18:13 09.01.2019
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ թույլ տալու, անտառապահների իմացությամբ և թույլտվությամբ ապօրինի ծառահատումներ կատարվելու, կաշառք տալու, ստանալու դեպքեր: Մեղադրանք է առաջադրվել տաս անձի:
Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության առանձին պաշտոնատար անձինք, 2016-2017 թթ. ընդգրկված լինելով «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության մի շարք անտառտնտեսություններում ստուգումներ իրականացնող խմբերում, պատշաճ չեն իրականացրել իրենց պարտականությունները, ավելին՝ ոչնչացրել են հիշյալ անտառտնտեսություններում ստուգման ընթացքում կազմված, պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող հաշվեգնահատման ցուցակները, իսկ ստուգման արդյունքներով կազմված, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ստուգման ակտերում մտցրել ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ նվազեցնելով տվյալ անտառտնտեսություններում հայտնաբերված ապօրինի հատված ծառերի քանակն ու պատճառված վնասի չափը, իսկ որոշ դեպքերում՝ ընդհանրապես չեն արձանագրել ապօրինի հատված ծառերը։ Բացի դրանից՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Արծվաբերդի անտառտնտեսություն», «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղերում իրականացված ստուգումների ընթացքում ակնհայտ ապօրինի հիշյալ գործողությունները կատարելու համար անտառպետությունների անտառապետերից ստացել են խոշոր չափերով կաշառք. բացահայտվել է նման չորս դրվագ:
Քննությամբ պարզվել են նաև քաղաքացիների կողմից տարբեր անտառապետերին կաշառք տալու մի շարք դեպքեր։
Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է նշված առերևույթ հանցավոր դրսևորումներին առնչություն ունեցած տաս անձի ինքնություն, անհատականացվել նրանց գործողությունները։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 324-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում։ Նույն տեսչության անտառների վերահսկողության և կենսաբազմազանության բաժնի պետի նախկին տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 324-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (3 դրվագ) և 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ նույն բաժնի պաշտոնատար անձ հանդիսացող հինգ նախկին տեսուչների՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, մեկ քաղաքացու մեղադրանք է առաջադրվել ապօրինի ծառահատումներ իրականացնելու և կաշառք տալու համար՝ 296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով (6 դրվագ), ևս երկու քաղաքացու՝ կաշառք տալու համար՝ 312-րդ հոդվածի 1-ին մասով, որոնցից մեկին 7 դրվագով, մյուսին՝ երկու։
Բաժնի պետի նախկին տեղակալի և երեք քաղաքացիների մասով գործն անջատվել է առանձին վարույթ և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության և կենսաբազմազանության բաժնի հինգ նախկին աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ «Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան։
Նախաքննության փուլում գտնվող քրեական գործով շարունակվում են կատարվել ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ հետախուզման մեջ գտնվող բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալին հայտնաբերելու, ապօրինի ծառահատումներին, կոռուպցիոն դրսևորումներին հնարավոր առնչություն ունեցած անձանց ամբողջ շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
00:00 08.04.2025
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին23:56 07.04.2025
Լարսը բաց է23:46 07.04.2025
Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-Իսրայել առևտրային հարաբերություններըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ քննարկել է երկկողմ առևտրի հարցը, ինչպես նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնել է TASS-ը: «Մենք այսօր հրաշալի քննարկումներ ունեցանք: Ակնհայտորեն քննարկել են Իրանի, ինչպես նաև Իսրայելի հետ կապված ոչ այնքան ակնհայտ թեմայի շուրջ հարցերը, այդ հարցերից է առևտուրը»,- ասել է ամերիկացի […] ...
23:40 07.04.2025
ԿԳՄՍ նախարարին են այցելել Բյուրեղավանի ավագ դպրոցի աշակերտները, ներկայացրել իրենց նախագծային աշխատանքի արդյունքներըՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ տոնական օրվա առթիվ նախարարություն են այցելել մի խումբ աշակերտներ։ «Այսօր Բյուրեղավանի ավագ դպրոցի աշակերտները որոշել էին գալ նախարարություն, շնորհավորել ապրիլի 7-ի առիթով, ներկայացնել իրենց նախագծային աշխատանքի արդյունքները. աղբի վերամշակումից թուղթ էին ստացել և էկոբլոկնոտներ ու գրիչներ սարքել, որ նաև նվիրեցին։ Ու չնայած մի քննարկումից մյուսի […] ...
23:32 07.04.2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Բլեդի ռազմավարական համաժողովի վարչության պետի հետԱպրիլի 7-ին աշխատանքային այցով Սլովենիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Բլեդի ռազմավարական համաժողովի վարչության պետ Պետեր Գրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձ են կատարել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին: Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, կիսվել են համաժողովների կազմակերպման փորձով, ինչպես […] ...
23:26 07.04.2025
Սևանա լճի մակարդակը մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 31-ից ապրիլի 6-ը (2025թ․): Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.41 մ (06.04.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 16 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 2 սմ-ով։ Արփա-Սևան […] ...
23:14 07.04.2025
Մայրության և գեղեցկության տոնը Պետական եկամուտների կոմիտեումԱպրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության օրը, Պետական եկամուտների կոմիտեի կենտրոնական և տարածքային բոլոր ստորաբաժանումներում տոնական տրամադրություն էր։ Օրվա առթիվ Կոմիտեի վարչական շենքի կին աշխատակիցներին շնորհավորել է անձամբ ՊԵԿ նախագահ էդուարդ Հակոբյանը՝ երախտագիտություն հայտնելով նրանց նվիրվածության և մասնագիտական բարձր պատասխանատվության համար։ Շնորհավորանքներից և բարեմաղթանքներից անմասն չեն մնացել նաև Կոմիտեի տարածքային և մարզային ստորաբաժանումներում աշխատող կանայք․ նրանց […] ...
23:03 07.04.2025
Երևանում հրդեհ է բռնկվել «Kia Forte»-ում. տnւժածներ չկանԱպրիլի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում Զաքյան փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Մինչ ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ Երևանի բնակիչ 56-ամյա Հ. Ս.-ն, ապա […] ...