13:01 11.01.2019
Ամանորյա տոները Շիրակի մարզում, մասնավորապես Գյումրիում անցկացնել այս տարի նախընտրել են շատ զբոսաշրջիկներ: Հիմնականում ներգնա տուրիզմն է զարգանում: Իսկ ընդհանուր առմամբ, անցած տարի Շիրակի մարզ ավելի քան 40.000 զբոսաշրջիկ է այցելել: Նոր տարին Գյումրիում անցկացրել են նաև ռուսաստանցի շատ զբոսաշրջիկներ, միայն թե այդ օրերին մեծ խնդիր է եղել սպասարկման կազմակերպումը: Տոնական օրերին սպասարկման և այլ ծառայություններ չեն աշխատել: Նոր տարվա օրերին զբոսաշրջիկների հյուրընկալած ընկերություններն ու հյուրատներն անհարմար վիճակում են հայտնվել այն պատճառով, որ հյուրերին չեն կարողացել ցուցադրել պատմական վայրերն ու մշակութային օջախները, համտեսել Գյումրվա խոհանոցի ուտեստները։ Ըստ «Սրտաշյան» հյուրատան հիմնադիր Վարդան Սրտաշյանի՝ եթե զբոսաշրջիկները սխալմամբ Գյումրի գային հունվարի 1-ին կամ 2-ին, ապա հնարավոր է քաղցած մնային, քանի որ քաղաքում բաց ռեստորաններ ու սննդի օբյեկտներ գտնելը շատ դժվար էր։
Իսկ «Տիգրան տուր Գյումրի» զբոսաշրջային ընկերության նախագահ Լևոն Մարտիրոսյանի խոսքերով՝ Գյումրիում այդ օրերին միայն մեկ ռեստորան է աշխատել։ Բացի դրանից, Գյումրիի պատմական որոշ վայրեր ևս այդ օրերին փակ են եղել, հայտնի զբոսավայրերն այդ օրերին հասանելի չեն եղել զբոսաշրջիկներին։ Օրինակ՝ Սև բերդը գտնվում է Հայաստանի 20 լավագույն զբոսաշրջային տարածքների թվում, որը ևս փակ է եղել։ Այժմ էլ Գյումրիում կան օտարերկրացի հյուրեր, որոնց հետաքրքրում է պատմական կառույցը: Մոսկվայում բնակվող բժիշկ Իգոր Աբդուլաևը կնոջ և որդու հետ ևս եկել էր տեսնելու Սև ամրոցը, մեկ օրում հասցրել էր ծանոթանալ հայերի հյուրընկալությանը։
Նրա խոսքերով՝ իրենք ամեն օր բացահայտում են Հայաստանն ու Գյումրին։ Ուրախ են, որ ճանաչեցին մեր հրաշալի երկիրը և հրաշալի մարդկանց։ Իգոր Աբդուլաևը եղել է աշխարհի 30 երկրներում, առաջին անգամ էր Հայաստանում ու տպավորված էր Գյումրիի ոչ միայն խոհանոցով ու պատմական կառույցներով։ Ասում է, այն, որ քաղաքը կապված է Գյուրջիևի, Ֆրունզիկ Մկրտչյանի, Յուրի Վարդանյանի անվան հետ, մեծ ձեռքբերում է։ Պատգամում է պահպանել և կրկնապատկել այն, ինչ ունենք։ Եթե զարգացնենք զբոսաշրջային ցանցը, ապա նրա համոզմամբ՝ հսկայական թվով զբոսաշրջիկներ կունենանք, իսկ դրա համար մեծ ներուժ ունենք։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանի այս կառույցը, ըստ զբոսաշրջիկի, լավագույնն էր, որ բացահայտեց իր որդու համար. բացառիկ լուսանկար՝ 19-րդ դարի պաշտպանական ամրոցում։ Այն նույնիսկ ֆիլիպինցի զբոսաշրջիկների է այս օրերին Գյումրի բերել:
Մնում է լուծել ավելի շատ զբոսաշրջիկներ ընդունելու և մարզի պատմական հարստությունը ցուցադրելու համար տրանսպորտային և այլ ենթակառուցվածքների խնդիրը: Սրանք պատճառներ են, որոնք ազդում են զբոսաշրջիկների հոսքի վրա։ Քաղաքը հիմա հագեցած է հյուրատներով։ Մեծ հյուրանոցներն ընտանեկան միջավայր ստեղծող փոքրիկ բնակարաններով փոխարինելու զբոսաշրջիկների այս նախասիրությունը Գյումրիում բավարարված է։
18:32 18.04.2025
Հայաստանում մեկնարկել են Ղազախստանի մշակույթի օրերը18:18 18.04.2025
Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ18:06 18.04.2025
Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է16:51 18.04.2025
«Ռեալը» նոր դարպասապահ է փնտրում16:47 18.04.2025
Միխայիլ Գալուզինը և Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց են ունեցել16:28 18.04.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» և «Բուդյո-Գլիմտի» սխրանքները․ ԵԼ16:00 18.04.2025
Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին15:35 18.04.2025
Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա15:25 18.04.2025
Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի15:05 18.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ14:30 18.04.2025
Ուկրաինական կարգավորման շուրջ շփումները բարդ են․ Պեսկով13:43 18.04.2025
«Ռոլան Գարոսում» կմեծարեն Ռաֆայել Նադալին13:35 18.04.2025
Խորհրդարանը վարկային համաձայնագիր է քննարկել13:11 18.04.2025
Ռուբիոն գնահատել է Փարիզում Կիևի ներկայացուցիչների հետ հանդիպումը13:04 18.04.2025
