Հակակոռուպցիոն ռազմավարությունը լինելու է կոնսենսուսային փաստաթուղթ. արդարադատության նախարարությունը պատասխանում է մեղադրանքներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Հակակոռուպցիոն ռազմավարությունը լինելու է կոնսենսուսային փաստաթուղթ. արդարադատության նախարարությունը պատասխանում է մեղադրանքներին

18:50 08.01.2019

2018 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի միասնական www.e-draft.am կայքում հրապարակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագիծը։ Այս մասին հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարությունից:

Նշվում է, որ Ռազմավարության նախագծի շուրջ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը մեկնարկել էր դեռևս 2018 թվականի հոկտեմբերին: Մասնավորապես, Ռազմավարության տեսլականը նախանշելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը դիմել էր շահագրգիռ հասարակական կազմակերպություններին, որպեսզի վերջիններս ներկայացնեն միջոցառումների և ուղղությունների տեսքով առաջարկություններ:  Միաժամանակ, վերոնշյալ նպատակով շահագրգիռ կազմակերպությունները հրավիրվել էին նաև Արդարադատության նախարարություն:

2018 թվականի ընթացքում Նախարարությունը երեք անգամ դիմել է ոլորտի հասարակական կազմակերպություններին՝ խնդրելով ներկայացնել նոր ռազմավարության վերաբերյալ իրենց առաջարկությունները, ռազմավարության տեքստային մասում ներառելու նպատակով գործող ռազմավարության վերաբերյալ իրենց գնահատականները, ինչպես նաև հասարակության շրջանում իրականացված կոռուպցիայի հետ կապված հարցումները:

Հատկանշական է, որ առաջարկություններ ներկայացրել են սակավաթիվ կազմակերպություններ:

Հաշվի առնելով 2018 թվականին երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը և նոր կառավարության ձևավորումը և կոռուպցիայի նկատմամբ  դրսևորած բացահայտ անհանդուրժողականությունը՝ ռազմավարության մշակման աշխատանքներն ակտիվորեն վերսկսվել են 2018 թվականի աշնանը:

2018 թվականի դեկտեմբերի 19-ին  Նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի և «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» աջակցությամբ մեկնարկել է Ռազմավարության վերաբերյալ քննարկումների շարքը: Դեկտեմբերի 19-ին նախնական տարբերակը ներկայացվել է Հակակոռուպցիոն կոալիցիայի և այլ հրավիրված ՀԿ-ների քննարկմանը:

Ընդ որում, առաջին անգամ նախագիծը ՀԿ-ների քննարկմանն է ներկայացվել աշխատանքային փաստաթղթի տեսքով՝ մինչև պաշտոնական շրջանառությունը: Նույն օրը նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել e-draft.am կայքում:

Այս առումով, նշվում է, որ  քննարկման դրված նախագիծը հիմնականում պարունակում է ՀՀ միջազգային պարտավորություններից բխող, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված միջոցառումներ:  Միաժամանակ, հաշվի առնելով հակակոռուպցիոն ռազմավարության կարևորությունը և առանձնահատկությունը՝ հանրային քննարկման է ներկայացվել նախագծի աշխատանքային տարբերակը, քննարկումների արդյունքում նախագիծը լրամշակելու և ևս մեկ անգամ լրամշակված նախագիծը քաղաքացիական հասարակության դատին ներկայացնելու ակնկալիքով:

Զուգահեռաբար, հասարակական կազմակերպությունների կողմից առաջարկվել և ներկայումս քննարկվում է ռազմավարության ընդունումը հետաձգել մինչև ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված կառավարության նոր ծրագրի ընդունումը:

Նշվում է, որ  2019 թվականի հունվարից մեկնարկելու է մարզային քննարկումների շարքը:

ՀՀ արդարադատության նախարարությունը կոչ է անում բոլոր շահագրգիռ անձանց և հասարակական կազմակերպություններին առկայության դեպքում սահմանված կառուցակարգերի շրջանակներում ներկայացնել իրենց կառուցողական առաջարկները: Միաժամանակ հավաստիացնում ենք, որ Ռազմավարությունը լինելու է կոնսենսուսային փաստաթուղթ և ընդունվելու է բացառապես լայնածավալ քննարկումների արդյունքում:

SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ը, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն հայտարարել էին, որ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագիծը, նախագծի մշակման գործընթացը, ինչպես նաև դրա կառուցվածքը և բովանդակությունը «խնդրահարույց են»:

Տեղեկացրել էինք նաև, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել,  որում «բացահայտ անվստահություն» էր հայտնում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին և պահանջում պատշաճ հանրային քննարկման դնել հակակոռուպցիոն ռազմավարությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP