Ով կլինի Շիրակի մարզպետի պաշտոնակատարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC

Ով կլինի Շիրակի մարզպետի պաշտոնակատարը

23:44 07.01.2019

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն իր հետագա գործունեությունը կշարունակի օրենսդիրում և օրենքի պահանջով մարզպետի պաշտոնից շուտով հրաժարական կտա:

«Օրենքն է այդպես պահանջում, երբ մանդատը ստանում ես, պետք է պաշտոնից հրաժարվես, բայց ես մինչև երդման արարողությունը կլինեմ Շիրակի մարզպետ»,- պարզաբանել է Կարեն Սարուխանյանը:

Ըստ Կարեն Սարուխանյանի՝ ամենայն հավանականությամբ, մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար կլինի երկրորդ փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը:

«Ժամանակի առումով առաջինը փոխմարզպետ է նշանակվել Սոֆիա Հովսեփյանը, երկրորդը՝ Վարդան Գրիգորյանը, երրորդը՝ Արա Մելիքջանյանը: Սոֆիան էլ է մանդատը վերցնում և իրենից հետո, բնականաբար, պաշտոնակատար կլինի Վարդանը, որոշողը վարչապետն է, դրանից հետո, թե ով կլինի մարզպետ, կառավարության վերջնական  կազմի հստակեցումից հետո պարզ կդառնա: Հիմա հենց էդ քննարկումների մեջ ենք, տեսնենք, քաղաքական թիմի որոշմամբ հաստատ Շիրակի մարզպետի ընտրությունը լավը կլինի»,- ասել է Կարեն Սարուխանյանը:

Իսկ թե ինչու է ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հարցում Կարեն Սարուխանյանը պաշտպանում փոխմարզպետ Վարդան Գրիգորյանի  թեկնածությունը, այսպես է մեկնաբանել:

«Այս կարճ ժամանակահատվածում, որ աշխատել ենք միասին, նա բարձր աշխատանքային ունակություններ է ցուցաբերել և, իմ կարծիքով, կկարողանա, համենայնդեպս էս պահին,  դեռ էդ քննարկումները չեն, թե ով կլինի մարզպետ, ուղղակի այժմ խոսքը գնում է պաշտոնակատարի մասին»,- մանրամասնել է Շիրակի մարզպետը:

Իսկ թե ով կլինի մարզպետ, այդ ժամանակ այլ քննարկումներ կլինեն, կուսակցության վարչություն գոյություն ունի, մեր քաղաքական թիմն է որոշում կայացնելու և միայն թիմի հետ է լինելու քննարկումը:

Հատկանշական է, որ Վարդան Գրիգորյանն այս ընթացքում աչքի չի ընկել ակտիվ գործունեությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէ, ու այս դեպքում ևս առաջարկվել է նրա թեկնածությունը:

«Վարդան Գրիգորյանը մեր քաղաքական թիմի քվոտայով է, նշանակում է մեր քաղաքական թիմից է, դա հեչ կապ չունի, որ նա կոնկրետ  կուսակցական չէ, մենք մարզում կոնկրետ 4-5 հոգի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ ունենք, բայց համակիրները բավականին շատ են»,- ասել է Կարեն Սարուխանյանը:

Իսկ թե ովքեր կփոխարինեն մանդատներ ստացած փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանին, խորհրդական Նազելի Բաղդասարյանին և ինչ նոր նշանակումներ են սպասվում  մարզպետարանում, Կարեն Սարուխանյանը փոխանցել է, որ դա կլինի միայն կառավարության վերջնական կազմի ձևավորումից հետո միայն:

«Օպտիմալացում է սպասվում ոչ միայն նախարարություններում, այլև մարզպետարաններում, էնտեղ հաստիքների կրճատումներ կլինեն, կառավարության կազմավորումից հետո միայն պարզ կլինի պատկերը, թե ինչ հաստիքներ են մնալու, շայդ ժամանակ կլինեն հավակնորդներ  ու նշանակումներ: Բնականաբար, հայեցողական պաշտոնները իշխանությունը չի կիսում այլ ուժի հետ այս պահին  և կլինեն միայն «Իմ քայլը» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվոտայով, հնարավոր է մարզպետարանում աշխատակազմի փոքրացում»,- հստակեցրել է Կարեն Սարուխանյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Շիրակի մարզից  պատգամավորի մանդատ ստացել են վեց  թեկնածուներ՝ երեքը «Իմ քայլը» դաշինքից, երկուսը՝ «Բարգավաճ Հայաստան»  և մեկը ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը հավատարիմ է մնում Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին. Սերգեյ Կոպիրկին

