Չորս հոգի կալանավորվեցին. Հարություն վարդապետ Պզտիկյանը մանրամասներ է պատմում հայկական դպրոցի վրա հարձակումից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+8.09 oC

Չորս հոգի կալանավորվեցին. Հարություն վարդապետ Պզտիկյանը մանրամասներ է պատմում հայկական դպրոցի վրա հարձակումից

23:42 11.01.2019

Մխիթարյան միաբանության ենթակայության տակ գտնվող հայկական վարժարաններից մեկը վանդալիզմի է ենթարկվել: Ֆրանսիայի Սևր քաղաքում գտնվող այդ վարժարանը համարվում է Եվրոպայում հիմնադրված ամենահին կրթօջախներից մեկը։

Դեպքի առթիվ կատարվում է քննություն, արդեն ձերբակալվածներ կան: SHANTNEWS-ի եթերում պարզաբանումներ է տալիս վարժարանում բնակվող միակ հայ վանականը՝ հայր Հարություն Պզտիկյանը: Նա ասում է, որ Մխիթարյան միաբանությունն ուզում է դպրոցը դարձնել Մշակութային կենտրոն, ինչը թերևս որոշ մարդկանց սրտով չէ: Մյուս կողմից էլ՝ Սևրում գտնվող շենքի վրա «աչք ունեն» նաև տեղացիները: Նախկինում նույնպես եղել են ոտնձգություններ, բայց, ըստ Հարություն վարդապետ Պզտիկյանի, այս անգամվա հարձակումն աննախադեպ էր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր

14:04 26.11.2024

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի բարելավել երևանցիների կյանքը՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ և զարգացնելով մատուցվող ծառայությունները: ...

Ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

13:53 26.11.2024

Ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Հյուսիս-արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, իսկ լեռնային ու նախալեռնային գոտիներում ու Երևանի բարձրադիր հատվածում տեղումները լինելու են ձյան տեսքով։ «Հորդորում ենք հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,-նշված է Ոստիկանության հաղորդագրության մեջ։ ...

Վրաստանում նախագահական ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 14-ին

13:48 26.11.2024

Վրաստանում նախագահական ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 14-ին

Վրաստանում խորհրդարանը նախագահական ընտրությունները նշանակել է դեկտեմբերի 14-ին, իսկ նախագահի երդմնակալությունը՝ դեկտեմբերի 29-ին։ Որոշմանը հավանություն են տվել իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները 80 կողմ ձայներով։ Ընտրությունների երկրորդ փուլը (անհրաժեշտության դեպքում) նույնպես տեղի կունենա դեկտեմբերի 14-ին։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, կարևոր է, որ ընտրություններն ու երդմնակալությունը տեղի ունենան այս տարի, և որ նախագահի պաշտոնավարման ժամկետը […] ...

Լեհաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը

13:37 26.11.2024

Լեհաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կարևորեց Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նա նշեց, որ Լեհաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Դուդան անդրադարձավ տարածաշրջանում առկա անկայուն իրավիճակին՝ նշելով, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացվող ագրեսիան ազդեցություն է ունենում նաև Կովկասի վրա։ Նա ընդգծեց, որ […] ...

Օրենսդրական փոփոխությամբ տեսչական մարմինն իրեն վերապահված գործառույթներն առավել լիարժեք կիրականացնի

13:30 26.11.2024

Օրենսդրական փոփոխությամբ տեսչական մարմինն իրեն վերապահված գործառույթներն առավել լիարժեք կիրականացնի

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 27-ից ուժի մեջ է մտել «Հանրային առողջապահության մասին» օրենքը: Ուժը կորցրած է ճանաչվել «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքը, որի հիման վրա էլ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին վերապահված է պետական սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության իրականացումը: Օրենքի անցումային դրույթներով սահմանված է, որ մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության […] ...

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրմանն ուղղված օրենսդրական փաթեթին

13:22 26.11.2024

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրմանն ուղղված օրենսդրական փաթեթին

Oրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրման անհրաժեշտությամբ, որի միջոցով կապահովվի աշխատողի եւ գործատուի աշխատանքային հարաբերությունների թափանցիկությունը, աշխատանքային հարաբերությունների կողմերին հնարավորություն կտրվի համակարգի միջոցով կնքել աշխատանքային պայմանագրերը, պատշաճ իրականացնել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունը, թվային համակարգից օգտվելու իրավասություն ունեցող աշխատանքային հարաբերության կողմերին հնարավորություն կընձեռվի թվային եղանակով՝ համաժամանակյա ռեժիմով, ցանկացած […] ...

BACK_TO_TOP