Ներման հանձնաժողովից ապօրինաբար տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել. Մեջլումյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Ներման հանձնաժողովից ապօրինաբար տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել. Մեջլումյան

13:48 12.01.2019

Հնչում են մեղադրանքներ` ներման հանձնաժողովի վրա հնարավոր ճնշումների հետ կապված: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի կինն անդրադարձել է համացանցում տարածված այն տեղեկություներին, թե ինքը, լինելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի մամուլի խոսնակ, Մհեր Ենոքյանին ներում շնորհելու համար օգտագործում է վարչական լծակներ: Մեջլումյանը հերքել է այդ լուրերը:

«Միայն այն հանգամանքը, որ ես պետական վերահսկողական ծառայությունում ժամանակավոր պաշտոն եմ զբաղեցնում, կարոծում եմ՝ իր մեջ հանցակազմ չի պարունակում: Ես նաև եղել եմ «Հետք»-ի լրագրողը, նաև աշխատում եմ Սլավոնական համալսարանում, այսինքն՝ ես որտեղ էլ աշխատեմ, ինչ-որ հանցակազմ կարելի է փնտրել և գտնել: Ծիծաղելի է այն, որ ես իբր ազդեցություն և ճնշում բանեցնելով՝ չգիտեմ գործի ելքի մասին և մինչ օրս տեղեկացված չեմ: Նույնիսկ չգիտեմ, թե որ օրն է քննարկումը եղել»,- ասաց նա:

Մեջլումյանը նշեց, որ դեկտեմբերի 28-ին իրեն ուղարկել են տարիներ առաջ դաժանորեն սպանված Իոսիֆ Աղաջանովի հոր՝ Միքայել Աղաջանովի առաջին ֆեյսբուքյան գրառումը:

«Դրանից սկսեցինք ենթադրել, որ ինչ-որ բան կատարվել է: Այնուհետև ինձ զանգահարում է Ջուլիետա Ամիրխանյանը՝ պատվարժան և ազնիվ լրագրող, ի պատիվ իրեն հրաժարվել է Մհերին սևացնող հաղորդում նկարահանել, որն իրեն առաջարկվել է գումարի դիմաց: Նրան միջնորդավորված դիմել են այդ առթիվ: Նա այն լրագրողն էր, որը 22 տարի առաջ հանգամանորեն լուսաբանել է այս գործը և հրապարակել հոդված»,-ասաց Մեջլումյանը

Մեջլումյանի խոսքով՝ որպես նկարահանում պատվիրելու պատճառաբանություն նշել են, որ «հնարավոր է՝ Մհերին շուտով ազատեն»:

«Ներման հանձնաժողովից ապօրինաբար տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել: «Ներման մասին» օրենքի համաձայն՝ տուժող կողմը ո՛չ պետք է իրազեկվի, ո՛չ էլ մասնակից դառնա պրոցեսին: Մենք խիստ վրդովված ենք, ներման հանձնաժողովում այս ընթացակարգի խախտման հետ կապված, որը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ մեր ճակատագրում»,- ասաց նա:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

BACK_TO_TOP