Չեմ հավատում Աղաջանովներին, քանի որ ուղնուծուծով ծանոթ եմ քրգործի նյութերին. Մեջլումյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Չեմ հավատում Աղաջանովներին, քանի որ ուղնուծուծով ծանոթ եմ քրգործի նյութերին. Մեջլումյան

14:12 12.01.2019

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեջլումյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ չի հավատում 22 տարի առաջ դաժանաբար սպանված Իոսիֆ Աղաջանովի ծնողներին:

«Խոնարհվում եմ Իոսիֆի հիշատակի առաջ, ամեն օր եմ մտածում երիտասարդի չապրած տարիների մասին, բայց ես, կներեք, չեմ հավատում Աղաջանովներին, քանի որ ուղնուծուծով ծանոթ եմ քրեական գործի նյութերին: Քրեական գործի նյութերում 2 անձ՝ Արամ Հարությունյանը և Մհեր Ենոքյանը, դատապարտվել են միևնույն հոդվածով: Դա 1961 թվականի քրեական օրենսգիրքն է: Նույն արարքի համար նրանք դատապարտվել են որպես համակատարողներ: Արամ Հարությունյանը, 4 անգամ փոփոխելով ցուցմունքը, ի վերջո, մեղքի մեծ բաժինը բարդում է Մհերի վրա՝ ազատելով իրեն ծանրագույն պատժից: Մեկին տալիս են 15 տարի, մյուսին՝ մահապատիժ: Աղաջանով ընտանիքը Արամ Հարությունյանի պահով որևէ պատիժ չի պահանջում, անգամ չի ասում՝ նրան դատապարտեք»,- ասաց Մեջլումյանը:

Նրա խոսքով՝ եթե դատավճռից հանեն Արամ Հարությունյանի ցուցմունքը, կփլուզվի գործը: Մեջլումյանը կարծում է, որ  քրեական գործն իրավաբանության հետ կապ չունի:

«Անգամ եթե 100 ապացույց լիներ, որ Մհեր Ենոքյանը մեղավոր է, միևնույն է, նա ունի բոլոր սահմանադրական իրավունքները, ինչ մյուս ցմահ դատապարտյալները, ովքեր 20 տարի պատիժ են կրել: Տպավորություն է, թե սա դարի հանցագործություն է»,- ասաց Մեջլումյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

BACK_TO_TOP