Ապրիլի 20-23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ12:58 18.04.2025
«Աթլետիկն» ու «Տոտենհեմը» ԵԼ-ի կիսաեզրափակչում են11:49 18.04.2025
Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակիչ11:07 18.04.2025
ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Մ-17-Նռնաձոր ճանապարհը10:45 18.04.2025
«Արսենալը»` ՉԼ գլխավոր ֆավորիտ10:21 18.04.2025
Մբապեն պատրաստ կլինի Իսպանիայի գավաթի եզրափակչին10:13 18.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 18-ին10:00 18.04.2025
ԱՄՆ-ը կարող է Սիրիայում ռազմական ներկայությունը կրճատել մինչև 500-ի09:40 18.04.2025
Եմենում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 33-ի09:00 18.04.2025
Վիրջիլ վան Դեյկը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ08:45 18.04.2025
Թրամփը նշել է, որ իր այցը Մեծ Բրիտանիա սպասվում է սեպտեմբերին08:35 18.04.2025
Ովքե՞ր են ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները08:20 18.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:10 18.04.2025
Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել08:00 18.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:59 17.04.2025
Լարսը փակ է բեռնատարների համար23:57 17.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:48 17.04.2025
Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա23:43 17.04.2025
Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը18:24 18.04.2025
Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել «Ռեալի» հետԳերմանացի հանրահայտ մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել Մադրիդի «Ռեալի» հետ: Կլոպի շրջապատում սակայն ասում են, որ նա հետաքրքրված է նաև Բրազիլիայի հավաքականը գլխավորելու տարբերակով: Ամենահավանական տարբերակը, սակայն, «Ռեալը» գլխավորելն է, քանի որ «Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուները Կառլո Անչելոտին ու Ժորժե Ժեզուսն են: Sky Sports-ը հայտնել […] ...
18:18 18.04.2025
Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետՀայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերն այցելել է Սյունիքի մարզ: Գորիս քաղաքում նա հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ։ Ինչպես հայտնում են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից, դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության իրավիճակին։ «Շատ օգտակար հանդիպում ունեցա ԵՄ դիտորդական թիմի հետ։ Նրանք բացատրեցին, թե ինչպես են իրականացնում […] ...
18:12 18.04.2025
ՏԿԵ նախարարությունում հյուրընկալել են Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման պատվիրակությանըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ Ռանու Սինհանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարտիրոս Նալբանդյանը, նախագահի տեղակալ Վարազդատ Մկրտչյանը, Համաշխարհային բանկի գյուղատնտեսության ոլորտի ավագ մասնագետ Արուսյակ Ալավերդյանը, Ջրամատակարարման և ջրահեռացման մասնագետ Սվեն Շլումպբերգերը և ոլորտային այլ մասնագետներ։ […] ...
18:06 18.04.2025
Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում էՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Բարսելոնայում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Երրորդ շրջանում Խաչանովը 6-4, 7-5 հաշվով առավելության է հասել իսպանացի Ալեխանդրո-Դավիդովիչ Ֆոկինայի նկատմամբ: Աշխարհի 27-րդ ռակետը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Կասպեր Ռուդ-Հոլգեր Ռունե զույգի հաղթողի հետ: ...
17:58 18.04.2025
Նախագահը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով աշխատաժողովինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին։ Նախագահը հանդես է եկել աշխատաժողովի բացման խոսքով և ընդգծել նման նախաձեռնությունների և աշխատաժողովների կազմակերպման կարևորությունը երկրի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների ճշգրտման, ինչպես նաև ոլորտային բարեփոխումների շարունակականության տեսանկյունից։ Ելույթի ավարտին Հանրապետության նախագահը հաջողություններ և արդյունավետ քննարկումներ է […] ...