21:07 23.10.2017
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Արցախի պետական համալսարանում ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ հանդես են եկել դասախոսություններով:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրությունները» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ ԱԺ պատգամավոր Հրայր Թովմասյանը:Իր խոսքում նա նշել է, որ աշխարհում շատ պետություններ, որոնք այսօր զարգացման ճանապարհին են, կարողացել են գտնել իրենց համար ճիշտ սահմանադրություն և արդյունավետ զարգացնել այն: ՀՀ ԱԺ պատգամավորն անդրադարձել է վերջերս կատարված սահմանադրական բարեփոխումներին և իրավաբանական ֆակուլտետի ուսանողներին ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել նոր սահմանադրության մեջ:
Իսկ «Արցախյան հակամարտության քաղաքակրթական բաղադրիչները» թեմայով դասախոսությամբ քաղաքագիտական բաժնի ուսանողների համար հանդես է եկել Միհրան Հակոբյանը, ով կարևորել է այցն ԱրՊՀ և նշել, որ հետագայում ավելի մեծ թիմով կայցելեն Արցախ: «Այս այցը շատ կարևոր է մեզ համար, քանի որ մենք ոչ միայն օրենսդիր աշխատանքով ենք զբաղվում, այլև՝ գիտամանկավարժական գործունեությամբ»,- նշել է Մ. Հակոբյանը:
Իսկ պատգամավոր Արման Սաղաթելյանը լրագրության բաժնի ուսանողների համար ներկայացրել է «Ժամանակակից տեղեկատվական և հիբրիդային պատերազմները»: «Ցանկացած ռազմական կոնֆլիկտ չի կարող ընթանալ առանց իր տեղեկատվական բաղադրիչի: Տեղեկատվական դաշտում առկա են մի շարք թիրախներ»,- ասել է Ա. Սաղաթելյանը և ավելացրել, որ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարաններին տարբեր ձևով է ինֆորմացիան ներկայացվում:
Նա անդրադարձել է նաև ապատեղեկատվությանը և քարոզչական գործիքներին: «Ժամանակակից հակամարտությունները ոչ միայն ռազմադաշտում կամ էլ զինված ուժերի շրջանակներում տեղի ունեցած երևույթներ են, այլև ենթադրում են հակառակորդ կողմի վրա ազդեցություն բազմաթիվ ուղղւթյուններով, և դա է այն ամենը, ինչ այսօր ընդունված է կոչել հիբրիդային պատերազմ, որը տարբեր գործիքակազմ կիրառելով առավելության ձեռքբերումն է հակառակորդի նկատմամբ»,- ավելացրել է Ա. Սաղաթելյանը:
ԱՀ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը, խոսելով նախաձեռնության մասին, ասել է, որ հայաստանյան խորհրդարանական պատվիրակությունները միշտ էլ ցանկություն են հայտնել մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու:Նրա խոսքով՝ դասախոսությունների նպատակն է լրացուցիչ գիտելիքներ փոխանցել արցախցի ուսանողներին:
Նշենք, որ ՀՀ խորհրդարանականներին ընդունել է ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը. քննարկվել են նմանատիպ դասախոսությունները պարբերական դարձնելու հարցը:
13:58 27.11.2024
Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար․ ԶԼՄ13:51 27.11.2024
«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ13:15 27.11.2024
Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում13:00 27.11.2024
Ավստրիայի կանցլերը Թրամփին հրավիրել է այցելել երկիր12:05 27.11.2024
Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է10:50 27.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում09:05 27.11.2024
Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է08:05 27.11.2024
«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան21:32 26.11.2024
Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը14:18 27.11.2024
Գյումրիի քաղաքապետի ԺՊ կնշանակվի այն անձը, որին կցանկանան տեսնել գյումրեցիները․ Գևորգ ՊապոյանՀայաստանի էկոնոմիկայի նախարար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Գյումրիում նախնական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Լրագրողների հետ ճեպազրույցում Պապոյանն ընդգծեց, որ Գյումրիում ստեղծված կառավարման ճգնաժամը լուծելու նպատակով առաջիկայում նախատեսվում է կազմակերպել նախնական ընտրություններ, որոնց միջոցով կընտրվի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Պապոյանը նշեց, որ գյումրեցիները կկարողանան արտահայտել իրենց կարծիքը՝ անկախ կուսակցական […] ...
14:12 27.11.2024
Կիլիանի հետ ամեն ինչ կարգին է, նրա հասցեին հնչող քննադատությունները չափազանցված են․ ԲելինգեմՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը նշել է, թե ինչպես է խաղադաշտում փոխվել իր դերը ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի ակումբ տեղափոխվելուց հետո։ «Կիլիանի հետ ամեն ինչ կարգին է։ Նրա հասցեին հնչող քննադատությունները չափազանցված են։ Երբ Մբապեին տեսնում եմ մարզումների ժամանակ, համոզվում եմ, որ նա ավելի լավ կսկսի խաղալ։ Թիմում շատ են բազմակողմանի ֆուտբոլիստները։ Վնասվածքների պատճառով ստիպված […] ...
14:05 27.11.2024
ՀԱՄԱՍ-ն ընդունելի է համարել Լիբանանում հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումն իրեն դավաճանված չի համարում Իսրայելի եւ շիական «Հըզբոլլահ» կազմակերպության միջեւ հրադադարի պայմանավորվածությունից հետո եւ ընդունում է ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ, շարժման քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը։ Նրա խոսքով՝ Լիբանանի, Եմենի կամ Իրանի հետ ոչ մի համաձայնություն խաղաղություն չի բերի տարածաշրջանին, քանի […] ...
13:58 27.11.2024
Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար․ ԶԼՄԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը դիմել է Կոնգրեսին՝ Ուկրաինային լրացուցիչ 24 միլիարդ դոլար հատկացնելու խնդրանքով։ Այս մասին հայտնում են New York Post-ը և Politico.Pro-ն: Նշվում է, որ Սպիտակ տան կառավարման և բյուջեի գրասենյակը առաջարկել է, որ Կոնգրեսը ներառի այն օգնությունը փաթեթում՝ խուսափելու համար նախագահական վարչակազմում փոփոխություն լինելու դեպքում աջակցությունը հետ կանչելու վտանգից: Մի քանի օրենսդիրներ […] ...
13:51 27.11.2024
«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼԱսիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալը» կատարը ներկայացնող «Ալ Սադի» դեմ արտագնա խաղում միավորներ է կորցրել։ Խաղն ավարտվել է 1-1 հաշվով։ Սաուդյան ակումբից հանդիպմանը մասնակցել են գրեթե բոլոր անվանի ֆուտբոլիստները` Բոնոն, Կուլիբալին, Ռենան Լոդին, Ժոաու Կանսելուն, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն ու Ալեքսանդր Միտրովիչը։ Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմից բացակայում էր Բրազիլիայի ազգային […] ...
13:45 27.11.2024
Վրաստանի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՎրաստանի իշխող կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է իր թեկնածուին։ Նա նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլին է։ Այս մասին հայտնում է Echo of the Caucasus-ը։ Կավելաշվիլին եղել է Վրաստանի IX եւ X գումարումների խորհրդարանի պատգամավոր։ Հոկտեմբերի 26-ին կայացած վերջին ընտրությունների ժամանակ նա խորհրդարան է մտել իշխող «Վրացական երազանք» կուսակցության ցուցակի 18-րդ համարով։ Միխեիլ Կավելաշվիլիին անվանում են […] ...