10:33 25.11.2024

Ռուսաստանը հավատարիմ է մնում Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին. Սերգեյ Կոպիրկին

Ռուսաստանի Դաշնությունը հավատարիմ է մնում Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն՝ անդրադառնալով հարցին, թե որո՞նք են ՀԱՊԿ-ում Երևանի լիարժեք գործունեության վերսկսման հեռանկարները, և արդյոք այդ գործունեության սառեցումն ազդե՞լ է Մոսկվայի […] ...

Վերացվել է Արամի փողոցի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը

10:22 25.11.2024

Վերացվել է Արամի փողոցի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը

«Պեստո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները իրականացարել են կրկնակի ստուգայց, որի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել (ք․ Երևան, Արամի փ․)։ Հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ...

Իշխող կուսակցության թեկնածուն ընդունել է Ուրուգվայի նախագահական ընտրություններում իր պարտությունը

10:00 25.11.2024

Իշխող կուսակցության թեկնածուն ընդունել է Ուրուգվայի նախագահական ընտրություններում իր պարտությունը

Իշխող աջ կենտրոնամետ Ազգային կուսակցության թեկնածու Ալվարո Դելգադոն շնորհավորել է ձախ կենտրոնամետ «Լայն ճակատ» կոալիցիայի մրցակից Յամանդա Օրսիին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակի կապակցությամբ։ «Ցավով, բայց առանց մեղքի զգացման կարող ենք շնորհավորել հաղթանակածին»,- ասել է նա՝ դիմելով իր կողմնակիցներին։ Նոյեմբերի 24-ին Ուրուգվայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Exit poll-ը ցույց է տվել Օրսիի համոզիչ […] ...

Նոյեմբերի 24-ին Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 250 հրթիռ

09:50 25.11.2024

Նոյեմբերի 24-ին Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 250 հրթիռ

Իսրայելական զինվորականները կիրակի օրն արձանագրել են շիա «Հեզբոլլահ» կազմակերպության զինյալների կողմից Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 250 հրթիռի արձակումը։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։ Իսրայելի բանակը կշարունակի «պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին «Հեզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից», – վստահեցրել է բանակի վարչությունը: ...

Բրազիլիայում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը ընկել է լեռնային ճանապարհից․ կան զոհեր

09:41 25.11.2024

Բրազիլիայում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը ընկել է լեռնային ճանապարհից․ կան զոհեր

Բրազիլիայի արևելքում գտնվող Սերրա դա Բարիգա լեռնաշղթայում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և ընկել։ Այս մասին հայտնում է G1 պորտալը։ Ըստ ականատեսների՝ ավտոբուսում մեխանիկական խնդիր է առաջացել, և վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը։ Միջադեպի հետեւանքով տուժել է գրեթե 30 մարդ, 17 ուղեւոր ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ Զոհերի թվում կան երեխաներ և […] ...

Իսրայելը հավանություն է տվել պաշտպանության բանակի համար հրթիռային նավակների և ամենագնացների գնմանը

09:31 25.11.2024

Իսրայելը հավանություն է տվել պաշտպանության բանակի համար հրթիռային նավակների և ամենագնացների գնմանը

Իսրայելի պետական ​​գնումների հանձնաժողովը հաստատել է Իսրայելի Պաշտպանության ուժերի (IDF) մարտական ​​կարողությունների վերազինման և հզորացման նախագծերը, որոնք ներառում են նոր հրթիռային նավակներ և ամենագնացներ: Այս մասին ասվում է հրեական պետության վարչապետի, պաշտպանության նախարարության եւ ֆինանսների նախարարության համատեղ հայտարարության մեջ։ «Այսօր նախարարական գնումների հանձնաժողովը հաստատել է մի շարք ձեռքբերումներ, այդ թվում՝ «Project Reshef», նոր հրթիռային նավակ […] ...

BACK_TO_TOP