թե՛ քաղաքական երկխոսության, թե՛ առևտրատնտեսական համագործակցության, թե՛ կրթամշակութային և հումանիտար ոլորտներում կապերի տեսանկյունից: «Հայկական կողմը ցանկություն է հայտնել Մասկատում ռեզիդենտ դեսպանություն բացել, ինչին ի պատասխան, […] ...
11:15 10.04.2025
ՊՍԺ-ի կամային հաղթանակը «Ստադ դե Ֆրանսում»Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում 3-1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Ասթոն Վիլայի» նկատմամբ։ Հյուրերին 35-րդ րոպեին առաջ Է մղել Մորգան Ռոջերսը։ 4 րոպե անց հեռվից հարվածով գոլ է խփել 19-ամյա Դեզիրե Դուեն ու հավասարեցրել հաշիվը։ Լուիս Էնրիկեի թիմի երկրորդ գոլը 49-րդ րոպեին խփել է Խվիչա Կվարացխելիան, իսկ հանդիպման վերջակետը […] ...
11:09 10.04.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել 15 անշարժ գույք, ավելի քան 6 միլիարդ դրամՀակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք՝ Երևանում, 6 անշարժ գույք՝ Ավշար […] ...
11:00 10.04.2025
Սիսիանցի տղամարդու տանը կից խորդանոցում մեծ քանակությամբ մարիխուանա է հայտնաբերվելՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Սիսիան քաղաքի բնակիչ 51-ամյա տղամարդը տանը մեծ քանակությամբ մարիխուանա տեսակի թմրամիջոց է պահում: Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ապրիլի 8-ին 51-ամյա տղամարդու տանը կից խորդանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող 250 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված: Տղամարդը հայտնել է, որ […] ...