20:09 11.01.2019
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ պատասխանել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հնչեցրած մեղադրանքներին:
«Սիմոնայնը մանիպուլացնող, իրականությունից կտրված, մեր ասածի հետ կապ չունեցող հայտարարություններ է անում: Ամենամեծ մանիպուլյացիան հետևյալն է, նա ասում է 9 միլիարդից ավելի գնումներ ենք ստուգել: Սո´ւտ է: Մենք ստուգել ենք 2.5 մլրդ-ի գնումներ, բացի այդ, հազար անգամ ասել ենք, մենք ստուգող չենք, ստուգումների մասին օրենքով չենք առաջնորդվում, իսկ մեզ ասում են ստուգման մասին օրենքով այս կարելի է, այն չի կարելի: Մենք ուսումնասիրություն ենք իրականացնում մեր օրենքով»,- ասաց Դավիթ Սանասարյանը:
Նա նշեց, որ ուսումնասիրությունները իրականացվել են ոչ թե օգոստոս ամսից, այլ հոկտեմբերից, քանի որ աշխատակիցները արձակուրդում են եղել, մինչդեռ Արամ Սիմոնյանը նշում էր, որ հուլիսի 30-ից սկսած 6 ամիս լայնամասշտաբ, նախատիպը չունեցող ստուգումներ են իրականացվում համալսարանում, մինչդեռ ստուգումների ժամկետները սահմանափակ պետք է լինեն:
«Եթե պետական վերահսկողական ծառայության ղեկավարը հարկ է համարում ուսումնասիրություն իրականացնել նույնիսկ տարին 12 ամիս, ապա 12 ամիս պարտավոր ենք ուսումնասիրել և մեզ վրա չի տարածվում ստուգումների մասին օրենքը», – պարզաբանեց ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Այդյանը:
Դավիթ Սանասարյանը վստահեցրեց, որ եթե այդ ուսումնասիրությունները երկար տևեին, ապա այդ թվերը բազմապատկվելու էին: Չի ուսումնասիրվել Իջևանի մասնաճյուղը, պանսիոնատները, ուսումնասիրություններ չեն իրականացվել նաև եկամտային մնացած մասերում: Պատճառը ժամանակի ու ռեսուրսի սղությունն է: Եթե ԵՊՀ-ում ուսումնասիրություն իրականացվեր ողջ ծավալով, այլ հաստատաություններում չէին կարող ուսումնասիրություններ իրականացնել:
«Ներկա ու նախկին բոլոր պաշտոնյաներին խորհուրդ չեմ տալիս Արամ Սիմոնյանի օրինակին հետևեն ու միանգամից որակեն, որ սա քաղաքական հետապնդում է: Եթե Սիմոնյանը ենթադրում է, որ ինքը ՀՀԿ-ից և դրա համար է սա արվում, ուրեմն ասեմ, որ կլինեն ՀՀԿ-ից, ՔՊ-ից, թե որևէ այլ կուսակցությունից, միևնույնն է: Բոլոր պաշտոնյաները օրենքի առաջ հավասար են ու պետք է պատասխան տան: Չի կարող որևէ մեկը ճչոցով այլ իրավիճակ ստեղծել, մոլորեցնել մարդկանց, որ ահա մեր հետևից ընկած են, որովհետև մենք ՀՀԿ անդամ ենք: Շատ բան չենք մանրամասնի, բայց վստահեցնում ենք, որ խայտառակ փաստեր կան, իրավապահ մարմիններն իրենց գործողությունների արդյունքում կներկայացնեն հանրությանը, թե ինչի մասին է խոսքը», – ասասց Դավիթ Սանասարյանը:
ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության բաժնի պետի պաշտոնակատար Դավիթ Այդյանն էլ ներկայացրեց Արամ Սիմոնյանի կողմից հրավիրված ասուլիսի ժամանակ հնչած մեղադրանքներն ու դրանց հակափաստարկները: Մանրամասները՝ տեսանյութում:
Հիշեցնենք, որ Պետական վերահսկողական ծառայության պետը ԵՊՀ-ում կատարված ուսումնասիրություններից հետո հայտարարել էր, որ հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 միլիոն դրամի վնաս, իսկ ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են դատախազություն: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ հայտարարել էր, որ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն օրենք է խախտել: Ռեկտորը համաձայն չի եղել նաև մեղադրանքների մեծ մասի հետ՝ որակելով դրանք փիլիսոփայական ու դեկլարատիվ։
20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել20:36 22.11.2024
Նիկոլ Փաշինյանը կրճատում է ծառայողական մեքենաների թիվըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Կրճատում են ծառայողական մեքենաների թիվը․ ավելի մանրամասն՝ այսօրվա հարցազրույցում»։ ...
20:28 22.11.2024
Զախարովան արձագանքել է Նիդեռլանդներ ներխուժելու ամերիկացի սենատորի կոչինՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով ասել է, որ ակնկալում է ամերիկացի դիվանագետների վտարում Հաագայից՝ ԱՄՆ սենատոր Թոմ Քոթոնի՝ Նիդեռլանդներ ներխուժման մասին հայտարարություններից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախարարության նախկին ղեկավար Յոավ Գալանտի նկատմամբ ձերբակալման հրաման տվեց։ Դիվանագետը մեջբերել է ամերիկացի սենատորի խոսքերը, ով ՄՔԴ-ն անվանել է […] ...
20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Կոմիտասի պող. 59/6-61 շենքեր, Շահսուվարյան փ. 3-9 շենքեր, Թբիլիսյան խճուղի 3/2, 3/2 շենքեր, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 49/48, 49/53, 49/57 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, Էմօշին, Նոր Թաղամաս, Ջասթ […] ...
20:13 22.11.2024
3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունիցՀՀ ԶՈԻ հավաքականի անդամները 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալով ավարտել են մրցելույթները Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում: Մրցումային վերջին՝ 3-րդ օրը, Հայաստանի ներկայացուցիչներից մեդալակիրներ են դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Խաչատրյանն ու ազատոճային Մուշեղ Մկրտչյանը՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: 87 կգ քաշային կարգի բրոնզե […] ...
20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակերՆոյեմբերի 22-ին, ժամը 14:46-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Սասնաշեն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։03-ին, մարվել՝ 17։00-ին։ Այրվել է մոտ 700 հակ կուտակած անասնակեր։ ...